Երեկ՝ հունվարի 4-ին, խոշոր ավտովթար է տեղի ունեցել Արմավիրի մարզում: Ժամը 18:40-ի սահմաններում Արմավիր քաղաքի Հանրապետության և Սայաթ-Նովայի փողոցների խաչմերուկում բախվել են Արմավիր քաղաքի Ջիվանու փողոցի բնակիչ, 30-ամյա Անդրանիկ Ֆարիզյանի վարած Mercedes մակնիշի 30 VP 500 համարանիշի, Արմավիր քաղաքի Արարատյան փողոցի բնակիչ, 24-ամյա Արթուր Մովսիսյանի վարած ГАЗ 22 171 մակնիշի 03 ՕՏ 681 համարանիշի և Արմավիր քաղաքի Հանրապետության փողոցի բնակիչ, 24-ամյա Կարեն Ավոյանի վարած Opel Vectra մակնիշի 09 SS 532 համարանիշի ավտոմեքենաները: Ինչպես
հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, վթարի հետևանքով Ա, Մովսիսյանը, Ա. Ֆարիզյանը և վերջինիս ուղևորներ, Արմավիր քաղաքի Մ. Հերացու փողոցի բնակիչներ, 23-ամյա Մհեր Մովսիսյանն ու 25-ամյա Վաչագան Պետրոսյանը մարմնական վնասվածքներով տեղափոխվել են Արմավիրի բժշկական կենտրոն: Օպերատիվորեն ժամանել է ՀՀ Արտակարգ իրավիճակների նախարարության Փրկարար ծառայության Արմավիրի հրշեջ-փրկարարական ջոկատը՝ 1 մարտական հաշվարկով: Փրկարարները հոսանքազրկել են ավտոմեքենաները, փակել գազաբալոնների փականը և սահմանազատել տարածքը: Դեպքի վայր են ժամանել
Ճանապարհային Ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 1-ին վաշտի 1-ին դասակի ծառայողները՝ վաշտի հրամանատար Տիգրան Գրիգորյանի, դասակի հրամանատար Մառլեն Սարգսյանի գլխավորությամբ։ Փաստի առթիվ նույն վաշտի հետաքննիչ Նարեկ Պետրոսյանի կողմից նյութեր են նախպատրաստվում:
Ծանուցում. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները՝ Սմբատ Պետրոսյանի
Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.
Նյութի աղբյուր՝ shamshyan.com