Երեկ՝ Արթուր Ալեքսանյանը պայթեցրեց համակարգը ահա թե…

Կարեն Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրում երեկ կայացավ Հայաստանի «Տարվա 10 լավագույն մարզիկներ» 2017 թվականի մրցույթի հաղթողների պարգևատրման ու մեծարման հանդիսավոր արարողությունը: Ներկա էին ՀՀ նախագահ Սերժ Սարգսյանը, ՀԱՕԿ նախագահ Գագիկ Ծառուկյանը, ՀՀ սպորտի և երիտասարդության հարցերի նախարար, ՀԱՕԿ գլխավոր քարտուղար Հրաչյա Ռոստոմյանը, մարզաշխարհի ներկայացուցիչներ, օլիմպիական խաղերի, աշխարհի, Եվրոպայի չեմպիոններ ու մեդալակիրներ, հյուրեր։

Առաջին հայացքից ամեն ինչ գեղեցիկ էր, տպավորիչ: Բոլորն ուրախ էին, իսկ 10 լավագույն մարզիկները պարգևատրվեցին «Hyundai» մակնիշի ավտոմեքենաներով: Իրավիճակը կտրուկ փոխվեց, երբ արարողության ավարտից հետո Ալեքսանյանը հանդես եկավ աղմկահարույց հայտարարությամբ:

«Ես համաձայն չեմ այս արդյունքների հետ: Այս տարի ունեինք աշխարհի, Եվրոպայի մեդալակիրներ, որոնք դուրս մնացին այս ցուցակից: Կարծում եմ՝ սպորտի նախարարության մեղքով է այսպես ստացվել: Երևի թե սխալ են կազմակերպել քվեարկությունը: Եթե սպորտի փոխնախարարն ասում է՝ արդար է, դրա արդարը որն է… Եթե աշխարհի մրցանակակիրը չի լինում 10 լավագույնների մեջ, մենք էլ ոչ Ռուսաստան ենք, ոչ էլ Ամերիկա, որ ունենանք աշխարհի 20 մեդալակիր: Ընդամենը տասը լավագույն է ընտրվում, պետք է արժանի մարզիկներն ընդգրկվեն այդ ցուցակում: Ես ինձ համար չեմ ասում, չեմ բողոքում: Ինչպես կարող է աշխարհի մրցանակակիրը դուրս մնալ լավագույն տասնյակի ցանկից: Խոսքս ազատ ոճային ըմբիշների մասին է: Մեր երկու տղաներն այս տարի աշխարհի բրոնզե մեդալներ նվաճեցին: Սա այն տասնյակը չէ, որը պետք է լիներ: Թող տպավորություն չստեղծվի, թե ինձ վրա ազդել է լավագույն տասնյակի առաջին տեղում չլինելը, ուղղակի ես համաձայն չեմ քվեարկության արդյունքների հետ: Ինչպես կարող է, օրինակ, ծանրորդ Գոռ Մինասյանը դուրս մնալ տասնյակից: Օրինակը վերցնես քեզ վրա՝ դու

օլիմպիական մեդալակիր ես, այս տարվա Եվրոպայի փոխչեմպիոն, մինչև 23 տարեկանների չեմպիոն, և դու չես ընդգրկվում լավագույն տասնյակի ցուցակում: Կամ աշխարհի մեդալակիր ես. ինչպես կարող է աշխարհի մեդալակիրը, այս պարագայում՝ մեդալակիրները դուրս մնան տասնյակից»,- ասել էր Ալեքսանյանը:

Մեր օլիմպիական չեմպիոնի նման շեշտադրումները վերջնականապես ի չիք դարձրին տեղի ունեցած ընտրությունները: Ալեքսանյանի հայտարարությունը անկախ Հայաստանի պատմության մեջ բացառիկ պետք է համարել: Ալեքսանյանը այն բացառիկ մարզիկներից է, որը համարձակություն ունեցավ քննադատելու և մեղադրանքներ ներկայացնելու մեր երկրում արմատացած համակարգի դեմ, որի մի մասն է կազմում նաև սպորտը: Անկախ Հայաստանի ամենատիտղոսակիր մարզիկը ըստ էության պայթեցրեց համակարգը:

Լարվածությունը թոթափելու կամ գոնե լռելու փոխարեն՝ մեր սպորտի չինովնիկները հակադարձում են Ալեքսանյանին: «Ես ի գիտություն եմ ընդունում մեր պանծալի օլիմպիական չեմպիոնի կարծիքը, բայց նաև հորդորում եմ իրեն, որպես տարիքով մի փոքր

ավելի փորձառու, որ աշխարհն ավելի շատ բազմագույն է, քան այն դիտակետը, որով ինքը դիտարկում է երևույթները. աշխարհը չի սկսվում և ավարտվում ըմբշամարտով»,- NEWS.am Sport-ի թղթակցի հետ զրույցում այսպես է արձագանքել Հայաստանի սպորտի փոխնախարար Արսեն Քարամյանը Արթուր Ալեքսանյանի հայտարարությանը:

«Արթուր Ալեքսանյանը և մեր բոլոր մարզիկները մեր հպարտությունն են, բայց ես կուզենամ, որ մեր հպարտությունները նաև բարձր լինեն: Արթուրի հետ պարգևատրման արարողությունից հետո 2 ժամ խոսեցինք: Կարծում եմ՝ եթե հիմա խոսելու լիներ, լրիվ ուրիշ արձագանք կտար: Ես ակնկալում էի նման արձագանք: Այս ամենում իմ գերագույն հաճույքն այն է, որ մենք սառույցը ջարդել ենք… Երկրի նախագահն էլ իր խոսքում պատահական չնշեց, որ սպորտը չի սիրում բաժանարար գծեր՝ իմ մարզաձևը, քո մարզաձևը, իմ մարզիկը, քո մարզիկը… Խոնարհվում եմ մեր բոլոր հերոս տղաների առջև, այդ թվում՝ Արթուր Ալեքսանյանի և մյուսների, ովքեր Հայաստանի անունը բարձր են պահել աշխարհի տարբեր անկյուններում, բայց նաև կոչ եմ անում, որ ամեն մարդ զբաղվի իր գործով»,- ասել է Արսեն Քարամյանը:

Վերջինիս պատասխանը ստիպում է հիշել հայտնի մի ասացվածք՝ «եթե մորաքույրս ամորձիներ ունենար, նրան քեռի կասեի»: Ունենք այն, ինչ ունենք, և Ալեքսանյանը

Քարամյանի հետ 2 ժամ զրուցելուց հետո չի փոխել իր դիրքորոշումը: Ավելին, Օլիմպիական և աշխարհի բազմակի չեմպիոնին խորհուրդ տալու կամ հորդորելու համար, կարծում ենք, անհրաժեշտ է գոնե նրա կեսի չափ արժանիք ունենալ այս երկրի առաջ: Կարծում ենք՝ բոլորի համար է պարզ, որ sms քվեարկությունը չի կարող արտացոլել իրական պատկերը: Բնական է, որ մեծ շրջապատ ու հեղինակություն ունեցող մարզիկները կարող են կազմակերպել լայնածավալ քվեարկություն: Կարճ ասած՝ մեր երկրում ընտրությունները ուղղակի չեն կարող արդար լինել:

10 լավագույն մարզիկների քվեարկության նոր ձևաչափի վերաբերյալ իր դժգոհությունն է հայտնել նաև հունահռոմեական ոճի ըմբիշ, աշխարհի և Եվրոպայի չեմպիոն, օլիմպիական խաղերի արծաթե մեդալակիր Արսեն Ջուլֆալակյանը: «Այսօր լավագույն մարզիկներին ընտրում են սպորտային լրագրողներ, որոնց որոշ մասի պրոֆեսիոնալիզմը խիստ կասկածելի է, իսկ հասարակության ընտրությունն էլ բնականաբար չի կարող պրոֆեսիոնալ

լինել, այլ լինելու է ուղղակի պրիմիտիվ «սիմպածիայով» և մարզիկի ընդհանուր ճանաչվածությամբ՝ անկախ այդ մարզիկի՝ տվյալ տարում ունեցած սպորտային նվաճումներից… Արդյունքում տուժում են բազմաթիվ արժանի մարզիկներ… Էլ չասեմ օլիմպիական և ոչ օլիմպիական մարզաձևերի միջև հավասարության նշան դնելը… Մի խոսքով, պատրաստ ենք սպորտ նախ-ին օգնել արժեքավոր խորհուրդներով, ոչ միայն տվյալ խնդրում»,- ասել էր Ջուլֆալակյանը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.1in.am