Տաջիկստանը դիմել է ԱՄՆ-ին, տեսնելով, թե ինչ կատարվեց Հայաստանի հետ

ԱՄՆ Պետքարտուղար Էնթոնի Բլինքենը հինգշաբթի հանդիպել է Տաջիկստանի և Ուզբեկստանի արտաքին գործերի նախարարների հետ: Բանակցությունների ընթացքում կողմերն անդրադարձել են Աֆղանստանում իրավիճակի կարգավորմանը, որը սահմանակից է երկու երկրներին:

Հիշեցնենք, որ ԱՄՆ-ն իր զորքերը դուրս է բերում Աֆղանստանից, ինչը անհանգստություն է առաջացրել տարածաշրջանի երկրներում և հատկապես Ռուսաստանում: ԱՄՆ-ը Քաբուլի օդանավակայանի վերահսկողությունը փոխանցում է Թուրքիային, սակայն, որոշ փորձագետների կարծիքով, այս որոշման շահառուն կդառնա Չինաստանը, որն արդեն ներկայացված է Կենտրոնական Ասիայում:

Մոսկվան փորձում է ինչ-որ կերպ պահպանել իր ազդեցությունը Կենտրոնական Ասիայում, բայց չունի մեխանիզմներ: Միակ մեխանիզմը ՀԱՊԿ-ն է, որը լիովին վարկաբեկվեց Հայաստանի դեպքում: Ռուսաստանի պահվածքը հայաստանի հանդեպ դաս է դարձել Կենտրոնական Ասիայի երկրների համար, որոնք համոզվել են, որ Մոսկվան հանձնում է իր դաշնակիցներին: Պատահական չէ, որ Տաջիկստանը օգնության խնդրանքով դիմել է ոչ թե Մոսկվային, այլ Միացյալ Նահանգներին:

Տաջիկստանում տեղի է ունենում ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովի նիստ: Ռուսաստանը ՀԱՊԿ-ի շրջանակներում ստանձնած իր պարտավորությունների շրջանակներում կտրամադրի Տաջիկստանին անհրաժեշտ օգնությունը Աֆղանստանի տարածքից ահաբեկչական սպառնալիքների ավելացման դեպքում, երբ ամերիկյան զորքերը դուրս գան երկրից, ասել է ՌԴ Պետդումայի պաշտպանության հարցերով կոմիտեի ղեկավար Վլադիմիր Շամանովը: «Անհրաժեշտության դեպքում, մենք, իհարկե, միայնակ չենք թողնի», – ասել է Շամանովը:

Թե ինչպես է ՀԱՊԿ-ը «անհրաժեշտության դեպքում» օգնում, երևաց մայիսի 12-ից հետո, երբ Բաքվի զորքերը ներխուժեցին Հայաստանի տարածք: Ռուսաստանը այդպես էլ չի պահանջել  զորքերի դուրսբերումը, իսկ ՀԱՊԿ-ը, որին պաշտոնապես դիմել է Հայաստանը, մինչ այժմ «խորհրդակցություններ է անցկացնում»:

«Մեր պաշտպանության նախարարի և նախագահի կողմից նշվել են միջոցառումներ, որ պետք է մտածենք Տաջիկստանում 201-րդ ռազմաբազան անհրաժեշտ միջոցներով հագեցնելու մասին», – ասել է Շամանովը:

Ռուսաստանը մոտավորապես նույնն արեց Հայաստանում. Բաքվի ներխուժումից հետո Ռուսաստանը երկրորդ ռազմաբազան են տեղակայում եւ ձեւավորում իր ռազմական ներկայության ճակատային գիծը:

Փոխարենը, հայտնի է դարձել, որ ՀԱՊԿ Խորհրդարանական վեհաժողովը նախատեսում է հիմնել ՀԱՊԿ ԽՎ գործընկեր պետությունների ինստիտուտ, որը կստանա խորհրդատվական ձայնի իրավունք: Հավակնորդները Ադրբեջանը և Պակիստանն են: Այժմ ՀԱՊԿ ԽՎ-ում, բացի անդամներից, կան միայն դիտորդ երկրներ (Աֆղանստան, Սերբիա): Դումայի ԱՊՀ գործերի կոմիտեի ղեկավար Լեոնիդ Կալաշնիկովը հայտարարել է, որ շատ երկրներ հետաքրքրություն են ցուցաբերում նոր ձևաչափի նկատմամբ, բայց նա նշել է դրանցից միայն երկուսը՝ Ադրբեջանը և Պակիստանը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.