Նոր Մի խայտառակության պատմություն նախագահականում.Ո՞րն այդ ամենի ազդեցությունը և նշանակությունը Հայաստանի համար.

Սերժ Սարգսյանը նախօրեին ընդունել է Գազպրոմ Մեդիա հոլդինգի կինոյի և հեռուստատեսության բաժնի գլխավոր տնօրեն Ռաֆայել Մինասբեկյանին: Մինասբեկյանին հանրությունը կարող է հիշել Ուրախների և հնարամիտների ակումբի շրջանակում Երևանի բժշկական ինստիտուտի թիմից, որի ավագն էր նա: ՈՒՀԱ այսպես ասած կարիերայից հետո Մինասբեկյանը մեկն էր թիմի այն բազմաթիվ անդամներից, որոնք մնացին Ռուսաստանում և կարիերան շարունակեցին այնտեղ: Եվ ահա, Մինասբեկյանը հասել է Ռուսաստանի մեդիահոլդինգերից խոշորագույններից մեկի առանցքային պաշտոններից մեկին: Այս ամենը կարող էր հետաքրքիր լինել զուտ իբրև կենսագրական տվյալ, եթե չլիներ մի ուշագրավ հանգամանք, որը Սարգսյանի հետ Մինասբեկյանի հանդիպմանը տալիս է բոլորովին այլ երանգ:

Հենց «Գազպրոմ մեդիա հոլդինգ»-ին պատկանող НТВ հեռուստաընկերության «Հանդիպման վայրը» հաղորդաշարի եթերում էր, որ հեռուստաընկերության հաղորդավարներն ու հրավիրված փորձագետները, այդ թվում իհարկե ազգությամբ հայ, ուղղակի նվաստացուցիչ կարծիքներ և արտահայտություններ էին անում Հայաստանի հասցեին: Եվ ուրեմն, Սերժ Սարգսյանն ինչպես Եռաբլուրում կնոջը հայտնի դեպքում, արդյո՞ք Մինասբեկյանին էլ հարցրել է՝ եկել ես, որ ի՞նչ անես: Սարգսյանի հետ նրա հանդիպման մասին պաշտոնական հաղորդագրության մեջ, որ տարածել է նախագահական նստավայրը, չկա ոչ մի խոսք այն մասին, որ քննարկվել է «Գազպրոմ մեդիա հոլդինգ»-ի հեռուստաեթերում Հայաստանի հանդեպ այդ արգահատելի հաղորդման հարցը:

Քննարկվել են, ըստ պաշտոնական հաղորդագրության, Հայաստանի հանրային հեռուստաընկերության հյետ համատեղ ծրագրեր, ֆիլմարտադրություն, նախագծեր, որոնք կլինեն հայ-ռուսական բարեկամության, ձեռքբերումների և այլնի մասին: Իհարկ կասկած չկա, որ հանդիպմանը անդրադարձ եղել է НТВ-ի հայտնի թողարկմանն ու ընդհանրապես հետայսու ռուսական հեռուստաեթերում Հայաստանի վերաբերյալ անդրադարձերի խնդրին:

Գուցե նույնիսկ հենց դրա համար էլ եղել է հանդիպումը, իսկ համատեղ ֆիլմատադրությունը պարզապես քողարկիչ թեման է և ՆՏՎ-ի հարցը ի շոշափվել այսպես ասած Գազպրոմից-փորձանքից հեռու մնալու համար: Սակայն սա արդեն իսկ ինքնին նվաստացուցիչ է, երբ Հայաստանի նախագահը հանդիպում է այն հոլդինգի ղեավարներից մեկին, որի եթերում Հայաստանի վրա ուղղակի կեղտ և անարգանք են լցրել, ու այդ հանդիպմանը որևէ գոնե քիչ թե շատ խստ տոնայնությամբ արժանապատիվ դիտողություն չի անում այդ խնդրի կապակցությամբ:

Այդ դեպքում շատ ավելի լավ կլիներ, եթե Սերժ Սարգսյանի և Մինասբկյանի հանդիպման մասին ընդհանրապես չտարածվեր պաշտոնական որևէ հաղորդագրություն և քննարկումը տեղի ունենար առանց հրապարակայնացման: Այս իրավիճակում, սակայն, հերթական անգամ սրությամբ կանգնում է մեկ այլ կարևոր հարց՝ Ռուսաստանում այսպես ասած հայկական ներկայության հարցը, թե կապիտալի, թե նաև մենեջերական դիրքերի տեսքով: Ո՞րն այդ ամենի ազդեցությունը և նշանակությունը Հայաստանի համար: Իհարկե այդ մարդիկ ամենևին պատավոր չեն ծառայել Հայաստանին, ի վերջո դա չի մտնում նրանց անմիջական պարտականությունների մեջ: Մյուս կողմից գուցե նույնիսկ ծառայում էլ են, սակայն շատ դեպքերում այսպես ասած անտեսանելի ճակատում: Սակայն երբ այդ ամենից հետո տեսանելի են դառնում նմանօրինակ խայտառակություններ, ապա հարց է առաջանում, թե ինչու են խայտառակությունները տեսանելի, իսկ ծառայությունները՝ անտեսանելի:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Նոր Մի խայտառակության պատմություն նախագահականում.Ո՞րն այդ ամենի ազդեցությունը և նշանակությունը Հայաստանի համար.


Նյութի աղբյուր՝ www.1in.am