Գևորգը նամակ-շնորհակալություն էր հղել «Մեդիալաբին» ու մեծ ուրախությամբ տեղեկացրել, որ իր ընտրյալի հետ, որին հաջողվեց գտնել հոդվածը հրապարակվելուց հետո, ընտանիք է կազմել։ Շատ ուրախ ենք այդ առթիվ և շնորհավորում ենք նրանց։ Գևորգի ընտանիքին, մեր երկրին և մեզ բոլորիս մաղթում ենք խաղաղություն՝ հույս ունենալով, որ 2021 թվականը կլինի երջանկության, ձեռքբերումների, վերելքի տարի։
Գևորգ Ավագյանը «Մեդիալաբին» ուրախությամբ պատմում է, որ չնայած արդեն հույս չուներ գտնելու, բայց նամակի հեղինակը արձագանքեց․ «Արդեն հույս չունեի, բայց գտնվեց։ Հիմա շփվում ենք, երկու օր առաջ նաև հանդիպեցինք։ Ամեն ինչ լավ է հիմա, Աստված առաջ»։ Սեպտեմբերի 27-ին Արցախի դեմ Ադրբեջանի սանձազերծած պшտերшզմի ժամանակ շատ աղջիկներ առաջնագծում զինվորներին ոգևորելու և դրական տրամադրություն փոխանցելու համար նամակներ էին ուղարկում սահման։
Գևորգ Ավագյանը պшտերшզմի ավարտից հետո որոշել էր փնտրել իրեն բաժին հասած նամակի հեղինակին, որը խոստացել էր իր «սիրտը նվիրել զինվпրին»։ Ավագյանը սկզբում նամակը հրապարակել էր Ֆեյսբուքի իր էջում, սակայն՝ անարդյունք, բայց Ավագյանը տեղի չէր տվել ու ավելի ուշ դիմել էր «Մեդիալաբին»՝ հույս ունենալով գտնել։ «Մեդիալաբում» հրապարակված նյութի արդյունքում Գևորգ Ավագյանին նամակ գրած աղջիկն արձագանքեց։«Նյութի տակ նա մեկնաբանություն էր թողել, զարմացած սմայլիկ էր դրել, չգիտեմ ինչու, մտածեցի՝ հենց ի՛նքն է նամակի հեղինակը, զգում էի մի տեսակ ու իրեն առանձին նամակ ուղարկեցի։
Հարցրեցի՝ դո՞ւք եք նամակ ուղարկողը, պատասխանեց՝ այո, փաստորեն նամակս հասել ա տեղ, ուրախ եմ, որ հասել է, ու դուք ողջ-առողջ վերադարձել եք։ Ինձ ասում էր՝ ո՞նց հասկացար, որ ես եմ, էդքան մարդ գրել էր նյութի տակ։ Բայց զգացել էի, չգիտեմ ինչպես»,- պատմում է Ավագյանը։ Այնուհետև Ավագյանը նամակի հեղինակին առաջարկել է ծանոթություն հաստատել և շփվել․ «Առաջարկեցի՝ ծանոթանանք, ավելի լավ ճանաչենք միմյանց, ինքը համաձայնվեց։ Հանդիպեցինք, զրուցեցինք, հիմա շփվում ենք»,- պատմում է Ավագյանը։Ասում է, որ տարբեր թեմաների շուրջ են զրուցում, բայց պшտերшզմի թեման շրջանցում են, Ավագյանը չի սիրում այդ մասին խոսել:
Տեսանյութը ստորև՝