«208» կանչող զինվորը, 400 օր հետո մի քանի օրով տուն է վերադարձել

 

«208» կանչող զինվորը մի քանի օրով տուն է վերադարձել: 400 օր հետո, մի քանի օրով Նաիրի Ամիրյանն իջել է դիրքից: Զինծառայության մեկ տարին դեռ չէր լրացել, Արցախում պայթեց պատերազմը: Հայկանդուխտ Ղազարյան, Աշտարակի Սուրբ Աստվածածին եկեղեցու աշխատակից — Ո՞նց չեմ ճանաչում, այն կտրված ձայնով տղան:

Նաիրի Ամիրյան, 44-օրյա պատերազմի մասնակից — Նշանաթիվ՝ 208, հիշում եմ, որ ձայնս դուրս չէր գալիս: Երբեմն այնքան էր կտրվում ձայնը, նշանաթիվը հաշվարկի տղաներն էին հնչեցնում: Պատերազմի шղմուկը խզել էր զինվորների ձայնը, սակայն նահանջի առիթ չէր տվել: Նրանց կյանք ու կռիվը քաղաքի, հայրենիքի, ընտանիքի համար էր: 

Շենքը հարուստ է հերոսներով՝ պատշգամբից ժպիտով նշում են պատերազմից տուն եկած զինվորին դիմավորող հարևանները: Նրանցից մեկն Ազգային հերոս Գեղազնիկ Միքայելյանի այրին է: Նաիրին ամեն օր հերոսի հայացքի ուղեկցությամբ է դպրոց գնացել:

Նաիրի Ամիրյանն Արցախյան ազատամարտի դասը լավ էր սովորել. նրա կռիվը ռազմաճակատի ամենաթեժ՝ Մեխակավանի ուղղությամբ էր: Ժամկետայինը մի քանի ժամ է, ինչ տանն է, անպայման գնալու է Եռաբլուր, որտեղ հանգչում է ամենամոտ ընկերներից Ալբերտ Հովհաննիսյանը: Նաիրի Ամիրյան — Հարազատի նման եմ եղել, միշտ սիրել եմ: Շատ եմ հարգել, դաստիարակված էր: Հայացքը հաջողության խորհրդանիշին՝ մայրը 44 օր աղոթել է ռազմաճակատում կռվող որդու ու նրա ընկերների համար:

Արմինե Ամիրյան, Նաիրի Ամիրյանի մայրը — Հավատով սպասել եմ, որ Նաիրիս կենդանի է մնալու, դրանից զորեղ пւժ չկա: Նաիրին պшտերազմի մասին չի սիրում շատ խոսել: ԱյԹի ինժեներ կուզեր դառնալ: Իրենց պшյքարի մասին երգեր են գրվել, դեռ չի լսել:

Մանրամասները տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.