Ղարաբաղի վերաբերյալ ԱՄՆ-ն կայացրեց որոշումը...

Էրդողանի նոր «արտահոսքը» Ղարաբաղի մասին եւ Պուտինի որոշումը

 

Թուրքական ԶԼՄ-ները հրապարակել են ղարաբաղյան հակամարտության մասին Թուրքիայի նախագահ Էրդողանի հերթական հայտարարությունը: Էրդողանը հայտնել է, որ Սոչիում Ղարաբաղի մասին խոսել է Վլադիմիր Պուտինի հետ եւ իբր կոչ է արել հետեւել «պլանին»՝ 5 շրջանների վերադարձին: Էրդողանը սակայն ասել է, որ Պուտինը չի հավատում կարգավորմանը:Դժվար է ասել, թե արդյոք Պուտինն ու Էրդողանը Սոչիում խոսել են Ղարաբաղի մասին: Պաշտոնական հաղորդագրություններում այդ մասին հիշատակում չկա, սակայն եթե անգամ այդպիսի զրույց եղել է, Էրդողանը փաստացի խոստովանում է, որ Պուտինը մերժել է իրեն ու Ալիեւին, կամ էլ անզոր է լուծել այդ հարցը:Ադրբեջանական լրատվամիջոցները պնդում են, որ Պուտինը բացարձակ ազդեցություն ունի Հայաստանի վրա, սակայն ինչ-ինչ պատճառներով չի ցանկանում օգտագործել այդ ազդեցությունը, որ «Ադրբեջանին վերադարձնի հողերը»:

Ընդ որում, չի նշվում, թե ինչու պետք է Պուտինը հողեր պոկի հայկական կողմից, որ Ադրբեջանին տա: Աբխազիայի, Ղրիմի եւ անգամ Մերձդնեստրի դեպքում ամեն ինչ պարզ է՝ Ռուսաստանը կամ բացահայտ, կամ էլ քողարկված բռնակցել է այդ հողերը եւ միացրել «կայսրությանը»: Ռուսաստանը հույս չունի, որ Ղարաբաղը կմիացնի «կայսրությանը» եւ պետք է Ադրբեջանին հանձնի: Այդ դեպքում ո՞րն է Մոսկվայի պատճառը:Էրդողանը դա շատ լավ գիտի, ինչպես նաեւ այն, որ եթե աշխարհի ուժեղները ցանկանային, վաղուց փոխած կլինեին ստատուս-քվոն: Էրդողանի գիտի, որ ոչ ոք, նաեւս Պուտինը, որին մոտակա ամիսներին ընտրություններ են սպասվում, չի ցանկանում դա:

Պետք է ենթադրել, որ Էրդողանի հայտարարությունն ու ադրբեջանական անսովոր ակտիվությունը լրիվ այլ նպատակ են հետապնդում: Հաշվի առնելով այն, որ Թուրքիան Ղարաբաղի մասին «անսպասելի» հիշել է Բրյուսելում Արեւելյան գործընկերության գագաթնաժողովից առաջ, պետք է ենթադրել, որ Թուրքիան ու Ադրբեջանը Ռուսաստանին առաջարկում են թույլ չտալ Հայաստանի ու ԵՄ միջեւ համաձայնագրի ստորագրումը: Պուտինը, սակայն, Էրդողանի խոստովանությամբ, «գցել է» Թուրքիային ու Ադրբեջանին:Մինչդեռ, ԵՄ հետ Հայաստանի համաձայնագիրը կարող է ամբողջությամբ փոխել իրավիճակը տարածաշրջանում, քանի որ ընդգրկում է անվտագության ու քաղաքական ինտեգրացիայի պես հիմնարար ոլորտներ:

Էրդողանը նոյեմբերի 22-ին նորից Սոչի է մեկնելու՝ մասնակցելու սիրիական հարցով Ռուսաստան-Թուրքիա-Իրան հանդիպմանը: Չի բացառվում, որ Էրդողանը գագաթնաժողովին բացահայտ սադրանքների կդիմի, այդ թվում՝ Հայաստանի հարցով: Շատ բան կախված կլինի նաեւ տարածաշրջան Ռուսաստանի արտգործնախարար Սերգեյ Լավրովի այցից:Թուրքիան ու Ադրբեջանը հասկանում են, որ իրավիճակը փոխվել է հատկապես այն բանից հետո, երբ ԱՄՆ-ն ձեւակերպեց իր մոտեցումը ղարաբաղյան կարգավորման ու ստատուս-քվոյի պահպանման հարցում: Ռուսաստանն ու մյուսները ստիպված են լինելու համակերպվել այդ սխեմային ու իրենց քաղաքականությունը կառուցել դրան համապատասխան:

Այս պայմաններում Ռուսաստանը շատ քայլերի հնարավորություն չունի, եւ դրանք բոլորը պետք է տեղավորվեն ստատուս-քվոյի պահպանման շրջանակում: Ռուսաստանը կարող է կամ անաղմուկ աջակցել ստատուս-քվոյին՝ պնդելով, որ վստահության միջոցառումներն իրականացվեն, կամ էլ անհրաժեշտության դեպքում վճռորոշ քայլ անի ու օրինակ ճանաչի Ղարաբաղի անկախությունը:Ռուսական մամուլում գրում են, որ ԱՄՆ Ազատությունների բիլում 907-րդ ուղղումն արդեն իսկ Ղարաբաղի անկախության ճանաչում է, քանի որ արգելում է զենք մատակարարել Ադրբեջանին, քանի դեռ վերջինս չի դադարեցրել շրջափակումը: Բացահայտ խոսվում է նաեւ, որ Եվրամիությունը հրաժարվում է Ադրբեջանի հետ համաձայնագրում կետ ներառել տարածքային ամբողջականության մասին, ինչը նույնպես Ղարաբաղի անուղղակի ճանաչում է:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am