Վատ լուր Հովիկ Աբրահամյանի համար...

Պարոն Իսպիրյան, վարչապետը բացահայտեց, որ նախկին բարձրաստիճան պաշտոնյաների դղյակներն ապօրինի են։ Քաղաքապետարանում ի՞նչ է արվում այս խնդրի լուծման համար։

Երևանի ավագանիում չենք քննարկել այդ հարցը, բայց հավանաբար կքննարկենք։ Անպայման պետք է քննարկենք, որովհետև այդ դղյակների կառուցման հարցում կան կոպիտ խախտումներ՝ գլխավոր հատակագծից շեղումներ։ Այդ տարածքներն ապօրինի գրավվել են։ Ես տեղեկություններ ունեմ, որ նույնիսկ շատերն ուզում են օրինականացնել այդ դղյակները։

Նրանից մեկի անունը հայտնի է, նախկին վարչապետ Հովիկ Աբրահամյանն է փորձում օրինականացնել։

Դա հյուսիսային ճառագայթի ճանապարհն է, և ես ունեմ օրինական գլխավոր հատակագծով նախատեսված նախագիծը։ Մի շինարար, որը սկիզբ է դրել հյուսիսային ճառագայթի նախագծին, ինձ ցույց է տվել, որ պետք է ճանապարհը բավական լայն ու երկկողմանի լինի։ Հովիկ Աբրահամյանի տան դիմաց մեկ այլ շինություն է հիմա կառուցվում, չգիտեմ՝ ովքեր են կառուցողները։

Այդ թույլտվությունը նոր իշխանության օրոք չի տրվել, 2016-2017 թվականների թույլտվությունների հիման վրա է կառուցվում։ Կան տեղեկություններ, որ Հովիկ Աբրահամյանը և մի քանի օլիգարխներ թույլ չեն տվել, որ իրենց տան դիմաց շենք կառուցեն։ Բայց մարդիկ թույլտվությունն ունեն, հիմա կառուցում են, չենք կարող արգելել, եթե փաստաթուղթ ունեն։ Հիմա ոչ մի միլիմետր կառուցապատում չի իրականացվում Երևանում առանց թույլտվության։

Փաստացվի ստացվում է, որ նախկին բարձրաստիան պաշտոնյաների կողմից համայնքային հողերը զավթվել են, ո՞րն է այս խնդրի լուծումն ըստ ձեզ։

Քաղաքապետարանը ջանասիրությամբ աշխատանք է տանում այդ ուղղությամբ։ Այսօրվա դրությամբ 6000 քմ զավթված տարածքներ հետ են բերվել, համայնքին են վերադարձվել։ Խոսքը հատկապես մանկապարտեզերի, դպրոցների շենքերի, խաղահրապարակների տարածքների մասին է, հետ են բերվել և հետ են բերվելու։ Իսկ այս դեպքում քաղաքապետն ու ավագանու անդամները երևի որոշում կայացնեն։ Ես միշտ ասել եմ՝ թող այդ անձինք գան մեր աչքերին նայեն, ասեն՝ ինչո՞ւ են զավթել, լինելով պաշտոնյա մարդ՝ ինչպե՞ս կարողացավ ինքը օրենքը խախտել ու զավթել այդ տարածքները։ Եվ խոսքը միայն Հովիկ Աբրահամյանի մասին չէ, հիմա մենք իր անունն ենք տալիս, բայց շատ այլ մեծ դղյակներ էլ կան՝ էլի խախտումներով կառուցված։ Մենք գիտենք, թե նախկինում ոնց է եղել, բայց ամենակարևորն այն է, որ այսուհետ այդպես չի լինելու։

Հնարավո՞ր է քանդվեն այդ դղյակները։

Ես չգիտեմ՝ ինչ որոշում կկայացվի, որովհետև այդ բետոնային կառույցները քանդելը բավական մեծ խնդիրներ կարող է առաջացնել։ Եթե նույնիսկ այսուհետ չթույլատրվեն այդպիսի ապօրինությունները, իրավիճակը կփոխվի։

Իսկ ես հաստատ գիտեմ, որ քաղաքապետն ու գլխավոր ճարտարապետը շատ ազնիվ են այդ հարցում, իսկ ավագանին ամեն քմ համար խիստ է, մանավանդ հիմա, երբ սկսում ենք նոր ոռոգման համակարգի ներդրման ծրագիրը։ Երևանում կանաչապատման շատ մեծ ծրագիր է սկսվում։

Ես նոր եմ վերադարձել Թել Ավիվից, 30 տարվա ընթացքում Թել Ավիվն անապատից վերածվեց աշխարհում 7-րդ կանաչ քաղաքի։ Երկրի իշխանություններն ամեն ինչ անում են մարդկանց առողջության ու ժամանցի համար։ Իսկ մենք 30 տարում մեր կանաչապատ դրախտն ավերեցինք, դարձրեցինք բետոնապատ մի տգեղ տարածք։

Կանաչապատման այդ ծրագրին, իմ կարծիքով, պետք է մասնակցեն նաև նախկին քաղաքապետերը, կանաչապատման հագուստներ հագնեն ու իրենց թիմով աշխատեն։ Իրենք պետք է ամբողջ կյանքում ծառ տնկնեն, ներդրումներ, նվիրատվություններ անեն։ Հիմա նվիրատվությունների մասին օրենքներ են ընդունվում, թող բերեն նվերներ տան համայնքին, մենք սիրում ենք նվերներ ընդունել։

Մանրամասները՝ Տեսանյութում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.