ՀՀ վարչապետ Նիկոլ Փաշինյանը կառավարության այսօրվա նիստում հայտարարեց, թե խնդիր կա, որ կաթ արտադրողները այնքան էլ գոհ չեն իրենց մթերման գներից ու պրակտիկայից, մյուս կողմից ունեն արտադրողներ, որոնք ՀՀ-ում չեն կարող իրենց անհրաժեշտ կաթնային հումքը ձեռք բերել:
«Մյուս կողմից ունենք արտադրողներ, որոնք ՀՀ-ում չեն կարող իրենց անհրաժեշտ կաթնային հումքը ձեռք բերել: Ամենակարեւոր խնդիրը ստացված կաթի պահպանման պայմաններն են ու ջերմաստիճանը, որովհետeu արդյունաբերության համար անհրաժեշտ կաթը պետք է պահպանվի 4 աստիճան ջերմությամբ»,- ասաց վարչապետը` հավելելով, որ արդեն այդ ուղղությամբ շարժ է նկատվում:
Նիկոլ Փաշինյանը նշեց, թե անասնագոմերում հեղձուցիչ, տաք օդ է. «Մենք այն կանխավարկածով ենք, որ այնպես անենք՝ կովերը հանկարծ չմրսեն, բայց պարզվում է, որ կովերի համար մինչեւ -30 աստիճանը նորմալ ջերմաստիճան է ու ընդհակառակը, այն տաք ջերմաստիճանը, որ ապահովում ենք, դա խանգարում է նրանց նորմալ կաթնատվությանը, պետք է նրանց ապահովել մաքուր օդով»,- ասաց վարչապետը՝ հավելելով, որ սա ասում է՝ հույս ունենալով, որ մարդիկ այս ինֆորմացիան ունեն:
«Գիտեմ, որ չեն վստահելու, ասելու են հազար տարի է՝ կով ենք պահում եւ, երեկ մեկ, էսօր երկու, եկել բացատրում եք, թե կովը երբ է մրսում, մենք չգիտենք՝ մեր կովը երբ է մրսում: Սակայն սենց տեսակետ էլ կա, որ կարող է մեր իմացածը այդքան էլ ճիշտ չէ, ներող եղեք, բայց խնդրում եմ информация к размышления»,-ասաց նա:
Էկոնոմիկայի նախարար Տիգրան Խաչատրյանն էլ նշեց, որ իրենք աջակցում են տոհմային անասնաբուծությանը եւ դրա հետ կապված աջակցություն եւս իրականացնում են. «Մոտավոր գնահատականներով՝ մենք տարեկան արտադրում ենք, 2019 թվականի արդյունքներով՝ 700 հազար տոննա կաթ, և մոտավոր գնահատականներով՝ մեր ինքնաբավության սահմանը 1 միլիոն տոննան է: Եթե 40 տոկոս էլ արտադրությունը ավելացնենք, տեղական պահանջարկը կբավարարի այդ կաթը գնելու համար»:
Մանրամասները՝ Տեսանյութում