Չինաստանում նորածին, երեխան՝ ծնվելու պահից մինչև կյանքի առաջին ամսվա վերջը (նորածնային շրջան)։ Նորածնին բնորոշ է օրգանիզմի հարմարվելը արտաքին նոր միջավայրին, ծնվելու պահից կարգավորվում է թոքային շնչառությունը, արտարգանդային արյան շրջանառությունը, սկսում են գործել մարսողական օրգանները, առաջանում է ջերմականոնավորում, փոխվում են արյան մորֆոլոգիական և ֆիզիկա-քիմիական առանձնահատկությունները։ Նորածնի զարգացումն այդ շրջանում պայմանավորված է հասունության հիմնական ցուցանիշներով (մարմնի զանգվածը, հասակը, գլխի, կրծքավանդակի շրջագիծը)։ Կյանքի առաջին (մինչև 4-5-րդ) օրերին տեղի է ունենում մարմնի զանգվածի ֆիզիոլոգիական անկում (5-8%), իսկ 7-10-րդ օրերից այն սկսում է վերականգնվել։ Առաջին ամսվա ընթացքում քաշն ավելանում է 600-700 գրամով։
Հասուն նորածնի ճիչը բարձր է, ծծելու ռեֆլեքսը՝ ակտիվ, ֆիզիոլոգիական ռեֆլեքսները լավ արտահայտված են։ Մաշկը նուրբ է, հարթ, դյուրավնասելի, եղջերաշերտերը, մկանները՝ թույլ զարգացած։ Պաշտպանական հատկությունները թույլ են արտահայտված։ Ենթամաշկային ճարպաշերտը ձևավորվում է ներարգանդային կյանքի վերջին երկու ամիսների ընթացքում, կազմելով նորածնի մարմնի զանգվածի 15-18 %-ը։ Բնորոշ է ծալիչ մկանների գերլարվածությունը, որը պայմանավորված է նյարդային հյուսվածքի թերզարգացմամբ։ Ողնաշարը չունի ֆիզիոլոգիական ծռումներ, կրծքավանդակը տակառաձև է։ Նորածնի նյութափոխանակության փոփոխություններն ընթանում են հոմեոստազի շեղումներով, կյանքի առաջին ժամերին բնորոշ է ֆիզիոլոգիական ացիդոզը։
Մանրամասները Տեսանյութում