Հայ ժողովուրդն այսօր ապրում է պատմական կարևոր ժամանակաշրջան, երբ վեցդարյա ընդմիջումից հետո մեր բնօրրանի՝ հայկական լեռնաշխարհի 1/10 մասի վրա, արդեն 28 տարի է վերականգնված է հայկական անկախ պետականությունը և ունենք հաղթական բանակ, որն այդ անկախության և հայ ազգի երազանքների իրագործման երաշխավորն է: Սակայն, ցավոք 25 ամյա զինադադարի ընթացքում մենք չկարողացանք կառուցել հզոր տնտեսություն, որն անկախությունը դարձնելու էր էլ ավելի շոշափելի և դառնալու էր բանակի հզորացման շարժիչ ուժը: 1991թ-ի սեպտեմբերի 21-ից ի վեր, մեր երկիրը թալանվեց, ունեցավծքը բաժան-բաժան արվեց, վաճառվեց օտարներին՝ ոչինչ չթողնելով պատերազմող ժողովրդի կյանքի ապահովման համար: 2.Որոշ հաշվարկներով, այս 28 տարիների ընթացքում մեր պետությունից թալանվել է ավելի քան 33 միլիարդ դոլլար, որի կեսն անգամ բավական է երկիրը ոտքի կանգնեցնելու՝ արտաքին պարտքը մարելու և տնտեսական լրջագույն բարեփոխումներ անելու համար: 13-րդ դարից սկսած, շրջապատված լինելով բացառապես մահմեդական երկրներով և լինելով նրանց տիրապետության տակ, մեր ազգն իր ազատությունը փնտրել է հեռավոր քրիստոնյա երկրների աջակցության մեջ:
3.Պատմությունից դասեր չքաղելով, հատկապես սկսած 18-րդ դարասկզբից, մեր բոլոր ջանքերն ու միջոցները, մեր բոլոր հույսերն ուղղել ենք դեպի աշխարհի քրիստոնյա երկրները: Հատկապես 1801թ-ից սկսած, երբ ռուսական բանակը հայտնվեց մեր տարածաշրջանում, մահմեդական լծից ազատվելու նոր հույսեր արթնացան: Հետագա 120 տարիների ընթաքում հայ ազգն իր անվերապահ աջակցությունը ցույց տվեց ռուսական բանակներին, մոռանալով սակայն սեփական զինուժ ունենալու կենսական անհրաժեշտության մասին: Դրա արդյունքում 20-րդ դարասկզբին ցեղասպանվեցինք, այնուհետև 1918թ-ին անկախացած Հայաստանի վրա 2 տարի անց հարձակվեցին ռուս-թուրքական բանակներն ու մասնատեցին մեր երկիրը:4.Այժմ, երբ ունենք վերջին 500 տարիների ընթացքում երբևէ չունեցած 28 ամյա անկախություն և մարտունակ ազգային բանակ, մեր գերխնդիրն է ունենալ նաև զարգացած հզոր տնտեսություն: Սակայն Հայաստանի Հանրապետության ապաշնորհ իշխանությունները, 1991թ-ից մինչև 2018թ-ը, մեր երկրի ռազմավարական կարևոր օբյեկտներից շատերը վաճառել են օտարներին կամ դրանք հանձնել պարտքի դիմաց: Այդպիսով երկիրը մեծ կախվածության մեջ է ընկել օտար երկրներից: Մասնավորապես Ռուսաստանին են պատկանում Հայաստանի Էլեկտրոցանցեր ընկերությունը, Հայաստանի երկաթուղիները, Հրազդանի ՋԷԿ-ի 5-րդ բլոկը և այլն: Մեր ապաշնորհ նախկին իշխանությունների թեթև ձեռքով կնքվել են հայ-ռուսական բազմաթիվ պայմանագրեր, որոնք ոչ մի կերպ ձեռնտու չեն մեր պետությանն ու ժողովրդին:
5.Մասնավորապես Հայաստանին գազի մատակարարման մենաշնորհը պատկանում է ռուսական կողմին, և եթե կնքված պայմանագիրը չվերանայվի ՝ նպատակ ունենալով փոփոխության ենթարկել այն, ապա դա կշարունակվի ևս 20-25 տարի: Սա իհարկե մեզ թույլ չի տալիս որևէ այլ երկրից գազ գնել ավելի էժան գներով և մեծ կախվածության մեջ է պահում մեր տնտեսությունը ռուսական գազից: Նոր ժամանակներում, գերտերությունների կողմից այլ երկրների «նվաճումը» կատարվում է առաջին հերթին նրանց տնտեսության կարևոր օղակների յուրացմամբ , որից հետո դրանք օգտագործվում են որպես լծակներ, տվյալ երկրի կողմից վարվող ներքին ու արտաքին քաղաքականության վրա ազդեցություն ապահովելու համար: 6.Նույնը տեղի է ունեցել նաև հայ-ռուսական հարաբերություններում: Այժմ այն փուլում ենք, երբ պետք է քաղաքական և իրավական հստակ գնահատական տրվի 1991-ից մինչև 2018թ-ի մայիսը ՀՀ իշխանությունների կողմից կատարված ապազգային, հայրենակործան քայլերին,որից հետո միայն հիմքեր կստեղծենք Հայաստանի համար ոչ շահավետ գործարքների օրինական վերանայման համար: Հարկավոր է գիտակցել անկախություն բառի իրական իմաստը: Դա ոչ միայն օտար երկների կողմից անկախ ճանաչված պետություն ու բանակ ունենալն է, այլ 21-րդ դարում այդ ամենի հետ մեկտեղ նույնքան կարևոր է անկախ և ինքնուրույն տնտեսություն ունենալը, որովհետև առաջին հերթին դրանից է բխում արտաքին ու ներքին անկախ քաղաքականություն վարելու հնարավորությունը: 7.Այլապես գերտերությունների կողմից փոքր երկրների տնտեսությունը յուրացվում է, պահպանվում է միայն տվյալ երկրի անվանումն ու անկախության ձևական ստատուսը, իսկ իրականում իրենք են ամբողջությամբ կառավարում այդ երկիրը՝ օգտագործելով տնտեսական լծակները: Դարեր շարունակ, պետականություն և բանակ չունենալու պատճառով, մեր ազգը համախմբողի դերում հանդես է եկել հայ առաքելական եկեղեցին: սակայն ցավոք մեր հոգևոր առաջնորդներից ոչ բոլորն են բարեխղճորեն կատարել իրենց ուսերին դրված այդ սրբազան պարտքը և հաճախ ժողովրդի մեջ ավելի սերմանել են Աստծո հանդեպ երկյուղածությունը, քան ազատության ու անկախության ձգտումը,որն անկախություն ունենալու և պատմության քառուղիներում գոյատևելու կարևոր նախապայման է: Արդյունքում հաճախ գերադասել ենք թշնամու լուծը, հույսը դնելով օտարի օգնության վրա, շարունակելով թուլանալ, զրկանքներ կրել:
8. Պիտի գիտակցենք ու հասկանանք, որ մեզ համար ոչ ոք մեզանից ավելի լավ չի կռվելու, որ մեզ միայն մենք ինքներս կարող ենք օգնել ու պաշտպանել: Իսկ օտարն իր արած մեկի դիմաց տասն է պահանջելու: Եվ պիտի փաստենք նաև, որ չի եղել հայոց պատմության մեջ դեպք, երբ միասնական հայ ազգը որևէ իրավիճակում, որևէ թշնամուց պարտություն կրի: Անգամ ցեղասպանությանը հաջորդող տարիներին՝ 1918, 1919,1920 թթ տարել են փառահեղ հաղթանակներ, քանի որ մեր հույսը դարձրել ենք դեպի մեզ, միասնականացել ու կենաց մահու պայքար մղել: 9.Հայաստանի ինքնիշխանության վերականգնումը, պահպանումն ու ամրապնդումը մեր երկրի հետագա հզորացման համար կարևոր նախապայման է: Իսկ դրա համար հարկավոր է ցուցաբերել քաղաքական կամք, չվախենալ արտաքին ճնշումներից, դրանք պատվով հաղթահարել և աստիճանաբար դուրս բերել երկրի տնտեսությունը ռուսական մոնոպալիայից, ետ վերադարձնելով նաև նախկինում օտարված ենթակառուցվածքները: Հարկավոր է վերականգնել Հայաստան-սփյուռք վստահության մթնոլորտը: Միաժամանակ հարկավոր է հետամուտ լինել վերջին 28 տարիների ընթացքում երկրից թալանված միջոցների վերադարձմանը: Մեր փոքրիկ ու «աղքատ» երկրից գողացվել է մոտ 30 միլիարդ դոլար գումար,որի միայն 1/3-ն էլ է բավարար որպեսզի Հայաստանը մարի իր արտաքին պարտքը և տնտեսական լրջագույն փոփոխություններ կատարի, ապահովելով թռիչքաձև աճ:
10.Լինելով արդարության մարտիկներ, մենք նախընտրում ենք ասել ճշմարտությունը. հակահեղափոխական ուժերին էլ, ովքեր կփորձեն իրենց վարքագծով սեփ խրել նորընտիր իշխանության ու ժողովրդի մեջ լինելով օտար ուժերի ձեռքի խաղալիքը, հորդորում ենք դարձի գալ կամ հեռանալ մեր երկրից, իրենց ներկայությամբ չփչացնել նոր սերնդի ապագայի պլանները:
ժողովուրդը պարատվոր է պետության կողքին մինչև վերջ կանգնել՝ հեղափոխության արժեքների պահպանման ու հեղափոխության հաղթանակի համար:
Թույլ չտալով նաև թուլանալու և հապաղելու նախկին իշխանությունների սխալների վրա աչք փակելու ու նույնը չկրկնելու նախապայմանով : Եթե կարողանանք իրագործել այս խնդիրը, ապա հայոց նորագույն պատմության մեջ աննախադեպ հայահավաք է սկսվելու՝ ներգաղթի ծավալները բազմապատկվելու են ու Հայաստանն արագ աճելու է թե՛ տնտեսությամբ, թե՛ բնակչության թվով, թե՛ բանակի հզորությամբ ու թվաքանակով: Այս ամենի արդյունքում մեծանալու է Հայաստանի կշիռն աշխարհում և համագործակցության նոր շրջանակներ ու դաշնակից նոր երկրներ են ի հայտ գալու:
Մանրամասները Քաղաքացիական Երկխոսություն online-ի Տեսանյութում