Տեսեք Ի՞նչ է գնում Սամվել Կարապետյանը Քոչարյանից

«Տաշիր» ընկերություների խմբի սեփականատեր Սամվել Կարապետյանը եւ «Ավիլոն» ընկերության ղեկավար Կամո Ավագումյանը հիմնել են «Հայ ձեռնարկատերերի ասոցիացիան»: Սամվել Կարապետյանը դարձել է կազմակերպության նախագահը, իսկ Ավագումյանը՝ փոխնախագահը:

Ասոցիացիայի հիմնադիրների թվում են Comedy Club-ի հիմնադիր Արթուր Ջանիբեկյանը, «Լուդինգ» գինու ներմուծող Արմեն Շահազիզյանը եւ ուրիշներ: Սամվել Կարապետյանը հայտարարություն է տարածել, որում նշվում է, որ Ասոցիացիան ստեղծվել է հայ եւ ռուս արդյունաբերողների փոխգործակցության ապահովման նպատակով:

Հայկական եւ ռուսական բիզնեսի փոխգործակցությանը նպաստելուն կոչված կառույցները շատ են, այդ թվում՝ եվրասիական եւ երկկողմ: Նոր Ասոցիացիայի ստեղծումը այլ՝ ավելի խորքային նպատակներ ունի՞: Հայ-ռուսական քաղաքական հարաբերությունները ներկայում վերանայման փուլում են, փոխվում են շփման սկզբունքներն ու կառուցվածքը, ձեռնարկվում են հարաբերությունները հորիզոնական, սուվերեն մակարդակ տեղափոխելու փորձեր:

Սակայն քաղաքական հարաբերությւոնները հնարավոր չէ վերանայել առանց տնտեսական վերանայման ու գույգագրման: Ըստ ամենայնի, հայ-ռուսական հարաբերություններում հենց դա էլ նախապատրաստվում է, եւ Ռուսաստանի հայ ձեռնարկատերերի միությունը կարող է տնտեսական տրանզիտի հարմար խողովակ դառնալ:

Տնտեսական տրանզիտը կարող է անհրաժեշտ լինել, երբ գույքագրվի Հայաստանի տնտեսությունում ռուսական ներկայությունը: Այս ներկայության մի մասն ամրագրված է պայմանագրային բազայով, մյուս մասը տեղական ու ոչ տեղական օլիգարխների կողմից ազգային բարիքների ուզուրպացիայի քողարկման համար է: Եղել են նաեւ կասկածելի բնույթի գործարքներ: Այս ամենը հարկ կլինի «մաքրել»:

Տեղեկություն է տարածվել, որ Ռոսիմուշչեստվոն վաճառքի է հանել Մարս գործարանը: Հայկական լրատվամիջոցները հիշեցնում են, որ գործարանը Ռուսաստանին էր փոխանցվել գույք պարտքի դիմաց գործարքով: Ներկայում գործարանի տարածքում, որը վաղուց արտադրանք չի թողարկում, ազատ տնտեսական գոտի է տեղակայված:

 

Գոտին ու գործարանը կառավարում է ռուսական Սիտրոնիքս ընկերությունը, որի տնօրենների խորհրդի անդամ է նաեւ Ռոբերտ Քոչարյանը: Տեղեկություններ կան, որ գործարանը կարող է գնել Տաշիր ընկերությունը:

Եթե այս սխեման իրական է, կստացվի, որ Հայաստանն ու Ռուսաստանը տնտեսական տրանզիտի լավ ձեւաչափ են մշակել, որը, ի դեպ, փորձարկվել է 2015 թվականին, երբ Էլետրիկ Երեւանի ցույցերից հետո ռուսական Ինտեր ՌԱՕ-ն ՀԷՑ-ը վաճառեց Տաշիրին:

Մինչեւ հիմա գործարքի մանրամասները հայտնի չեն, բայց կարելի է պնդել, որ դա կոմպրոմիսային սխեմա էր՝ Հայաստանը վերադարձրել է Ռուսաստանին փոխանցած ակտիվները՝ չնայած այն ձեռք է բերել ռուսական Տաշիր ընկերությունը: Հայաստանը կարո՞ղ է ռուսական կապիտալի միջոցով գնել իր ակտիվների մի մասը, որոնք Ռուսաստանին են փոխանցվել օրինական եւ անօրինական ճանապարհներով: Ամեն դեպքում, այն մասը, որը հասցրել են ձեռք բերել տեղացի օլիգարխները, կարելի է վերադարձնել: Հայ ձեռնարկատերերի ասոցիացիան էլ կարող է լավ միջոց դառնալ: Այս մասի՞ն են պայմանավորվել Նիկոլ Փաշինյանն ու Սամվել Կարապետյանը:

Մանրամասները 8rd. am-ի Տեսանյութում

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.