«Ընկերացիր, բայց փայտը ձեռքիցդ մի գցիր». Ի՞նչ է կատարվում մեր հարեւանների հետ.

Վերջին տարիներին երկու թուրքական պետությունների՝ Թուրքիայի եւ Ադրբեջանի նախագահներն ավելի հաճախ են հնչեցնում բացահայտ բողոքներ, թե բոլորը, խոսքները մեկ արած, ուզում են քանդել իրենց պետությունները եւ խլել իրենց «նախնյաց հողերը»: Ռեջեփ Էրդողանը ծրագրեր է մտմտում վերանայելու Լոզանի պայմանագիրը, զգուշացնում է ԱՄՆ-ին, թե «միշտ չէ, որ հաղթում են ուժեղները», եւ որ «ամերիկացիներն օսմանյան բռունցքը չեն տեսել»: Նրա ադրբեջանցի գործընկեր Իլհամ Ալիեւը հրապարակավ հայտարարում է Երեւանն ու «վաղնջական ադրբեջանական հողերը» վերադարձնելու ռազմավարության մասին: Եվ որքան բուռն են ծավալվում Մերձավոր Արեւելքի միջազգային ռազմաքաղաքական գործընթացները, այնքան ավելի բարձր են հնչում այս երկու գործիչների ձայները:

Հարց է առաջանում՝ արդյոք քաղաքական սույն այրերի գործողություններն ինչ-որ մտահոգության նշա՞ն են, թե՞ գործ ունենք այս ռազմավարական դաշնակից պետությունների բոլորովին այլ նկրտումների հետ: Չէ՞ որ բողոքներն ուղղված են մեծ տերություններին, այլ ոչ թե այս կամ այն սուբյեկտներին, որոնց նկատմամբ ունեն տարածքային եւ այլ պահանջներ: Ուրեմն՝ ի՞նչ են ուզում Էրդողանն ու Ալիեւը խոշոր տերություններից: Երեւում է՝ նրանց ուզածը շատ չնչին մի բան է՝ ամեն ինչում իրենց ճշմարտության ընդունումը: Եվ ինչի՞ վրա են այդ դեպքում իրենց հույսը դնում: Կամ՝ ո՞րն է թուրք-ադրբեջանական ճշմարտությունը:Սրանք անիմաստ հարցեր չեն: Խոսքն այստեղ այնպիսի երկրների ու ժողովուրդների մասին է, որոնք համայն աշխարհի նկատմամբ ունեն մեծ-մեծ պահանջներ եւ որեւէ չափի մեջ չտեղավորվող հավակնություններ: Դրան գումարած՝ մենք գործ ունենք այնպիսի ժողովուրդների հետ, որոնց ամենաքիչն են հետաքրքրում ուրիշների իրավունքները:

Պատմականորեն այդպես է դասավորվել: Հետեւաբար՝ բոլոր մյուս ժողովուրդները պետք է մտածեն, թե ինչպես վարվել այդ երկրների հետ: Առկա տեսակետները, թե սույն դաշնակից-գործընկերների վարքագիծը քիչ ազդեցություն ունի եւ պետք չէ առանձնապես մտահոգվել, այնքան էլ համոզիչ չեն: Այո, այդ երկրները չունեն գիտական, տեխնոլոգիական, ռազմաքաղաքական բավականաչափ ներուժ՝ իրենց անսահման հավակնություններն իրականացնելու համար: Քսանմեկերորդ դարում՝ աշխարհում ամեն ինչի փոխկախվածության աճի պայմաններում, նրանք նույնիսկ ի զորու չեն որեւէ ինքնուրույն որոշում կայացնելու: Բայց դա ոչինչ չի նշանակում:Կա մեկ ռեսուրս, որն անսպառ է. ամեն մի թուրք խորապես համոզված է, որ ինքը միշտ կարող է հասնել նպատակին՝ ծառայելով ուժի որեւէ ազդեցիկ կենտրոնի: Թրքալեզու ժողովուրդների (մասնավորապես՝ թուրքերի եւ ադրբեջանցիների) կազմավորման ողջ պատմությունը հաստատում է կարծիքը, որ այդ ժողովուրդների առանցքային քաղաքական սկզբունքը եղել եւ մնում է ուժեղ խաղացողին որեւէ ծառայություն մատուցելը, ինչի դիմաց նրանից ակնկալելով «կամայականության» թույլտվություն կամ լռելյայն համաձայնություն ցանկացած անօրինություն կատարելու:

Թուրքն առաջ է գնում՝ միայն ստանալով հրավերը, ինչպես նաեւ համոզված լինելով, որ իր կոնկրետ հակառակորդի ձեռքերն ինչ-որ մեկի կողմից կապկպված են: Իսկ այդպիսի քաղաքականության արդյունավետության հանդեպ վստահությունը գալիս է այն համոզմունքից, որ «զորեղներն այս աշխարհի» մի օր կկռվեն իրար դեմ կամ կգժտվեն եւ ստիպված կլինեն դիմել թուրքի ծառայությանը: Էրդողանի ակնարկը, թե «միշտ չէ, որ հաղթում են ուժեղները», հենց այդ համոզմունքն է արտահայտում: Իհարկե, հաճախ հաղթում են նրանք, ովքեր միշտ պատրաստ են անգնահատելի ծառայություն մատուցել կողմնակի մեկին: Դրանում համոզվելու համար բավական է աչքի անցկացնել մոտ ու հեռու տարիների բազմաթիվ փաստեր:Ճիշտ է, ժամանակներն այլ են. թուրքերն ու ադրբեջանցիներն ավելի ու ավելի են գլխացավանք դառնում շատերի համար, եւ ոչ միայն տարածաշրջանում: Բայցեւայնպես՝ ներկայիս գլոբալ փոփոխությունների շրջանում չի կարելի բացառել քաղաքական փոքրոգության գործոնը իշխանության տարբեր կենտրոնների միջավայրում:

Նույնիսկ նախագահ Ալիեւի՝ Երեւան վերադառնալու ծրագրերի մասին հայտարարությունը կարող է լինել ինչ-որ մեկի «դաբրոն» նախապես ստանալու արդյունք: Հազիվ թե Ալիեւը հավատաց իր հզորությանը՝ դա այդ ազգի ավանդույթին հարիր չէ: Ի վերջո, հայտնի են թյուրքական ինքնության այլ հատկանիշներ. թուրքն ի վիճակի չէ պաշտպանվել, եթե իր թիկունքին ինչ-որ մեկը կանգնած չէ: 1990-ական թվականների ղարաբաղյան պատերազմն ակներեւաբար ցույց տվեց ադրբեջանցիների այդ յուրահատկությունը՝ հենց որ հայտնվեց վտանգը, ոչ ոք չպաշտպանեց իր բնակավայրը: Բոլորն անխոս ու միահամուռ կերպով աճապարեցին հեռու՝ անվտանգ վայրեր:Այնպես որ, հակառակորդին պետք է դեմքով ճանաչել: «Ընկերացիր, բայց փայտը ձեռքիցդ մի գցիր», ինչպես ասում է հայկական ժողովրդական իմաստությունը: Իսկ էրդողան-ալիեւների անպարկեշտ ծառայություններից օգտվողների հետ հարկավոր է լուրջ քաղաքական աշխատանք տանել:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am