Ուկրաինայում արդեն մեկ շաբաթից ավելի լայնածավալ պատերազմ է ընթանում՝ մի երկրում, որտեղ կա 4 ատոմակայան՝ իրենց 15 ռեակտորներով։ Ռազմական գործողություններն անմիջապես ընթանում են նաև ատոմակայանների տարածքում, իսկ այսօր մարտեր են ընթացել Եվրոպայի խոշորագույն՝ Զապորոժիեի ատոմակայանի տարածքում։ Բացի այդ, ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինը հանձնարարել է երկրի զսպման ուժերը, որի կազմում են նաև միջուկային ուժերը, հատուկ մարտական հերթապահության ռեժիմի բերել։ Այս ամենը շատերին առիթ է տվել խոսելու նոր միջուկային աղետի մասին, որին Երկիրը մոլորակը վերջին անգամ այդքան մոտ է եղել 1962 թվականին Կարիբյան ճգնաժամի ժամանակ։
Իհարկե, ոչ մասնագետին դժվար է գնահատել, թե ուկրաինական ատոմակայաններում աղետի ռիսկը որքան է, սակայն, փաստն այն է, որ տեղի ունենալու դեպքում ռադիոակտիվ նյութերը քամու միջոցով կարող են հասնել հարյուրավոր և հազարավոր կիլոմետր հեռավորության։
Բացի այդ, Պուտինի հայտարարությունից հետո Կենտրոնական Եվրոպայի երկրներում կտրուկ ավելացել են յոդի վաճառքի ծավալները։
Ի՞նչ անել ռադիոակտիվ արտանետումների դեպքում։
Նախկին խորհրդային երկրների տարածքում հայտնի մանկաբույժ-բլոգեր Եվգենի Կոմարովսկին իր յութուբյան ալիքում պատմել է, թե ինչ քայլեր է անհրաժեշտ ձեռնարկել։
Միևնույն ժամանակ, մասնագետները պնդում են՝ միջուկային պատերազմի դեպքում յոդն արդեն չի օգնի։
Մանրամասները՝ տեսանյութում