Ի՞նչ պետք է փոխզիճի ՀԱՅԱՍՏԱՆԸ, և այն ՀԱՅԵՐԸ, որ 1941-1945 թ. հանուն ձեր հայրենիքի պաշտպանության համար 300 հազարից -ից ավելի զոհ է տվել...

Ոնց որ Վլադիմիր Պուտինը տառապում է ամնեզիայո՞վ, թե՝ շուտ մոռացա՞վ 1941-1945 թվականներին Խորհրդային Միության կողմից Նացիստական Գերմանիայի և նրա դաշնակիցների (Իտալիա, Հունգարիա, Ռումինիա, Ֆինլանդիա, 1945 թվականից նաև Ճապոնիա) դեմ մղած պատերազմը, հայ մասնակիցների թիվը հասնում էր 500 հազարի, որից 300 հազարը Հայաստանից էին, մյուսները Խորհրդային Միության մյուս հանրապետություններից։ 300 հազարից ավել հայ մարտիկներ ու սպաներ զոհվեցին խորհրդային երկրի պաշտպանության ու հաղթանակի համար։ 1941-43 թվականներին ռազմաճակատ մեկնեց 20 հազար կուսակցական, ինչպես նաև 70 հազար կոմերիտական (20 հազարից ավելին՝ կամավոր)։ Կենսագործելով ԽՍՀՄ ԺԿԽ և ՀամԿ(բ)Կ ԿԿ 1941 թվականի հունիսի 29-ի ցուցումը, հանրապետության կուսակցական կազմակերպությունը (ՀԿԿ Կենտկոմի առաջին քարտուղար, Անդրկովկասյան ռազմաճակատի Ռազմական խորհրդի անդամ Գրիգոր Հարությունյան) գլխավորեց Հայաստանի ժողովրդական տնտեսությունը ռազմական ուղու վրա փոխադրելու բոլոր աշխատանքները։ Հերոսաբար մարտնչելով տարբեր ռազմաճակատներում, հայ ժողովրդի զավակները իրենց արժանի ներդրումը կատարեցին թշնամու ջախջախման գործում։ 1941 թվականի վերջին Խորհրդային կառավարությունն ընդունեց որոշում երկրի ռազմական ուժերի կազմում ազգային միավորումներ ստեղծելու մասին։ Հանրապետության կուսակցական և խորհրդային մարմինները մեծ աշխատանք ծավալեցին հայկական ազգային զորամիավորումներ ձևավորելու, նրանց անձնակազմը համալրելու, զինվորական հանդերձանքով, զենքով ապահովելու համար։ Հանրապետությունը ակտիվորեն մասնակցեց նաև Հայաստանի տարածքում գտնվող այլ զինվորական միավորումների կոմպլեկտավորմանը։

Փառավոր մարտական ուղի անցան 89-րդ Հայկական Թամանյան դիվիզիան, 76-րդ լեռնահրաձգային (51-րդ գվարդիական), 408-րդ, 409-րդ, 390-րդ դիվիզիաները։ Հայկական դիվիզիաները մասնակցեցին Կովկասի, Ղրիմի պաշտպանության, խորհրդային երկրի և Արևելյան Եվրոպայի բազում ժողովուրդների ազատագրման մարտերին։ 89-րդ Հայկական դիվիզիան իր մարտական ուղին ավարտեց Բեռլինում, 409-րդը՝ Չեխոսլովակիայում։ Գերմանա-խորհրդային պատերազմի բոլոր հիմնական ճակատամարտերում՝ Մոսկվայի և Լենինգրադի, Օդեսայի և Սևաստոպոլի, Կովկասի պաշտպանության, Վոլգայի և Կուրսկի աղեղի, պատերազմի ավարտական և Հեռավոր Արևելքում ճապոնական իմպերիալիստների դեմ մղված մարտերում ակտիվ մասնակցություն ունեցան հայ ժողովրդի զավակները։ Նրանցից 103-ն արժանացան Խորհրդային Միության հերոսի կոչման (օդաչու Նելսոն Ստեփանյանը՝ կրկնակի հերոս), 23 հայ զինվոր դարձավ Փառքի շքանշանի երեք աստիճանների ասպետ, ավելի քան 70 հազարը պարգևատրվեց շքանշաններով ու մեդալներով։ Խորհրդային Միության զինված ուժերի հրամանատարական կազմում կային շուրջ 60 հայ գեներալներ, որոնք ղեկավարում էին խոշոր զորամիավորումներ։ Նրանց շարքում էին բանակի գեներալ Հովհաննես Բաղրամյանը (հետագայում՝ Խորհրդային Միության մարշալ, կրկնակի հերոս, ռազմաճակատի հրամանատար), Խորհրդային Միության նավատորմի ծովակալ Հովհաննես Իսակովը, ավիացիայի մարշալ Սերգեյ Խուդյակովը (Ա․ Խանֆերյանց), Համազասպ Բաբաջանյանը (հետագայում՝ զրահատանկային զորքերի գլխավոր մարշալ), գեներալներ Միքայել Պարսեղովը, Սերգեյ Գալաջևը, Սարգիս Մարտիրոսյանը, Իվան Վեքիլովը, Հայկ Մարտիրոսյանը, Նվեր Սաֆարյանը, Սերգեյ Կարապետյանը, Հայկ Թումանյանը, Բագրատ Առուշանյանը և ուրիշներ։

Հ.Գ. Հիմա հարց Պուտինին ի՞նչ փոխզիճման մասին Է խոսքը... Ի՞նչ պետք է փոխզիճի ՀԱՅԱՍՏԱՆԸ, և այն ՀԱՅԵՐԸ, որ հանուն ձեր հայրենիքի պաշտպանության համար 300 հազարից -ից ավելի զոհ է տվել... Ի Շնորհակալություն հայերի դու պարտավոր ես ուղղել հիմա քո նախկին քաղաքական ղեկավարների սխալը և վերադարձնես Լենինի կնքած Մոսկվայի անօրինական պայմանագրով Արևմտյան Հայաստանի ողջ տարածքները վերադարձնես մեզ ՀԱՅԵՐԻՍ, ապացուցիր որ շնորհակալ ես մեզանից, և ուղղիր Լենինի, Ստալինի անօրինական կնքած պայմանագրերը, հակառակ դեպքում ուրեմն դուք անշնորհակալ մարդ եք, և ԱՍՏՎԱԾ տեսնում է ամեն ինչ...Գետն էլ է ցրտին վրայից սառույց կապում, բայց ներսով՝ մեկ է հոսում է, ձուկն էլ ապրում: Միայն մեկ բան կասեմ. ԱՍՏՎԱԾ թող ձեզ տա այն, ինչը դուք և Ձեր նախնիները՝ տվել են և տվեցիք ՀԱՅ ԱԶԳԻՆ:

Հարգանքով՝ «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ Արսեն Սարգսյան

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.