Կարսի «պայմանգրի» 100֊ ամյակն է, որն անօրինական է...Պահանջում եմ վերադարձնեք մեր հողերը. Արսեն Սարգսյան

Այսօր՝ Կարսի «պայմանգրի» 100֊ ամյակն է, որն անօրինական է, խախտել են միջազգային օրենքներ...

Հ.Գ. Պահանջում եմ Ռուսաստանը, ՌԴ֊ի նախագահը՝ վերադարձնի Կարսի անօրինական կնքված պայմանագրով թուրքերին և ադրբեջանին հանձնած մեր հողերը...

Կարսի պայմանագիրը որն կնքվել է 100 տարի առաջ 1921 թվականի հոկտեմբերի 13-ին, անօրինական 100 տարի առաջ տխրահռչակ պայմանագրով Թուրքիային են անցել Կարսի մարզը գրեթե ամբողջությամբ և Սուրմալուի գավառը (որը նախկինում երբեք չեր գտնվել Թուրքիայի կազմում)՝ ներառյալ Արարատ լեռն իր հարակից շրջաններով, իսկ Ադրբեջանին՝ Նախիջևանի շրջանը, որը սահմանվել է որպես ինքնավար կազմավորում։ Արդյունքում Հայաստանը կորցրել է իր տարածքի գրեթե կեսը։ Պայմանագրի դրույթները պարտադրվել են խորհրդային Հայաստանի կառավարությանը ռուս բոլշևիկյան կառավարության և անձամբ Ստալինի ճնշման տակ։ Անրադառնամ պայմանագրի դրույթներին օրենքի տեսանկյունից.

Կարսի պայմանագիրը ընդգրկել է հետևյալ կարևոր դրույթները.

Չեղյալ են համարվել պայմանագիրը ստորագրող երկրների միջև կնքված բոլոր նախկին պայմանագրերը՝ բացառությամբ Մոսկվայի պայմանագրի։

Հայաստանի և Թուրքիայի միջև գծվել է նոր սահման, որն անցնում էր Ախուրյան և Արաքս գետերով։ Արդյունքում Թուրքիային են անցել Կարսի մարզը գրեթե ամբողջությամբ իր Կարս, Սարիղամիշ, Արդահան, Օլթի, Կաղզվան քաղաքներով և Անիի ավերակներով (մոտ 18 հազար քառ. կմ), ինչպես նաև Երևանի նահանգի Սուրմալուի գավառը՝ ներառյալ Արարատ լեռը և Իգդիր և Կողբ քաղաքները (մոտ 3.2 հազար քառ. կմ)։

Նախիջևանի մարզը, որը կազմվել է Երևանի նահանգի Նախիջևանի և մասամբ Շարուր-Դարալագյազի գավառների տարածքում, հայտարարվել է ինքնավար հանրապետություն Ադրբեջանի տարածքում՝ պայմանով, որ վերջինս չի փոխանցի այն որևէ երրորդ կողմի, այսինքն քոչվոր ադրբեջանը այն չի վերադարձնի ՀԱՅԱՍՏԱՆԻՆ.

Բաթումի մարզը բաժանվել է Թուրքիայի և Վրաստանի միջև. հյուսիսային մասը Բաթում նավահանգստով մնացել է Վրաստանի կազմում (հետագայում այդ տարածքում կազմավորվել Աջարական ինքնավար հանրապետությունը), իսկ հարավային մասը՝ Արդվին քաղաքով անցել է Թուրքիային։

Ինչո՞ւ է ԿԱՐՍԻ պայմանագիրը՝ անօրինական անօրինական է ու անվավեր կնքման պահից, քանի որ պայմանագիրը կնքող կողմերից և ոչ մեկը չի հանդիսացել միջազգային իրավունքի սուբյեկտ։ Հայկական ՍՍՀ-ի իրավական կարգավիճակի և Կարսի պայմանագրի օրինականության և իրավականության հարցերը սերտորեն շաղկապված են։ Ըստ ՄԱԿ-ի պաշտոնական ուղեցույց-ձեռնարկի, «միջազգային պայմանագրերը համաձայնություններ են միջազգային իրավունքի սուբյեկտների միջև, որոնց միջոցով նրանք ստեղծում, փոփոխության են ենթարկում կամ դադարեցնում են փոխադարձ իրավունքներն ու պարտավորությունները»։ Այսինքն, պայմանագրի օրինականության և իրավականության համար անհրաժեշտ է, որ պայմանագիրը կնքող կողմերից յուրաքանչյուրը լինի միջազգային իրավունքի սուբյեկտ, այն է՝ լինի միջազգայնորեն ճանաչված պետության օրինական կառավարության լիազոր ներկայացուցիչ։ ՀՍՍՀ-ն անկախ երկիր չէր, թեև այդպես էր գրված մի շարք ներքին օգտագործման փաստաթղթերում (օրինակ՝ ՀՍՍՀ կամ ԽՍՀՄ սահմանադրություններում)։ Անկախ չէր համարվում, որովհետև միջազգային իրավունքում միակողմանի իրավական փաստաթղթերը նչ ձևով էլ դրանք արտահայտված լինեն (հռչակագրերի, հայտարարագրերի, սահմանադրությունների և այլն), չեն կարող շնորհել ավելի շատ իրավունքներ, քան դա հասնում է ըստ միջազգային իրավունքի։ ՀՍՍՀ-ի գոյությունը, հետևաբար դրա իրավական կարգավիճակը, բաժանվում է 2 ժամանակահատվածի՝

1920 թվականի դեկտեմբերի 2-ից մինչև 1922 թվականի դեկտեմբերի 30-ը՝ «ՀՍՍՀ» կոչված տարածքի առանձին, բայց ոչ անկախ գոյության ժամանակահատված, որի ընթացքում ունեցել է բռնազավթված տարածքի կարգավիճակ: ՀՍՍՀ-ում 1920 թվականի դեկտեմբերի 2-ից իշխանության բերված վարչախմբի իրավական կարգավիճակը շատ կարևոր է, քանի որ այդ կարգավիճակից են ածանցվում Հայաստանի անունից Կարսի պայմանագիրը ստորագրած անձանց լիազորությունները։ ՀՀ օրինական իշխանությունները, ռուս-թուրքական համադրված ռազմական գործողությունների հետևանքով հայտնվելով անելանելի վիճակում, ստիպված էին իշխանության փոխանցման մասին համաձայնագիր կնքել «Ռ.Ս.Ֆ.Ս.Հ. լիազոր ներկայացուցիչ ընկ. Լեգրանի» հետ, որը հանդես էր գալիս «Ռ.Կ.Կ.Կ.Կ.-ի (Ռուսաստանի կոմունիստական կուսակցության կենտրոնական կոմիտե) լիազորությամբ, ի դեմս Ռուսաստանի Սովետական կառավարության»։

Միջազգային իրավունքի տեսանկյունից այստեղ կարևորն այն է, որ Հայաստանում իշխանության բերված մարդկանց խումբը, որը նախապես հանդես էր գալիս Հայհեղկոմ անունով, օտարերկրյա և անօրինական վարչակարգի դրածո վարչախումբ էր։ Կարսի պայմանագիրը ստորագրած վարչախմբի ներկայացուցիչների՝ Ասքանազ Մռավյանի և Պողոս Մակինցյանի, լիազորությունը խարսխված էր ոչ թե օրինական իշխանության, այլ երկիրը բռնազավթած օտարերկրյա բանակի քաղաքական ղեկավարության կամքի վրա և իրականացվում էր պարտադրանքի տակ։ Դա է փաստում նաև այն իրողությունը, որ նման քաղաքական պարտադրանքի պարտավորությունը մինչ այդ ամրագրվել էր Մոսկվայի քեմալա-բոլշևիկյան 16.03.1921 թվականի պայմանագրի 15-րդ հոդվածում։ Պատմական անվիճելի փաստ է, որ ՀՀ-ն բռնազավթվել էր 1920 թվականի օգոստոսի 24-ին կնքված ռազմական դաշնագրով նախատեսված բոլշևիկ-քեմալական գործողությունների հետևանքով, և այդ միասնական ուժով Հայաստանում իշխանության էր բերվել «խամաճիկային վարչախումբ»։ Այս առումով միջազգային իրավունքը միանշանակ է. զավթիչ ուժի և նրա կողմից իշխանության բերված խամաճիկային կառավարության միջև կնքած որևէ պայմանագիր կամ բռնազավթման ժամանակ երկրի տարածքի որևէ մասի զիջում հետևանքազուրկ է։ Ավելին, երկրի համար ընդհանրապես իրավական հետևանք չի կարող առաջացնել որևէ պայմանագիր կամ պարտավորություն, եթե տվյալ երկրի պաշտոնյաները բացահայտորեն գործել են օտար ուժի հրահանգով։

1922 թվականի դեկտեմբերի 30-ից մինչև 1991 թվական սեպտեմբերի 21-ը՝ Սովետական Սոցիալիստական Հանրապետությունների Միություն պետության կազմում «ՀՍՍՀ» վարչատարածքային միավորի գոյության ժամանակահատված, որի ընթացքում ունեցել է բռնակցված տարածքի կարգավիճակ։

Միջազգային իրավունքի տեսանկյունից ՀՍՍՀ-ն երբեք չի եղել պետություն և, բնականաբար, երբեք ճանաչված չի եղել որպես այդպիսին։ Պետության ճանաչումը մեկ այլ պետության կողմից վճռորոշ նշանակություն ունի պետության կայացման գործում։ ՀՍՍՀ-ն իր գոյության և ոչ մի հատվածում երբեք ճանաչված չի եղել որևէ օրինական ճանաչում ունեցող պետության լիազոր իշխանությունների կողմից։ ՀՍՍՀ-ի, այսպես կոչված, ճանաչումները չեն առաջացրել որևէ իրավական հետևանք, քանի որ իրենց հերթին բխել են չճանաչված երկրներից կամ վարչախմբերից։ Որպեսզի ճանաչումն օրինապես համարվի այդպիսին, այն պետք է կատարվի իր հերթին օրինականորեն ճանաչված միջազգային իրավունքի սուբյեկտի կողմից։ Հետևաբար, միջազգային իրավունքի տեսանկյունից ՀՍՍՀ-ն ի սկզբանե չի ունեցել միջպետական հարաբերություն իրականացնելու որևէ կարողություն և իրավասություն, մասնավորապես՝ միջազգային պայմանագիր կնքելու լիազորություն։

Հ.Գ. Խիստ խնդրահարույց է նաև Կարսի պայմանագրի օրինապես վավերացված լինելու հարցը։ Ըստ պայմանագրի 20-րդ հոդվածի՝ պայմանագիրը ենթակա էր վավերացման։ Սակայն տպագիր աղբյուրներում չի գտնվել հիշատակում ՀՍՍՀ որևէ կառույցի կողմից Կարսի պայմանագրին պաշտոնական անդրադարձած, առավել ևս՝ վավերացրած, լինելու մասին։ Կարսի պայմանագրի վերաբերյալ սովետական աղբյուրները նշում են միմիայն վավերագրերի փոխանակման մասին (Երևան, 11.09.1922 թ.), սակայն չեն նշում Հայաստանի, Վրաստանի կամ Ադրբեջանի կողմից պայմանագրի վավերացման մասին։

Օտար աղբյուրները նշում են, որ Կարսի պայմանագիրը վավերացվել է Թուրքիայի Ազգային մեծ ժողովի կողմից (16.03.1922 թ., օրենք #207) և, ի դեմս Հայաստանի, Վրաստանի և Ադրբեջանի՝ ՌՍՖՍՀ-ի կողմից։ Եթե սա իրողություն է, ապա, ըստ այդմ, Կարսի պայմանագիրն անօրինական է ու անվավեր նաև վավերացման գործընթացի կոպիտ խախտման պատճառով։ Ըստ միջազգային իրավունքի հստակ է. յուրաքանչյուր երկիր կարող է որևէ պայմանագիր վավերացնել միմիայն իր անունից և իր համար ու չի կարող դա անել ուրիշի փոխարեն։

Այսպիսով, Կարսի պայմանագիրը ստորագրելու գործընթացը ոտնահարվել է մի շարք Օրենքներ։ Ըստ այդմ, եթե սահմանի հստակեցման և հաստատման գործընթացը խախտել է միջազգային իրավունքի որևէ անբեկանելի սկզբունք ապա տվյալ սահմանն անօրինական է և անվավեր, քանի որ անօրինական և անվավեր է այն ամրագրող պայմանագիրը։ Այս սկզբունքն ամրագրված է Վիեննայի Պայմանագրերի մասին օրենքի կոնվենցիայի 53-րդ հոդվածի մեջ։ Հ.Գ. Հավելեմ նաև որ ներկայումս ինչ կատարվում է կրկին անօրինական է քանզի այն կատարվում է սովետական միության քարտեզներով, բռնապետական սովետին երբեք չի ընդունել ոչ մի երկիր և Մոսկվան այն ինչ անում է լենինյան շարունակությունն է պուտինյան իշխանության տեսքով, ուղղակի պետք է նաև մեր երկրի պետական այրերը նաև հասկանան, որ Ռուսաստանը առաջվա Ռուսաստանը չէ, ԱՄՆ֊ն ՌԴ֊ի բարձր բոլոր պաշտոնյաների վրա պատժամիջոց կիրառեց և 3+3֊ն օրեր առաջ մերժեց Վրաստանը, հետևաբար սա թակարդ է, պետք է ուղղակի մերժի Երևանը 3+3֊ն Մոսկվային և վերջ...

Հ.Գ. Պահանջում եմ ռսաց թագավաորն հետ վերադարձնի ԱՐՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆԻ և Ներկայիս ՀԱՅԱՍՏԱՆԻ բոլոր տարածքները որոնք անօրինական հանձնվել է ադրբեջանին և թուքերին, ու հանկարծ չփորձեք գլխիս երկրորդ լենին խաղալ, խոստանում եմ Պուտին և ռսամեդներ իմ կյանքի գնով պատրաստեմ ՀԱՅ ԱԶԳԻՆ համախմբել պահանջել հեռու մնաս իմ երկրից, եթե Սերժի, Ռոբի ժամանակ երկրից չհեռացա, ապա՝ պայքարելու եմ մինչև վերջ. ԻՄ կարգախոսն է ԿԱՄՔԻ ՈՒԺՈՎ՝ ԴԵՊԻ ԱՐևՄՏՅԱՆ ՀԱՅԱՍՏԱՆ

Հ.Գ. ԱՍՏՎԱԾ ՊԱՀԱՊԱՆ ԻՄ ԺՈՂՈՎՈՒՐԴԻՆ և ՀԱՅԱՍՏԱՆ Կա՛ և լինելու է միշտ....

Հարգանքով՝ «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ Արսեն Սարգսյան

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.