Բողոքի Նոտա և Պահանջ ուղված Ռուսաստանի Դաշնությանը

Բողոքի Նոտա և Պահանջ ուղված Ռուսաստանի Դաշնությանը.

Պահանջում ենք անհապաղ ՌԴ-ն որպես 2020 թ-ի նոյեմբերի 9-ին եռակողմ հայտարարության գլխավոր միջնորդ կողմ հանդիսացող, Ադրբեջանից պահանջի անհապաղ հեռացնել Որոտանի ճանապարհին ադրբեջանական ոստիկանական հենակետը, արգելապատնեշներն ու տեսախցիկները, զինված ծառայողների տեղակայումը, քանզի այն բացահայտ անիրավաչափ են և ենթակա են անհապաղ հեռացման: 2021թ. սեպտեմբերի 9-ից Երևան-Կապան Մ2 միջպետական ճանապարհին՝ Գորիսի Որոտան բնակավայրի հատվածում, ադրբեջանական իշխանությունները տեղադրել են ոստիկանական հենակետ, որը սեպտեմբերի 11-ից սկսել է գործել: Եվ ոչ միայն, այլ ադրբեջանական ոստիկանական հենակետի տեղակայումից հետո բացահայտվել է ճանապարհի նշված հատվածում տեղադրել են տեսախցիկներ: Այդ տեսախցիկներով ակնհայտ ֆիքսվում են բոլոր մեքենաների պետհամարանիշները, ուղևորների քանակը, նրանց ու վարորդների դեմքերը: Բացահայտ անիրավաչափ՝ հավաքում են մարդկանց անձնական տվյալներ՝ այդ տվյալների միջազգային պաշտպանության կանոնների կոպիտ ոտնահարումով: Նաև ուզում եմ ընդգծել, որ մինչ օրս երկու պետությունների միջև տեղի չի ունեցել պետական սահմանի դելիմիտացիա և դեմարկացիա: Ի՞նչ է Սահմանների դեմարկացիա և դելիմիտացիա, միջազգային իրավունքում փոխադարձ համաձայնությամբ հարևան պետությունների պետական սահմանների սահմանագծի որոշումը համապատասխան քարտեզի վրա (դելիմիտացիա) և սահմանագծի անցկացումը երկրի մակերևույթի վրա (դեմարկացիա)։

Կատարվում Է, երբ անհրաժեշտություն է առաջանում որոշելու սահմանների ճիշտ տեղը կամ լուծելու դրա հետ կապված խնդիրներ։ Նախ, սահմանակից պետությունների միջև ստեղծվում է դելիմիտացիոն խառը հանձնաժողով։ Երբ դելիմիտացիան արժանանում է հավանության, շահագրգռված կառավարությունների համաձայնությամբ կազմվում է նոր խառը հանձնաժողով՝ կատարելու սահմանագծի դեմարկացիա, այսինքն՝ համապատասխան քարտեզի վրա տեղադրելու որոշված սահմանային նշանները (սահմանային սյուն, բուրգ, փշալարային ցանցեր)։ Կազմվում է արձանագրություն, որին կցվում են սխեմաներն ու լուսանկարները։ Այնուհետն բոլոր նյութերը ներկայացվում են սահմանակից պետություններին։ Դեմարկացիայի արդյունքների հիման վրա կատարվում է սահմանագծի հաստատում։ Հաստատված սահմանագիծը նշագծվում է աշխարհագրական քարտեզի վրա։ Միջազգային իրավունքի կանոններով արգելվում է սահմանային նշանների կամայական տեղափոխումը։ Անհրաժեշտության դեպքում (եթե նրանք ջարդվել կամ ընկել են) կատարվում է սահմանագծի ռեդեմարկացիա (սահմանային նշանների ստուգում և վերականգնում)։ Սա նշանակում է, որ ադրբեջանական ոստիկանական հենակետի, արգելապատնեշների ու տեսախցիկների, ադրբեջանական զինված ծառայողների տեղակայումը ՀՀ Գորիս համայնքի Որոտան բնակավայրի հատվածում անորինական է, և խախտվում է Հայաստանի Հանրապետության միջազգային պետությունների կողմից ճանաչված սուվերեն տարածքը և ամբողջականությունը: Ասյպիսով Պահանջում ենք անհապաղ ադրբեջանական ոստիկանական հենակետը, արգելապատնեշներն ու տեսախցիկները, զինված ծառայողները պետք է հեռացվեն րոպե առաջ: Եվ ամենակարևորագույն հարցին եմ ուզում անրադառնալ 2020 թ-ի նոյեմբերի 9-ի Եռակողմ հայտարարության ձեր գխլավոր միջնորդի պարտականության կատարմանը, 8-րդ կետի պահանջին: Պահանջում ենք, որ գլխավոր միջնորդ ստանձնած կողմ՝ կատարեք ձեր պարտականության պահանջը, և 8-րդ կետը կատարվի ամբողջական, հակառակ դեպքում խոստանում ենք բողոքի նոտա սկսել ՌԴ-ի դեսպանատան դիմաց կսկսենք անցկացնել բողոքի ակցիաներ այնքան ժամանակ, մինչ կատարեք մեր բոլոր պահանջը, որը ստանձնել եք գլխավոր միջնորդ հանդիսանալով, և պետք է պարտադրեք որպես միջնորդ, Բաքուն կատարի իր պարտականությունը, և վերադարձնի բոլոր մեր հայրենակիցներին: Եվ քանի դեռ 8-րդ կետի պահանջը չի կատարվել, որևէ 9-րդ կետի քնարկումը բացառվում, կրկին անգամ կրկնում եմ, րոպե առաջ հեռացրեք Որոտանի ճանապարհին ադրբեջանական ոստիկանական հենակետը, արգելապատնեշներն ու տեսախցիկները, զինված ծառայողների տեղակայումը, քանզի այն բացահայտ անիրավաչափ են և ենթակա են անհապաղ հեռացման:

Հարգանքներով՝ «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ՝ Արսեն Սարգսյան

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.