«Սերնդե սերունդ վարակված են ստով, Անին Բագրատունիների թագավորության մայրաքաղաքն էր…». Արսեն Սարգսյան

Անկուսակցական՝ Լրագրող-իրավաբան Արսեն Սարգսյանի պատասխանը Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավագ որդին՝ Բիլալ Էրդողանին:

Սերնդե սերունդ վարակված են ստով. զարմանալի չէ, բայց երբեք սուտը չի կարող հաղթել ճշմարտությանը, ուղղակի՝ ամեն ինչ իր ժամանակին...

Հ.Գ. Անիի մասին առաջին հիշատակումները թվագրվում են վաղ միջնադարին՝ 5-րդ դարին՝ որպես Կամսարական՝ (Կամսարականներ, նախարարական տոհմ միջնադարյան Հայաստանում), իշխանական տան ամրոցներից մեկը։ Հայ մատենագիրներից այդ մասին են վկայում Եղիշեն ու Ղազար Փարպեցին։ Ավատատիրական հարաբերությունների սկզբնավորման շրջանում Մեծ Հայքը գտնվում էր Արշակունիների թագավորության ներքո։ Արաբական տիրապետության ընթացքում՝ 9-րդ դարի սկզբին, Հայոց իշխան Աշոտ Բագրատունի Մսակերը (790-826) Կամսարականներից գնել է Արշարունիք և Շիրակ գավառները՝ Անի ամրոցով։ Զարգացած միջնադարում՝ 961-1045 թվականներին, Անին Բագրատունիների թագավորության մայրաքաղաքն էր։ Վերջինիս սահմաններում ընդգրկված էին Հայկական լեռնաշխարհի գրեթե բոլոր գավառները՝ Սևանա, Վանա և Ուրմիո լճերի միջև։ 13-րդ դարի պատմիչ Սիբթ իբն ալ-Ջաուզին հայտնում է, որ նախքան սելջուկների կողմից Հայաստանի գրավումը (Մանազկերտի ճակատամարտ), հայոց մայրաքաղաքի բնակչությունը հասնում էր մեկ միլիոն մարդու, որոնց մի մասը սպանվում է, իսկ կենդանի մնացածները գերի են վերցվում։ Ավելի ուշ շրջանում, կապված Վրաց թագավորության զորեղացման հետ, Արևելյան Հայաստանում ստեղծվում է Զաքարյան իշխանապետությունը, որի կենտրոնը նորից դառնում է Անին։

Անին հայտնի է որպես «հազար ու մի եկեղեցիների քաղաք», որոնցից առավել հայտնի էր կաթողիկոսանիստ Մայր տաճարը։ Միջնադարում այստեղով էին անցնում բազմաթիվ առևտրական ճանապարհներ։ Քաղաքում կային բազմաթիվ պալատներ ու հասարակական կառույցներ։ Անին շրջապատված էր երկշերտ՝ Աշոտաշեն ու Սմբատաշեն պարիսպներով, իսկ քաղաքի կենտրոնում գտնվում էր միջնաբերդը։ Հայկական աղբյուրների համաձայն՝ Անին ունեցել է 100-200 հազար բնակիչ։ Այդ ժամանակ աշխարհում կային մի քանի խոշոր քաղաքներ՝ Բաղդադը (Միջագետք), Դամասկոսը (Սիրիա), Կոստանդնուպոլիսը (Բյուզանդական կայսրություն), Կորդովան (Արաբական Իսպանիա)։

14-15-րդ դարերում կտրված դրամները նույնպես ապացուցում են, որ կյանքը քաղաքում շարունակվել է։ 1878 թվականին այն անցավ Ռուսաստանին։ 1920 թվականի Ալեքսանդրապոլի պայմանագրով ՀՀ Դաշնակցական կառավարությունը հանձնեց Թուրքիային։

2016 թվականին ՅՈՒՆԵՍԿՕ-ի Մշակութային ժառանգության կոմիտեի 40-րդ նիստում Միջնադարյան Հայաստանի Անի մայրաքաղաքն ընդգրկվել է ՅՈՒՆԵՍԿՕ-ի համաշխարհային մշակութային ժառանգության ցանկում։ Անիի անունն է կրում աստերոիդների հիմնական գոտու 791-րդ աստղակերպը։ Հ.Գ. ԱՆԻՆ ՀԱՅԿԱԿԱՆ ՀՈՂ Է...

Հիշեցնենք, որ ինչպես հայտնի դարձավ SLIM news-ին ՝ Թուրքիայի նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ավագ որդին՝ Բիլալ Էրդողանը այցելել է պատմական հայկական Անիի փլшտшկներ և ուսումնասիրություններ արել:

 

Այցի ընթացքում Էրդողանի որդին մի շարք անհիմն հայտարարություններ է արել, նշելով, որ միջնադարյան Անի քաղաքը ժամանակակից Թուրքիայի պատմության մի մաս է կազմում:

 

«Այսօր մենք Անիում ենք: Մի վայր, որ նվшճվել է Մանազկերտից առաջ: Մենք գտնվում ենք փլшտшկների մեջտեղում, որոնք ունեն 1000 տարվա պատմություն: Հուսով եմ, որ Անին կստանա այն ուշադրությունը, որին արժանի է: Այս տարածքները , այս վայրը մեր պատմության ավելի քան 950-ամյա անկյունաքարերից մեկն է»,-ասել է Բիլալ Էրդողանը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.