Եթե Ադրբեջանը դիմում է լայնամասշտաբ հարձակման, իսկ ՀԱՊԿ-ը և Ռուսաստանը դեռևս մտմտում են, Հայաստանը դիմում է ՄԱԿ-ի ԱԽ և միաժամանակ ռազմական օգնություն խնդրում Ֆրանսիայից և ԱՄՆ-ից

Սասուն Կոսյանը գրում է . Այս պահին արդեն իսկ Հայաստանը ունի տարբեր աստիճանների բավականին լայն դիվանագիտական արդյունքներ Սյունիքում ստեղծված ճգնաժամի հետ կապված: Միանշանակ է, որ բոլոր ուժային կենտրոնները կողմնակից են հարցի խաղաղ լուծմանը, և դա բխում է Հայաստանի շահերից, եթե իհարկե դա հնարավոր կլինի: Առայժմս ոչ մի երկիր, նույնիսկ Ադրբեջանն ու Թուրքիան չեն պնդել, որ ադրբեջանական զորքերը պետք է մնան որտեղ որ կան:

Դիրքորոշումները բաշխված են հետևյալ կերպ:

- Ֆրանսիա. աներկբա աջակցություն Հայաստանին, Ադրբեջանը պետք է անհապաղ դուրս գա, անհրաժեշտության դեպքում Ֆրանսիան ռազմական օգնություն կցուցաբերի Հայաստանին՝ չնայած ՄԱԿ-ի հովանու ներքո և ոչ ուղղակի և անվերապահ ձևով: Կարևոր է նշելը, որ Ֆրանսիան այլ պայման չի դնում, օրինակ՝ Հայատանի անդամակցությունը ՀԱՊԿ-ին: Համենդայն դեպս այդ մասին ոչինչ չի ասվել:

- ԱՄՆ. Ադրբեջանը անհապաղ պետք է դուրս գա և զերծ մնա սադրաքներից, բայց ի տարբերություն Ֆրանսիայի նշվում է տարածքներին վիճելիության մասին, որը որոշ չափով մտահոգիչ է մեզ համար: ԱՄՆ-ից ռազմական օգնություն ստանալու մասին խոսք չի եղել, սակայն վերջերս դեսպանի կողմից նշվել է, որ ռազմական օգնությանը խանգարում է ՀԱՊԿ-ին Հայաստանի անդամակցությունը: Սակայն դա դեռ չի նշանակում, որ ԱՄՆ-ից ռազմական օգնությունը բացառվում է:

- ԵՄ տարբեր պաշտոնյաներ, ԵԽ պատգամավորներ: հիմնականում հայանպաստ դիրքորոշումներ:

- Ռուսաստան. ըստ հայկական կողմի, Ռուսաստանը նույնպես համամիտ է, որ Ադրբեջանը դուրս գա Հայաստանի տարածքից, և մեր քարտեզները համընկնում են: Ի տարբերություն ԱՄՆ-ի ու Ֆրանսիայի, Ռուսաստանը նման բան ուղղակիորեն չի հայտարարել թեպետ նաև չի ժխտել Հայաստանի հայտարարությունը: Սակայն սա բնավ դաշնակցի դիրքորոշում չէ, և սա ամենաբացասական իրողությունն է այս իրավիճակում:

- ՀԱՊԿ. առայժմս միայն հետևում է իրադարձություններին: Նույնիսկ չի հաստատել, որ ադրբեջանցիները իրոք հատել են Հայաստանի սահմանը: Բնականաբար սա խիստ պայմանավորված է Ռուսաստանի դիրքորոշման հետ:

- Իրան. չեզոք և մեզ համար ոչ այնքան նպաստավոր հայտարարություն, որը նախկին հայտարարություններին հակասում է: Իրանի ԱԳ նախարարը վերջերս էր հայտարարել, որ Հայաստանի տարածքային ամբողջականությունը իրենց համար կարմիր գիծ է: Իսկ հիմա դրա մասին խոսք չկա: Մտահոգիչ է, և ոչ մի կերպ բարեկամի դիրքորոշում չէ:

- Թուրքիա. զարմանալիորեն լուռ է: Էրդողանը իր «եղբորը» պաշտպանելու հայտարարությամբ հանդես չի եկել: Բնականաբար սա չի նշանակում, որ նա դեռ հանդես չի գա:

Այս պահին Հայաստանը արդեն իսկ հարցը բարձրացրել է ամեն տեղ, բացի ՄԱԿ-ի անվտանգության խորհրդից: Արդեն իսկ ժամանակն է դիտարկել հետևյալ քայլերը:

- Վերջնաժամկետ տալ Ադրբեջանին: Եթե նրանք շարունակում են մնալ, ապա Հայաստանը դիմում է ուժի և ոչնչացնում կամ գերեվարում է սահմանից այս կողմ գտնվողներին:

- Եթե Ադրբեջանը դիմում է լայնամասշտաբ հարձակման, իսկ ՀԱՊԿ-ը և Ռուսաստանը դեռևս մտմտում են օժանդակել, թե ոչ, ապա Հայաստանը դիմում է ՄԱԿ-ի ԱԽ և միաժամանակ ռազմական օգնություն խնդրում Ֆրանսիայից և ԱՄՆ-ից:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.