Նոր իրավիճակ ու նախադեպեր Ցեղասպանության հարցում

ԱՄՆ Պետդեպարտամենտն այսօր հատուկ հայտարարություն է տարածել, որում հարգանքի տուրք է մատուցում Ռուանդայի ցեղասպանության զոհերի հիշատակին: 800 հազար մարդ է սպանվել ցեղասպանության հետևանքով, նշված է Պետդեպի հաղորդագրությունում:

Ապրիլի սկզբին համաշխարհային լրատվամիջոցները նյութեր հրապարակեցին, որ Գերմանիան մտադիր է փոխհատուցել Նամիբիայի բնակիչներին: Խոսքը 1904-1908 թվականների մասին է, երբ Նամիբիայի տարածքը զբաղեցնում էր Գերմանական Հարավարևմտյան ԱՖրիկան: Այն ժամանակ գերմանական էքսպեդիոցիոն ստորաբաժանումը դաժանորեն ճնշել էր գերերո եւ նամա ցեղերի ապստամբությունը, որի հետևանքով սպանվել էր 65-80 հազար գերերո և մոտ 20 հազար նամա:

2015 թվականին Գերմանիան պաշտոնապես այդ իրադարձությունները ցեղասպանություն ճանաչեց եւ Նամիբիայի հետ բանակցություններ սկսեց փոխհատուցման շուրջ: Դա նախադեպ է ստեղծում՝ նախկինում երբեք գաղութային տերությունը բանակցությունների մեջ չէր մտել նախկին գաղութի հետ մեկդարյա վաղեմության դեպքերի վերաբերյալ:

ԱՄՆ նախագահ Ջո Բայդենն ապրիլի 4-ից 11-ը հայտարարել է Հոլոքոսթի զոհերի հիշատակի շաբաթ: Այս շաբաթ է լինելու Աղետի հիշատակի օրը (Յոմ հա-Շոա), որը նշվում է Իսրայելում:

Ապրիլի 24-ը Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակի օրն է: ԱՄՆ նախագահներն այդ օրն ավանդաբար ուղերձներ են հղում: Ջո Բայդենը կարտասանի՞ ցեղասպանություն բառը՝ դրանով իսկ վերահաստատելով, որ ժամանակակից Թուրքիան կառուցվել է ցեղասպանության ենթարկվածների հողերի ու արյան վրա:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.