«Մարդ կա, էլի որ ասում է Քարվաճառը մե՞ րը չէ...Ես ասում եմ՝ Քարվաճառը մերն է՝ ի դեմ պարոն Աղազարյանի...».Արսեն Սարգսյան

Լրագրող-իրավաբան, անկուսակցական Արսեն Սարգսյանը անրադարձել է 

Ազգային ժողովի իշխող ուժի՝ «Իմ քայլը» խմբակցության պատգամավոր Հովիկ Աղազարյանը երեկ «Փաստինֆո»-ին տված հարցազրույցում ասել է, որ իր կարծիքով՝ Քարվաճառը հայկական չէ և չի էլ եղել.

«Հայաստանում կա՞ մեկը էդքան դուխով, որ ամբողջ աշխարհին կարող է ասել, որ Քելբաջարը մերն է եղել: Ամբողջ աշխարհն ասել է՝ Քելբաջարը քոնը չի, տղա ջան, արագ-արագ հետ տուր, դու էլ խելոք-խելոք պիտի հետ տայիր վաղ թե ուշ»:

Ներկայացնում ենք Արսեն Սարգսյանի գրառումը ստորև.

Մարդ կա, որ ասում է, կամ ասել է՝ Քարվաճառը մե՞ րը չէ.... Հը՞ն, լո՞ ւրջ եք ասում... քանզի Հայոց պատմությունը գերազանց գիտեմ, կպատասխանեմ. Հիմա դուխով ամբողջ աշխարհին ու այդ մարդուն ասում եմ, որ Քարվաճառը՝ մերն է։ 9-րդ դարից ի վեր մենք այնտեղ Դադիվանք ունենք։ 12-13-րդ դարից դա մերն է եղել։ Ես քեզ դուխով ասում եմ՝ Քարվաճառը մերն է՝ ի դեմ պարոն Աղազարյանի։ Թող մի քիչ պատմություն կարդան, նոր որևէ բան ասեն կամ արտահայտվեն... Դադիվանք (հայտնի է նաև Առաքելոց, Առաքելադիր անուններով), հայկական առաքելական միջնադարյան վանական համալիր Արցախի Շահումյանի շրջանի Դադիվանք գյուղում՝ Դադիվան լեռան լանջին՝ Թարթառ գետի ձախ ափին։ Կոչվել է նաև Խութավանք, որովհետև կառուցվել է խութի (բլրակի) վրա։

Մատենագիտական աղբյուներում Դադի վանքը առաջին անգամ հիշատակվել է 9-րդ դարում։ Ավանդության համաձայն՝ եկեղեցին հիմնվել է Քրիստոսի առաքյալներից Թադևոսի հետևորդ Դադեի կողմից 1-ին դարում։ Դադիվանքի վերանորոգման շրջանակներում իրականացված պեղումների ընթացքում՝ 2007 թվականի հուլիսի 21-ին, վանական համալիրի եկեղեցիներից մեկի խորանի տակ գտնվել են սուրբ Դադե առաքյալի մասունքները:Դադիվանքի կենտրոնական կառույցը սուրբ Աստվածածին կաթողիկեն է, որը 1234 թվականին կառուցել է Հաթերքի իշխանուհի Արզու-Խաթունը՝ ի հիշատակ իր ամուսնու՝ Վախթանգ Վախթանգյանի և երկու որդիների՝ Հասանի և Գրիգորի, որոնցից ավագը նահատակվել է թուրքերի դեմ պատերազմելիս։ Կառույցին համահունչ է երկհարկանի զանգակատունը, որի արևմտյան մասում պահպանվել են երկու խաչքարեր՝ քանդակված 1283 թվականին՝ վարպետ Աթանասի կողմից։ Դրանք, ինչպես նաև պատերին արված արձանագրությունները պատմում են 12-13-րդ դարերի դեպքերի մասին։

Հ.Գ. Լավ գնամ հին դարեր... Հին դարերում Քարվաճառ բնակավայրը եղել է Ծար գավառի կարևոր և պատմական գյուղերից մեկը: Գավառը Ծար անունը ստացել է 12-13-րդ դարերում, իսկ մինչ այդ կոչվել է Վայկունիք։ Վերջինը Մեծ Հայքի Արցախ նահանգի 12 գավառներից մեկն էր։ Ըստ ուսումնասիրությունների՝ Քարվաճառ բնակավայրի պատմությունն սկսվում է առնվազն 5-րդ դարից, եթե հիշողությունս չի դավաճանում։ 5-ից 16-րդ դարերում այն ունեցել է Քարվաճառ անունը։ Բնակավայրը տարբեր դարերում հիշատակվում է հենց այդ անունով, ինչպես օրինակ 1402 թվականի մատենագրության մեջ: Հերի՞ ք է, թե՞ էլի Հայոց պատմություն պատմեմ....

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.