Գիտնականները գտել են հնագույն ձկան մնացորդներ, որոնք պահպանվել են դինոզավրների ոչնչացումից 66 միլիոն տարի անց

Բրիտանացի հնէաբանները պատահաբար հայտնաբերել են սպիտակ շնաձկից ավելի մեծ չափի հնագույն ձկան մնացորդներ, որը վերապրել է 66 միլիոն տարի առաջ դինոզավրների ոչնչացումը:

 


Հայտնագործությունը կատարվել է պատահաբար: Համալսարանի Շրջակա միջավայրի, աշխարհագրության և երկրագիտության դպրոցի հնէաբան-պրոֆեսոր Դեյվիդ Մարտիլային խնդրել էին նույնականացնել Լոնդոնի մասնավոր հավաքածուի մեծ ոսկորը:

Կոլեկցիոները գնել էր այն՝ հավատալով, որ ոսկորը պտերոդակտիլի գանգի բեկորն է: Պրոֆեսոր Մարտիլը շատ էր զարմացել, երբ պարզել էր, որ այն մեկ ամբողջական ոսկոր չէ, այլ բազմաթիվ բարակ ոսկորների ամբողջություն։ Նա հայտարարել էր, որ նման կառքուցվածք ունի միայն մեկ կենդանի, և դա լատիմերիան է:

Փորձագետների հաշվարկմամբ այն կարող էր ունենալ ավելի քան 5 մ երկարություն, մինչդեռ այսօր նույն արդեն ոչնչացող ձկան առավելագույն երկարությունը 2 մ է։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.