Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ բախումն անխուսափելի է, բայց․․․

Ռուսաստանը եւ Թուրքիան, որ անցած դարերում առնվազն 12 անգամ պատերազմել են իրար դեմ, դժվար թե դառնան դաշնակիցներ։ 2015 թվականին, երբ Թուրքիան խոցեց ռուսական ռազմական ինքնաթիռը, ցանկացած համաձայնություն նրանց միջեւ թվում էր առավել քան անհավանական։ Իսկ արդեն դեսպան Անդրեյ Կառլովի սպանությունը, որ եղավ 2016 թվականին, կարող էր հետագայում դառնալ պատերազմի առիթ։ Սակայն իրականությունն այն է, որ այս երկու երկրների ավելի ու ավելի սերտացնում են հարաբերությունները։ Մինչ Ռուսաստանի նախագահը փորձում է սեպ խրել Թուրքիայի եւ նրա ՆԱՏՕ-ական դաշնակիցների միջեւ, մենք տեսնում ենք, թե ինչպես են սերտանում երկու նախկին պատմական հակառակորդների հարաբերությունները։ 17 միլիոն քառակուսի կիլոմետր տարածք ունեցող Ռուսաստանը Թուրքիայի համար իր հյուսիսում գտնվող իրականություն է, որտեղից փախչել պարզապես չի կարող։ Իսկ Կրեմլի համար էլ 80 միլիոն մահմեդական թուքրերի ձգտումը կրկին ընդարձակել սեփական իշխանությունը Թուրքիայի սահմաններից դուրս, սպառնալիք է Ռուսաստանի ավանդական ազդեցության գոտիներում։ Կովկասը, ընդ որում, այն տարածքն է, որտեղ երկու երկրների շահերը բախվելու են։ Այն դեպքում, երբ Անկարայի համար Վրաստանը ՆԱՏՕ-ի ապագա դաշնակիցն է, Ռուսաստանի համար Կովկասը ընդամենը հաճախորդ պետություններն են, որոնց նա փորձում է պահել բռան մեջ։

Երբեք Թուրքիան 20-րդ դարի ողջ ընթացքում չի մտածել, որ կարող է դեմ դուրս գալ Ռուսաստանին, որպեսզի վերամիավորվի իր արեւելյան թյուրք եղբայրների հետ։ Սակայն անցյալ տարվա իրադարձությունները ցույց տվեցին, որ Թուրքիան կարող է այդ բախման մեջ մտնել, բախում, որի լինելու ժամանակը մոտիկացրել են երկու կողմերն էլ։ Թուրքիայի միջամտությունը Ղարաբաղյան պատերազմին 2020 թվականին փոխանակ իրավիճակը սրելու, փաստացի բերեց խաղաղության համաձայնության եւ տարածքների վերաբաշխման։ Պուտինը իր համբերատարությունը Թուրքիայի ռազմական ավանտյուրաների հանդեպ հայտարարեց դեռ անցյալ տարի նոյեմբերին՝ ձեւակերպելով հետեւյալ կերպ․ «Այսօր նրանք՝ Ֆրանսիան եւ Գերմանիան, համատեղ իրականացնում են իրենց հանձնառությունները պաշտպանության եւ անվտանգության ոլորտում ՆԱՏՕ-ում այնպես, ինչպես հարմար են գտնում։ Ինչու մենք՝ Ռուսաստանը եւ Թուրքիան, նույնը չենք կարող անել»։ Այս հայտարարությունը ցույց է տալիս, թե ինչու Կրեմլի համար ռուս-թուրքական հաշվարկով ամուսնությունը այդքան կարեւոր է։ Ավելի ու ավելի բազմաբեւեռ դարձող աշխարհում Ռուսաստանն իրեն կարող է դրսեւորել կամ դիրքավորել միայն այլ տերությունների հետ հարաբերությունների միջոցով։ Մանրամասները սկզբնաղբյուր կայքում:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.