Ո՞վ է ՀՀ դրոշի հեղինակը և ի՞նչ ճանապարհ է այն անցել. այսօր հայկական դրոշի օրն է

Երբ 2006թ. հունիսի 15-ին Հայաստանի Հանրապետության Ազգային ժողովն ընդունեց նոր՝ «Հայաստանի Հանրապետության պետական դրոշի մասին» օրենքը, այդուհետ հունիսի 15-ը համարվեց նաև ՀՀ դրոշի պետական օր: Հայաստանի դրոշը, զինանշանի և օրհներգի հետ, համարվում է ՀՀ պետական խորհրդանիշներից մեկը:

Հայաստանի դրոշն ընդունվել է 1990թ. օգոստոսի 24-ին, Հայաստանի Հանրապետության Գերագույն խորհրդի կողմից: Այն չափերով և գույներով Հայաստանի առաջին հանրապետություն դրոշի կրկնությունն է:

Ի դեպ

Այսօրվա եռագույն դրոշը շատ քիչ նմանություն ունի նախկին հայկական դրոշների հետ։ Հին ժամանակներում բանակները գնում էին կռիվների՝ առջևից սյուների վրա տանելով փորագրված ժայռաբեկորներ։ Փորագրությունները կարող էին ներկայացնել վիշապ, արծիվ, վագր կամ ինչ-որ խորհրդավոր աստվածային օբյեկտ։ Քրիստոնեության ընդունման հետ հայկական տերությունը փոխառեց շատ տարբեր դրոշներ, որոնք ներկայացնում էին տարբեր դինաստիաներ։ Արտաշեսյան դինաստիայի դրոշը, օրինակ` բաղկացած է կարմիր կտորից, որի վրա պատկերված է երկու արծիվ, որոնք նայում են միմյանց և բաժանված են ծաղիկով։

ՀՀ դրոշը

Այն երեք հավասար հորիզոնական հավասարաչափ զոլերով ուղղանկյուն պաստառ է՝ լայնքի և երկայնքի 1։2 հարաբերակցությամբ, վերևում` կարմիր, մեջտեղում` կապույտ, ներքևում` նարնջագույն:

Դրոշի գույների մասին առկա են տարբեր մեկնաբանություններ։ 2006 թվականի օրենքում տրված է հետևյալ մեկնաբանությունը.

 

«Կարմիրը խորհրդանշում է Հայկական լեռնաշխարհը, հայ ժողովրդի գոյության հարատև պայքարը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.