ԵԱՀԿ-ն արձագանքում է. Արձագանքը կորոնավիրուսին չպետք է խոչընդոտի Հայաստանում ԶԼՄ-ների աշխատանքը

ԱԺ պատգամավոր Անի Սամսոնյանը սոցցանցի իր էջում գրառում է կատարել․

#ԵԱՀԿ Մամուլի ազատության ներկայացուցիչը ասում է. Արձագանքը կորոնավիրուսին չպետք է խոչընդոտի Հայաստանում ԶԼՄ-ների աշխատանքը

ԵԱՀԿ ԶԼՄ-ների ազատության հարցերով ներկայացուցիչը՝ Հարլեմ Դեսիրը, այսօր իր մտահոգությունն է հայտնել մարտի 23-ին Հայաստանում ներդրված քրեական և վարչական օրենսգրքերում փոփոխությունների փաթեթի վերաբերյալ COVID-19 համաճարակի հետ կապված ապատեղեկատվության դեմ պայքարի համատեքստում:

Ներկայիս արտակարգ իրավիճակի պայմաններում Հայաստանում ցանկացած «կազմակերպություն, որն իրականացնում է լրագրողական գործունեություն» (տերմինը ներառում է էլեկտրոնային հրապարակումները, որոնք չեն համարվում օրինական լրատվամիջոցների մաս), պետք է տեղեկատվություն հրապարակի կորոնավիրուսային ճգնաժամի մասին՝ օգտվելով պաշտոնական աղբյուրներից:


Կառավարությունը այս քայլը բացատրում է նրանով, որ դա անհրաժեշտ է` խուսափելու ագրեսիվ վարքից վիրուսով հիվանդների նկատմամբ կամ բնակչության շրջանում խուճապ տարածելուց: Լրագրողներն ու խմբագիրները քննադատել են այդ որոշումը՝ հայտարարելով, որ չկա հստակ սահմանում, թե որ հաղորդագրությունները կարող են կամ չեն կարող խուճապ առաջացնել:
«Ես լիովին հասկանում եմ նոր օրենքի նպատակը` խուսափոլու խուճապից, ագրեսիայից, ինչպես նաև պայքարելու կեղծ տեղեկությունների դեմ COVID-19 համաճարակի ժամանակ», – ասել է Դեսիրը: «Միևնույն ժամանակ, ԶԼՄ-ները կարևոր դեր են խաղում հանրությանը էական տեղեկատվություն տրամադրելու և կեղծ լուրերի դեմ պայքարելու համար»,-ավելացրել է ներկայացուցիչը: «Օրենքը չպետք է խոչընդոտի լրագրողների աշխատանքը և նրանց՝ համաճարակի մասին հաղորդելու իրավունքը, կարողությունը(ability): Միայն իշխանությունների կողմից տեղեկատվության հրապարակումը շատ խստացուցիչ միջոց է, որը կսահմանափակի լրատվամիջոցների ազատությունը և խնդիր կառաջանա տեղեկատվության անհամաչափ հասանելիության հետ»:

Արտակարգ դրության ժամանակ սահմանափակումները խախտած հրապարակումների համար առավելագույն տուգանքը 300 000 դրամ է (մոտավորապես 600 դոլար): 24 ժամվա ընթացքում արգելված տեղեկատվությունը չջնջելը կհանգեցնի տուգանքի՝ նվազագույն աշխատավարձի 500-1000 պատիկով (1000-2000 դոլար):
Ներկայացուցիչը հիշեցրել է ՄԱԿ-ի Կարծիքի և արտահայտման ազատության իրավունքի խթանման և պաշտպանության հատուկ զեկուցող Դեյվիդ Քեյնի հետ և IACHR- ի Խոսքի ազատության հարցերով հատուկ զեկուցող Էդիսոն Լանզայի համատեղ հայտարարությունը, որտեղ ասված էր. «Մարդու առողջությունը կախված է ոչ միայն մատչելի բուժօգնությունից: Այն կախված է նաև սպառնալիքների բնույթի մասին ճշգրիտ տեղեկատվության հասանելիությունից և միջոցներից, որոնք կպաշտպանեն մարդկանց, նրանց ընտանիքներին և համայնքներին»:

Ներկայացուցիչը և երկու հատուկ զեկուցողները նաև փաստել են. «Տեղեկատվության հասանելիության իրավունքը նշանակում է, որ կառավարությունները պետք է բացառիկ ջանքեր գործադրեն լրագրողների աշխատանքը պաշտպանելու համար: Լրագրությունը կարևորագույն գործառույթ է իրականացնում արտակարգ իրավիճակներոի ժամանակ հանրային առողջության ոլորտում, հատկապես, երբ այն նպատակ ունի տեղեկացնել հասարակությանը կրիտիկական տեղեկատվության մասին և վերահսկել կառավարության գործողությունները»:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.