Քիչ Առաջ. Վատ Լուր Ողբերգությունը Գագիկ Ծառուկյանի... Մանրամասնում է Lragir.am -ի թղթակիցը

Հայկական ԶԼՄ-ներում վաղուց ի վեր տեղեկություններ են տարածվում, որ Գագիկ Ծառուկյանի ու նրա խնամու՝ Հովիկ Աբրահամյանի հարաբերությունները փչացել են, նրանց միջեւ «սեւ կատու» է անցել: Կատուն սկսել է անցնել թերեւս 2015-ի ՀՀԿ հայտնի նիստից հետո, որի ժամանակ Հովիկ Աբրահամյանը բավական նվաստացուցիչ արտահայտություններ էր արել Ծառուկյանի հասցեին:

Հովիկ Աբրահամյանն այդ ժամանակ իր կաշին էր փրկում, ոտնատակ տալով թե խնամիությունը, թե այսպես ասած քաղաքական լավությունը, որ նրան արել էր Ծառուկյանը 2014-ի հեղաշրջման ժամանակ, որի արդյունքում վարչապետ էր դարձել Հովիկ Աբրահամյանը:

Հնարավոր է՝ նրանց հարաբերություններում նստվածք է թողել նաեւ Ծառուկյան դաշինքի նորընտիր պատգամավորներից ոմանց «բունտը», որոնք հրաժարվում էին ինքնաբացարկից, եւ որի հետեւում ԶԼՄ-ներն ակտիվորեն տեսնում էին Հովիկ Աբրահամյանի «ականջները»:

Այսօր էլ տեղեկություն է տարածվել, որ Գագիկ Ծառուկյանի հարաբերությունները փչացել են մյուս խնամու՝ Մուրադ Գուլոյանի ու նրա որդու ու փեսայի՝ Կարապետ Գուլոյանի հետ: Ըստ ԶԼՄ-ների՝ Կարապետը ԱԺ ընտրությանն աշխատել է ՀՀԿ-ի օգտին, որի պատճառով էլ նրա հայրը չի ընդգրկվել ԲՀԿ ցուցակում ու կրկին պատգամավոր չի դարձել: Ավելին, գրում են, թե նա հայտնվել է սնանկացման եզրին:

Բացի այդ, Ծառուկյանը ներկայում բարդ հարաբերություններ ունի նաեւ վարչապետի տնտեսական «հովանավոր» Սամվել Կարապետյանի հետ, որի հետ ունի քավոր-սանիկական կապեր, եւ ով մեծ դեր է խաղացել 2015-ի իրադարձություններից հետո Ծառուկյանի «ռեաբիլիտացիայի» հարցում:

Ըստ էության, նման մի միավոր էլ Ծառուկյանի ստեղծած ԲՀԿ-ն կամ դաշինքն է, որը ոչ այլ ինչ է, քան «կոլեկտիվ» հարս կամ փեսա՝ շատ կոնկրետ գործառույթով: Ու այստեղ էլ առաջացել են նման խնդիրներ:

Հայաստանյան ֆեոդալական բնույթի տնտեսա-քաղաքական իշխող համակարգում խնամիական, քավոր-սանիկական հարաբերություններն ավելին են, քան պարզ հարաբերությունները: Դրանք հաստատվել են համակարգի կենսունակությունը, ժառանգականությունը, քվոտաները պահպանելու համար: Քաղաքական ու տնտեսական լծակները բաշխվել ու վերաբաշխվել են հենց այս «ժառանգականության» հիմքով, որպեսզի որեւէ մեկը չկարողանա սողոսկել համակարգ:

Բայց քաղաքականությունը լուրջ բան է, այն ունի իր ընթացքն ու տրամաբանությունը, որն անհնար է կանգնեցնել: Այդ ընթացքի մեջ առաջանում են նոր շահեր ու հարաբերություններ, փլուզվում են առաջին հերթին «ազգակցական» կապերի վրա հիմնված համակարգերը, քանի որ շահերն ավելի ուժեղ են, քան դրանք: Առավել եւս, երբ այդ կապերը ժամանակին հաստատվել են հենց շահի հիման վրա:

ԲՀԿ-ն կամ Ծառուկյան դաշինքը պատմության մեջ թերեւս ամենաապաքաղաքական միավորն է, որի տեսակետները հիմնարար խնդիրների շուրջ այդպես էլ երբեւէ հայտնի չդարձան: Ներկայում, երբ Հայաստանի իշխող համակարգում կատարվում են լուրջ փոփոխություններ, զուգահեռ այստեղ ընթանում են այլ գործընթացներ՝ փլուզվում են այն կապերն ու հարաբերությունները, որոնք դրա հիմքն ու փիլիսոփայությունն էին:

Մյուս կողմից, սա նաեւ հնարավորություն է քաղաքական ուժ դառնալու համար, բայց արդյոք դա կօգտագործվի: Խիստ կասկածելի է, դրա համար Ծառուկյանը նույնպես պետք է հեռանա իր խնամիների հետ միասին: Այլապես «կփչացնի» ոչ միայն քաղաքական դաշտը, ինչպես բնորոշվում էր նրա գործունեությունը 2015-ին, այլեւ անձնական հարաբերությունները:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am