Բաց Նամակ ավիատորներից վարչապետ Նիկոլ Փաշինյանին.

Քիչ Առաջ  newshay.ru - ի լրատվականին է դիմել ավիատոր՝ Argishti Apikyan -ը :

Բաց նամակ/մտավախություններ ՀՀ Կառավարությանը, նաև առաջարկներ

 Բարև Ձեզ

 Մենք՝ ավիացիոն մասնագետներս, հանդիսանալով  ՀՀ քաղաքացիներ մեծ ցավ ապրեցինք, տեսնելով ՀՀ Կառավարության նոր ծրագիրը, որտեղ տեղ չէր գտել անգամ մի կետ Հայկական Ավիացիայի մասով (տոմսերի գնի իջեցումը, դա ավիացիա չէ)։
 Այս նամակին միանում են նաև այն մասնագետները, որոնք տեղական ավիաընկերություն չլինելու պատճառով ՀՀ-ում չեն աշխատում։

 Ստորև ներկայացնում ենք մեր Նամակ/Մտավախությունները Ձեզ, ի դեմս՝ ՀՀ Վարչապետի, ՀՀ Փողվարչապետի, ՀՀ ՏԿ և ՏՏ Նախարարի, նաև ՀՀ Նախագահին։

Թեմաներ՝
* Քաղաքացիական ավիացիայի նշանակությունը ՀՀ-ի համար
* Ազգային ավիափոխադրող
* Բաց երկնքի քաղաքանկանություն
* Ավիացիոն մասնագետներ
* Ավիացիոն մասնագետների պատրաստումը ուսումնական հաստատություններում
* «Զվարթնոց» օդանավակայան և այլ ընկերություններ
* Մտավախություններ

Քաղաքացիական ավիացիայի (ՔԱ) նշանակությունը ՀՀ-ի համար

 Գաղտնիք չէ, որ ՀՀ-ի աշխարհագրական դիրքը պարտավորեցնում է մեզ ունենալ քաղաքացիական ավիացիա։ Դա ասելով ի նկատի ունենք հետևյալը՝
1․ ՀՀ-ն ունի չորս հարևան երկիրներ (գումարած Արցախի Հանրապետությունը, որի միակ ելքը ՀՀ-ն է), որոնցից երկուսի հետ սահմանները փակ են (շրջափակման վտանգ);
2․ Ոչ պակաս կարևոր փաստը, ՀՀ-ն չունի ելք դեպի ծով;
3․ Երկաթ-գիծը՝ որը ՀՀ-ն բացի Վրաստանից, այլ երկրի հետ չի կապում;
4․ Տուրիզմ;
5․ Բոլոր ավտոճանապարհները դեպի ՀՀ և ՀՀ-ի ներսում լեռնային են;
6․ Ամենակարևոր փաստը, ՀՀ-ի համար ավիացիան հանդիսանում է մի մարմին, որը ունի ռազմավարական նշանակություն։
Այսպիսով՝ ՔԱ ու ընդհանրապես ավիացիան շատ մեծ նշանակություն ունի ՀՀ-ի համար և ՀՀ-ն պարտավոր է ամուր պահել ավիացիան։
Ավիացիան դա տրանսպորտային միջոց է, բայց ուղղակի չի կարող լինել «Տրանսպորտի Նախարարության» մեջ և ուղիղ պետք է ենթարկվի երկրի ղեկավարին (տվյալ դեպքում ՀՀ վարչապետին)։

Ազգային ավիափոխադրող

ՔԱ նշանակություն վերնագրում նշված 6 կետերը բավականին հզոր ու ամուր հիմք են տալիս ունենալու «Ազգային ավիափոխադրող»։
Իրականում պատճառները շատ են և լուրջ։ Դա հիմք ընդունելով բերենք մի քանի օրինակ՝

* Երբ սկսեց «Արցախյան Շարժում»-ը, շատ մեծ նշանակություն ունեցավ ավիացիան, թե ինքնաթիռերով, թե ուղղաթիռներով, թե քաղաքացիական, թե ռազմական։ Այստեղ ամենինչ շատ հստակ էր և պարզ։
* Մեկ այլ շատ հայտնի փաստ, երբ սկսեց Սիրիայում պատերազմական գործողությունները ու սկսվեց Սիրիահայերի տեղափոխում դեպի հայրենիք՝ ՀՀ։ Այդ ժամանակ հայկական ազգային ավիափոխադրողի դեր կատարող ավիաընկերությունը՝ Արմավիան ստանձնեց այդ դերը, այն դեպքում, երբ շատ-շատ ավիաընկերություններ դադարեցին չվերթները դեպի Սիրիա։ Իսկ Արմավիան օրեկան կատարում էր 2-3 չվերթ դեպի Սիրիա։
* Եվ իհարկե չենք մոռանում 1988 թվականի դեկտեմբերի 7-ի երկրաշարժը։
Այս օրինակաները այն հիմքն են հանդիսանում բազմաթիվ պատճառների մեջ, որ ՀՀ-ն ուղղակի պարտավոր է ունենալ ազգային ավիափոխադրող և ոչ միայն ունենալ, այլ պարտավոր է լինելու բաժնետեր այդ ավիաընկերությունում։

Պետության բաժնետեր լինելու պատճառները շատ են ու բավարար՝ ասելով «Հայկական Ավիաուղղիներ, Արմավիա, Էյր Արմենիա և ամենինչ պարզ է դառնում։ Նշելով կոռուպցիա, չվճարված աշխատավարձեր և թալան։
Շատ լավ տարբերակ է ստեղծել «լոուքոստ» ավիաընկերություն, որը կնպաստի հայկական ավիացիային և ավիատոմսերի էժանացմանը։
Ազգային ավիափոխադրող ավիաընկերությունը պետք է շահագործի Airbus A320 կամ Boeing B737NG, դրանք այսօր հանդիսանում են ժամանակակից և փորձարկված օդանավեր։ Ինչպես նաև կան բավարար քանակի մասնագետներ այդ երկու տիպերի, թե մեծ փորձով, թե ժամանակակից որակավորմամբ։

Բաց երկնքի քաղաքանկանություն

 Այս ծրագիրը ընդունվել է 2013 թվականի հոկտեմբերին, որը շատ անսպասելի էր և ոչ Հայաստանի համար։ Այս ծրագիրը հոյակապ աշխատում է ոչ պատերազմական երկրներում։
Բաց երկնքի քաղաքականությունը չպետք է լինի միակողման, այսինքն հայկական ավիաընկերությունը նույնպես պետք է թռչի հակառակ երկրի ուղղությամբ ազատ/բաց նախապայմանով։
Այո, լավ է տուրիստական նպատակներով ՀՀ ժամանողների համար և նպաստում է տուրիզմին։
Այստեղ հարց է առաջանում՝ արդյոք տուրիզմին նպաստել չի կարող ազգային ավիափոխադրողը կամ արտոնություն ունեցող ավիաընկերությունը?
Իհարկե կարող է, ընդամենը մի քանի օրինակ՝ Lufthansa, Austrian Airlines, Brussels Airlines, Singapore Airlines, Middle East Airlines… Շատ պարզ է երկրում չկա կոռուպցիա և կա հզոր ավիաընկերություն։

Ավիացիոն մասնագետներ

 Այսօր ավիացիոն մասնագիտ լինել և աշխատանք ունենալ ՀՀ-ում բավականին լուրջ խնդիր է, անկախ նրանից, օդաչու ես, թե ինժեներ։ Այն դեպքում երբ մարդկության գաղափարում և աշխարհում համարվում է, որպես լուրջ, պահանջարկ և ապագա ունեցող մասնագիտություններ։
ՀՀ-ում եղած ավիացիոն մասնագետների մեծ մասը 53-63 տարեկան են։ Դա նշանակում, որ այսօր իսկ կա մասնագետների կարիք ու դեռ չենք խոսում  1, 2, 3, ․․․ տարի հետոյվա մասին։
Այստեղ հարկավոր է նշել, որ ավիացիոն մասնագետ պատրաստել հեշտ չէ, քանի որ հարկավոր է մի քանի տարի պատրաստելու համար, նրան փորձ փոխանցելու և որակավորում տալու։ Բայց քանի որ չկա նորմալ գործող ավիաընկերություն, այս պրոցեսը բարդանում է և այն դառնում է ոչ նախընտրելի մասնագիտություն ՀՀ-ում։
2013թ-ից հետո մասնագետների մեծ հոսք է եղել դեպի այլ երկիրներ։ Կան մասնագետներ, որ էլ ետ չեն գա, ու կան մասնագետներ, որ օր առաջ փոքրիկ հնարավորության դեպքում ետ կգան։
Հարկավոր է նշել, որ շատ ավիաընկերություններ, թե աշխատավարձ բարձրացնելով, թե լավ կարիերա ապահովելով պահում են նրանց իրենց մոտ։

«Զվարթնոց» օդանավակայան և այլ ընկերություններ

Հայտնի է, որ «Զվարթնոց» օդանավակայանը հանդիսանում է գլխավոր օդանավակայանը ՀՀ-ում և զբաղեցնում է հարմարավետ դիրք ՀՀ-ում։
Գլխավոր փաստը հանդիսանում է նրա գների շատ բարձր լինելը (Charles de Gaulle-ի օդանավակայանի գներին հավասար), որը խոչընդոտում է, թե տուրիզմին, և թե բիզնեսին։
Նաև կան մի քանի այլ սպասարկում կատարող ընկերություններ, որոնք ունենալով մենաշնորհ նույնպես խոչընդոտ են հանդիսանում (վառելիքի գինը ամենամեծ գործոնն է)։
Այստեղ շատ հստակ է, պետությունը պետ է ազդի, թե «Զվարթնոց» օդանավակայանի վրա, և թե այդ մենաշնորհնորը վերացնելու վրա, օգտագործելով իր բոլոր լծակները։

Ավիացիոն մասնագետների պատրաստումը

Այսօր ավիացիոն մասնագետ պատրաստելը մի մեծ խնդիր է դարձել ՀՀ-ում, որը անգամ շատ դժվար է պատկերացնել ու փորձել հասկանալ։
Հարկավոր է հստակեցնել և խորացնել ավիացիոն մասնագելտների ուսուցումը ուսումնական հաստատություններում միջազգային ստանդարտների համապատասղան։
Հարկավոր է, դեռ ուսանողական տարիներից մասնագետը սովորի Airbus 320 և Boeing 737, ոչ թե Յակ-40, Տու-154 կամ Իլ-86 (որոնք դեռ 2003-4թ-ից ՀՀ-ում չեն շահագործվում)։

Մտավախություններ

* Ավիացիան չդարձնել պարզապես տրանսպորտային միջոց,
* Չկորցնել հայկական ավիացիայի պատմությունն ու հաջողությունները,
* Չկորցնել մասնագետներին,
* Չկորցնել ավիացիոն ուսումնական հաստատությունները,
* Չգա մի այնպես պահ, որ կարք ուենանք ազգային ավիափոխադրողի կամ տեղական ավիաընկերություն, և չունենանք այն։
* Մենք ունենք չորս հարևան, որից երկուսը «ոչ բարեկամ։

 

 

P.S. Հարկավոր է ստեղծել ավիացիոն միություն կամ խորհուրդ կամ հանձնաժողով, որը նետրալ և հստակ լուծում կգտնի ամեն ինչին, կվերահսկի առաջարկների ընթացքը։ Այդ խմբի մեջ պետք է լինեն բոլոր մասնագիտաթյուների՝ մասնագիտական ճյուղի մասնագետներ, որպեսզի հստակ հասկանալ խնդիրը, հարցերը, պատասխանը և լուծումները (օդաչու, ինժեներ, դիսպեչեր և այլն)։

 

ԱՌԱՋԱՐԿՈՒԹՅՈՒՆՆԵՐԸ

Թեմաներ՝
* Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչություն
* Ազգային ավիափոխադրող
* Բաց երկնքի քաղաքանկանություն
* Ավիացիոն մասնագետների պատրաստումը և որակավորումը

Քաղաքացիական Ավիացիայի Գլխավոր Վարչություն

Առաջին հերթին ՔԱԳՎ-ն պետք է ձևափոխվի Քաղաքացիական Ավիացիայի Նախարարության (ՔԱՆ), որը պետ է ունենա իր բյուջեն, տրվեն ավելի շատ արտոնություններ և պատասխանատվություն կրեն մասնագետների պատրաստմանը։
Բոլոր ՀՀ-ում գործող օդանավակայանները, նրանցում գործող ծառայությունները, սրճարանները, խանութները պետ է ենթարկվեն ՔԱՆ-ին և վճարված հարկերը պետք է գնան բացառապես ՔԱՆ բյուջե։
ՔԱՆ-ի առջև պետք է առաջնային դրվեն ազգային ավիափոխադրողի խնդիրը և ուսումնական կենտրոնի ժամանակակից դարձնելը։

Ազգային Ավիափոխադրող

Ազգային ավիափոխադրող ստեղծելը հեշտ չէ, բայց շատ կարևոր է։ Այն պետք է լինի Հայաստանի այցեքարտերից մեկը և նպաստի բացառապես ՀՀ-ի շահերին։ ՀՀ-ն պետք է լինի 20%-100% բաժետոմսերի բաժնետերը (դա կախված է նրանից, թե ինքնաթիռները լիզինգով են, թե գնված և մի շարք հանգամանքներից ելնելով)։ Ընթացքը ղեկավարվում է ՔԱՆ-ի կողմից։
 Այսպիսով՝ ձեռք են բերվում սկզբնականում երկու Ա320 ինքնաթիռ (2004թ-ից բարձր արտադրությամբ), որոնց թիվը ժամանակի ընթացքում կհասցվի 6-ից 8-ի (հիմքերը շատեն տվյալ տիպը ընտրելու համար), ավիաընկերությանը տրվում է Ararat Airlines անվանումը (Արարատ անվանումը ամենաճանաչված անվանում/բռենդն է, որը խորհրդանշում է Հայաստանը)։ Ա/Ը ստանում է 40%-50% զեղջերի արտոնություն օդանավակայանի սպասարկման և մի շարք ծառայությունների համար, որպես ազգային ավիափոխադրող։

Բաց երկնքի քաղաքականություն

Բաց երկնքի քաղաքկանությունը հարկավոր է պահպանել, քանի որ այն շատ է նպաստում տուրիզմին և հարկավոր է ճիշտ օգտագործել այն, ի նպաստ Հայաստանի, Սփյուռքի և հայ ժողովրդի։
Հարկավոր է բանակցել ավիաընկերությունների և իրենց երկրի ավիացիոն ղեկավարության հետ, որոնք կատարում են չվերթներ դեպի Երևան, շաբաթական 4 և ավելի անգամներ, սկսեն աշխատանքի վերձնել Հայաստանցի օդաչուներն և բորտուղեկցորդներին, միայն Երևան չվերթների համար և նրանք միմիյանց կփոխարինեն Երևանում։ Սա կնպաստի մասնագետների վերադարձը Հայաստան և որը կապահովվի աշխատատեղեր։

Ավիացիոն մասնագետների պատրաստումը և որակավորումը

Ավիաուսումնական հաստատությունը ամբողջովին ձևափոխվում է և թարմցվում։ Հրավիրվում են Եվրոպայից տարբեր մասնագիտացումների ուսումնական հաստատություններ (EASA training centre-ներ), որոնք կստանան որոշակի արտոնություններ և կներդնեն գումարներ ստեղծելու ժամանակակից ավիացիոն ուսումնական հաստատություն։ Նրանք կպատրաստեն և կվերապատրաստեն մասնագետներ Ա320-ի և Բ737-ի համար։

Նամակին աջակցում են մի ստվար ավիացիոն մասնագետների ստվար զանգված։

Արգիշտի Ապիկյան 

Հեռ: 077-47-56-44

 

Հարգանքներով ՀՀ հպարտ քաղաքացիներ / ավիատորներ

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.

Բաց Նամակ ավիատորներից  վարչապետ Նիկոլ Փաշինյանին.Բաց Նամակ ավիատորներից  վարչապետ Նիկոլ Փաշինյանին.Բաց Նամակ ավիատորներից  վարչապետ Նիկոլ Փաշինյանին.Բաց Նամակ ավիատորներից  վարչապետ Նիկոլ Փաշինյանին.Բաց Նամակ ավիատորներից  վարչապետ Նիկոլ Փաշինյանին.Բաց Նամակ ավիատորներից  վարչապետ Նիկոլ Փաշինյանին.Բաց Նամակ ավիատորներից  վարչապետ Նիկոլ Փաշինյանին.