ՔԻՉ ԱՌԱՋ .ահա թե ինչ է հայտնում մասնագետը. «Խոզագրիպը» վերադառնում է, տեսեք երբ է ... Մանրամասները

Չնայած գրիպի սեզոնն արդեն սկսվել է, Հայաստանում այդ վիրուսը դեռեւս չի շրջանառում:

Առողջապահության համաշխարհային կազմակերպության կանխատեսումների համաձայն, այս տարի սեզոնին հատուկ է լինելու գրիպի AH1 տարատեսակը, որն ի հայտ է եկել տարիներ առաջ եւ ստացել «խոզագրիպ» անվանումը:

«Ըստ ԱՀԿ կանխատեսումների, որոնց մասին վկայում են նաեւ Ռուսաստանի Դաշնության համապատասխան ծառայությունների հայտարարությունները, այս տարի հավանական էր, որ գրիպի սեզոնը կլինի AH1-ով պայմանավորված: Բայց դեռեւս մեզ մոտ հարուցիչներ շրջանառության մեջ չկան: Մեզ մոտ հիմնականում շրջանառում են այլ շնչառական վարակների հարուցիչներ: Դրանք են՝ ռինովիրուսներ, պարագրիպ եւ մետապնեւմովիրուսներ: Դրանք հիմնականոմ առաջացնում են գրիպանման երեւույթներ, ունեն հարաբերականորեն թեթեւ ընթաք: Իհարկե, առավել խոցելի էլի երեխաներն են: Եթե մեծահասակները կարողանում են

հիվանդությունը ոտքի վրա անցկացնել, երեխաների մոտ մի քիչ երկարատեւ է լինում, եւ կարող են նաեւ բարդություններ առաջանալ»,- armtimes.com-ին ասաց ՀՀ առողջապահության նախարարության վտանգավոր եւ օդակաթիլային վարակների համաճարակաբանության բաժնի պետ Լիանա Թորոսյանը:

Անդադառնալով սպասվող «խոզագրիպին»՝ նա հիշեցրերց, որ դեռեւս 2010 թվականին այն դասվել է մարդուն հատուկ գրիպի շարքին:

«Կապ չունի՝ որ ենթատեսակն է, գրիպն ունի նույն ախտանշանները, նույն արտահայտվածությունը եւ կախված օրգանիզմի վիճակից՝ կարող է լինել բարդություն, կարող է չլինել»,- նկատեց մասնագետը:

Լիանա Թորոսյանի խոսքով, գրիպի հարուցիչներն ավելի շատ ակտիվություն են ցուցաբերում նոյեմբերից սկսած: Հարցին, թե առայժմ տարածված շնչառական վարակների վերոնշյալ երեք տեսակների առումով իրավիճակն ինչպիսին է եւ քանի հիվանդ է

հաշվառված, Լիանա Թորոսյանը պատասխանեց, որ արձանագրվող հիվանդությունները համաճարակաբանական շեմից ցածր են 1.2 անգամ:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ armtimes.com