Քաղաքագետ Արմեն Բաղդասարյանը կարծում է, որ #ԻմՔայլը շարժման վերջին օրերի ցնցող հանրահավաքներն արդեն տվել են իրենց ցանկալի արդյունքները: ՀԺ-ի հարցերին ի պատասխան քաղաքագետը նշեց,Ինչպես մանրամասնում է armtimes.com -ը որ Սերժ Սարգսյանին այս հանրահավաքներն անհանգստացնում են, քանի որ փողոցային պայքարի դուրս եկած քաղաքացիների թիվը զգալիորեն աճում է:
- Պարոն Բաղդասարյան, այսօր 5-րդ օրն է՝ Երեւանում եւ հանրապետության խոշորքաղաքներում մեծամասշտաբ ցույցեր են ընթանում: Այս արդյունքը սպասելի՞ էր:
- Անձամբ ինձ համար սպասելի էր եւ ես այդ մասին մի քանի անգամ ասել եմ դեռեւս հանրահավաքային շարժումը սկսելուց առաջ:
- Սպասելի՞ էր, որ այսքան մարդ դուրս կգա փողոց:
-Ես բազմահազարանոց հանրահավաքներ սպասում էի:
- Ըստ Ձեզ, այս գործողությունները որքա՞ն կշարունակվեն եւ ի՞նչ արդյունք կտան:
- Ես չգիտեմ՝ ինչքան կշարունակվեն: Այս շարժումն արդեն լուրջ արդյունք է տվել եւ արդյունքն այն է, որ քաղաքական ակտիվություն եղավ, հասարակությունն արթնացավ: Ամբողջ աշխարհին ցույց տվեց, որ Հայաստանում կա հասարակություն, այլ թե հլու հնազանդ ժողովուրդ: Այս շարժումը կստիպի իշխանություններին հաշվի նստել հասարակության հետ: Գլխավոր արդյունքն արդեն արձանագրված է: Սերժ Սարգսյանին իշխանությունից հեռացնելը կստացվի՞, թե՞ ոչ: Ես թերհավատորեն կմոտենամ, բայց մեծ արդյունք արդեն արձանագրվել է:
- Ոստիկանությունը հավաքները ցրելու հայտարարություններ է անում, բայց առայժմլայնամասշտաբ գործողություններ չի կիրառում, բացառությամբ ապրիլի 16-ի, երբլուսաձայնային նռնակներ կիրառվեցին խաղաղ ցուցարարների ուղղությամբ: Իշխանությունները զգուշանու՞մ են:
- Իշխանություններն ընտրել են այլ մարտավարություն: Նրանք ընտրել են շարժումը մաշեցնելու եւ ահաբեկելու մարտավարություն: Այսինքն՝ այստեղից մի 10 հոգի գողանան տանեն, այնտեղից՝ մի 20 հոգի տանեն: Տանեն ոստիկանական այս ու այն բաժանմունքներ եւ ցրեն: Հասնեն նրան, որ մարդիկ զգուշանան փողոցում: Ես կարծում եմ, որ այս մարտավարությունը շատ արդյունավետ չի լինի: Նրանք երբ համոզվեն, որ այս մարտավարությունն օգուտ չի տալիս, կանցնեն կոշտ մեթոդների:
- Իսկ ինչո՞ւ «մարդ գողանալու» մարտավարությունն արդյունք չի տա:
- Ես չեմ կարծում, որ այսպիսի շարժումը կարելի է մարել այդպիսի քայլերով: Սա ցանցային պայքար է, իսկապես հզոր պայքար է, եւ մարդկանց գիտակցությունն արթնացել է: Ուժային կառույցների կողմից ցանկացած այդպիսի ահաբեկչական գործունեություն հակազդեցություն կծնի: Ինչքան ոստիկանությունը նման միջոցների դիմի, մարդիկ այդքան կշատանան:
- Սերժ Սարգսյանն ԱԺ-ում վարչապետի ընտրությունից հետո դիմելով ԵԼՔ-ի՝ դահլիճումներկա պատգամավորներին՝ հորդորեց, որ Նիկոլ Փաշինյանին հետ բերեն ԱԺ: ՍերժՍարգսյանը մտավախություն ունի՞, որ իրավիճակը վերահսկողությունից դուրս կգա եւիր իշխանությանը սպառնալիք կհանդիսանա:
- Սերժ Սարգսյանն արդեն այդպիսի մտավախություն ունի: Շարժման ձնագնդի նման մեծանալն է նրա մտավախության հիմքում:
- Նա նաեւ մի քաղաքական ենթատեքստով հայտարարություն արեց. «...որպեսզիՀայաստանում հանգած հրաբուխները չարթնանան, իսկ հանգած հրաբուխները չենարթնանա, եթե բզբզողներ չլինեն»: Այս հայտարարությունը սպառնալի՞ք էր՝ ուղղվածՆիկոլ Փաշինյանին: Կարո՞ղ ենք ենթադրել, որ քնած հրաբուխը քաղաքացիներն են, իսկբզբզացողը՝ Նիկոլ Փաշինյանը, որին հաջողվում է հազարավոր քաղաքացիների այսօրերին փողոց հանել:
- Ես չգիտեմ, թե Սերժ Սարգսյանն ինչ նկատի ուներ: Ենթադրում եմ, որ միայն Նիկոլ Փաշինյանին չէին ուղղված այս խոսքերը, այլ նաեւ այն քաղաքական ուժերին, որոնք մինչեւ այս այլ շարժումներ են կազմակերպել եւ հիմա պասիվ են: Գուցե ակնարկ էր նրանց, որ հիմա չգան ու չմիանան:
- Այսինքն, Սերժ Սարգսյանը «քնած հրաբուխ» ասելով նկատի ուներ այն քաղաքականուժերին, ովքեր դեռ ժողովրդի կողքին կանգնելու համար քայլ չե՞ն կատարել:
- Երեւի նկատի ուներ այն քաղաքական ուժերին, որոնք պաշտոնապես այս շարժմանը չեն միացել:
- Երեւանում տեղի ունեցող հակաիշխանական միջոցառումներին անդրադառնում եննաեւ միջազգային լրատվամիջոցները: Նրանք իրենց հրապարակումներում շեշտադրումեն այն փաստը, որ Սերժ Սարգսյանը 3-րդ անգամ է դառնում ղեկավար՝ հազարավորքաղաքացիների կամքին հակառակ: Միջազգային մամուլն օրինակներ է բերում 2008 թվականի իրադարձություններից: Սա չի ենթադրու՞մ, որ միջազգային հարթակումՀայաստանի ժողովրդավարության մակարդակն անկում կապրի:
- Հայաստանի ժողովրդավարության մակարդակն արդեն անկում ապրել է այս քանի օրերի ընթացքում եւ արդեն արձանագրվել է, որ Սերժ Սարգսյանի ղեկավարման 3-րդ ժամկետի մեկնարկը կասկածի տակ է դնում Հայաստանի ժողովրդավարական ընթացքը: Բնականաբար, կասկածի տակ է դրվում, որովհետեւ նույն անձի 3-րդ ժամկետով ղեկավարելը մեխանիկորեն երկիրը դասում է ավտորիտար ռեժիմ ունեցող պետությունների շարքին:
- Պարոն Բաղդասարյան, Սերժ Սարգսյանի վարչապետ դառնալուկապակցությամբ Արեւմուտքից դեռ արձագանքողներ չեն եղել՝ շնորհավորանքներիտեսքով: Արեւմտյան երկրների ղեկավարները դեռ ժամանակ ունե՞ն նրանշնորհավորելու, թե՞ կարող ենք այստեղ քաղաքական ենթատեքստեր փնտրել:
- Նրանք դեռ ժամանակ ունեն, կհետեւեն իրադարձությունների զարգացմանը եւ ըստ այդմ էլ իրենց դիրքորոշումը կարտահայտեն: Չշնորհավորելը կամ ուշ շնորհավորելը եւս դիրքորոշում է: Կարող են անգամ չշնորհավորել, քանի որ Հայաստանը նախագահ ունի, նախագահին շնորհավորել են եւ դա բավարար է: Ամեն դեպքում վերաբերմունքը պաշտոնական հայտարարություններով է արտահայտվում: Կարծում եմ, որ մեզ համար ոչ շահեկան հայտարարություններ կլինեն:
- Ոչ շահեկան՝ Հայաստանի՞, թե՞ ժողովրդի համար:
- Հայաստանի համար: Ցավոք սրտի, Սերժ Սարգսյանի իշխանությանը տրված գնահատականը մեխանիկորեն վերաբերվում է նաեւ Հայաստանին: Օրինակ, Հայաստանը, երբ դասվում է ոչ ժողովրդավար երկրների շարքին կամ ավտորիտար ռեժիմ ունեցող, դա վերաբերվում է ամբողջ Հայաստանին: Եթե պատժամիջոցներ լինեն եւ վերաբերմունքը փոխվի Հայաստանի նկատմամբ, փոխվելու է պետության նկատմամբ, ոչ թե իշխանության նկատմամբ: