Lragir.am-ը գրում է. 2020-ի հուլիսից Լրագրի ընթերցողներին պարբերաբար ներկայացրել եմ տողերիս հեղինակի նախաձեռնությամբ Երևանի Աղի Լիճ այցելող մի քանի տասնյակ բարեպաշտ հայրենասերների ուժերով լճի ափերի և նրա շրջակայքի բարեկարգման աշխատանքների, այնտեղ առկա ու հատկապես ձմեռային սեզոնին, կատարվող «զանազան իդիոտիզմների» մասին։
Յուրաքանչյուր տեղամասի բարեկարգումն ավարտելուց հետո անուններ էինք դնում. «Անվախների կասկադ»՝ նվիրված 2021-ի հուլիսի այդ օրերին ՀՀ Տավուշ մեր սահմանների հերոս-պաշտպաններին, «Մանկական լողափ»՝ առանձնացված, լողալ սիրող մեր փոքրիկներին, «Մարտական դիրք N», «Եռամաս աստիճանաշար և Ռեմբոյի պուրակ»՝ ի հիշատակ 1990-ի օգոստոսին Ոսկեպարում զոհված հերոս Ռեմբոյի հիշատակին, ում նվիրված իմ «Ռեմբո. վերադարձ նախնյաց կանչով» գրքի ավելի քան 60 օրինակ նվիրել եմ աշխատանքների մասնակիցներին;
2021-ի սեպտեմբերից սկսած, ինքնահաստատման մանկական մոլուցքով և ամբոխահաճությամբ ու օտարամոլությամբ տառապող այցելու Սեդրակի ինքնագործունեությունների և դրանց հանդեպ ճաշակով այցելուներից շատերի բացասական վերաբերմունքի մասին հանգամանալից պատմել եմ Lragir.am-ում («Վանդալիզմ» վանդալիզմի՞ն: Մաս 1, Lragir.am, 11.06.2022 թ., «Սրին` սրով, վրձնի դեմ` վրձնով…», Lragir.am, 18.06.2022 թ.)։ 2022-ի հուլիսին Էրեբունու թաղապետարանը դրանք որակեց որպես հասարակական կարգի խախտում ` «անհրաժեշտ է դիմել ոստիկանություն»։
Հուլիսին, Էրեբունու իրավապահները համայնքային ոստիկանության տեսուչի հետ այցելել էին Աղի լիճ, այնտեղ չգտնելով քարերից «տունտունիկ-սյուներ» շարող, ներկարար-նախշամոլին, նրան ճանաչողների մեջոցով նախազգուշացրել էին, որ նա վերջ տա հանրային վայրում իր մանկական ինքնագործունեությանը։
Քանի որ իրավապահները հետևողական չեղան՝ նրանից գրավոր բացատրություն և պարտավորագիր չվերցրին, Սեդրակը հրճվելով, որ իրենով էլ հետաքրքրվող եղան (ծաղրանքով ասել էր. «Ոստիկանները որոնում են ինձ վանդալիզմի կատարելու համար և գոտեպնդվելով Աղի լիճ այցելող քանդակագործ Արա Ալեքյանի խրախուսանքներով, ավելի համարձակորեն շարունակեց խաղալ «մոլագարի իր դեր», հավանաբար հույս ունենալով, շուտով, «հերոս-նահատակի» տիտղոսի էլ կարժանանա։
«Իմաստությունը միշտ չէ, որ գալիս է տարիքի հետ, պատհում է` տարիքը միայնակ է գալիս»: Մ. Ժվանեցկի
Սատանիզմով տառապողների «բրիգադը»` խունտան ջարդել է լեգենդար հերոս Ռեմբոյի հիշատակին նվիրված գրառումներով սալիկը և պղծել` Տավուշի Անվախներին նվիրված խաչակիր հուշաքարը` ներկոտելով պատվանդանը
***
Հազարապատիկ վիրավորական ու ցավալի է, երբ մեր հողի վրա ապրող, մեր երկրի հացով ու ջրով սնվողները, մայրաքաղաքի կենտրոնում փչացնում, պղծում են մեր հերոսների հիշատակին դրված հուշարձանները, ինչպես, վերջերս, Արցախի հերոս Լեոնիդ Ազգալդյանի հուշասյունը` Երևանի Մաշտոցի պողոտայի և Խորենացու փողոցի հատման անկյունում;
Օտարամոլ մի մանկամիտ, դիվահարված ու տհաս, սատանիզմով տարված, օգտվելով առիթից, որ Աղի լճի սեզոնն ավարտվել է ու այնտեղ գրեթե այցելուներ չկան, պղծում է մեր հերոսներին նվիրված սալիկն ու գրանիտե խաչակիր հուշաքարը: Ցավոք մեր իրավապահները դա հանցագործություն չեն որակի, քանի որ դրանք պաշտոնական գրանցում չունեն (իբր, պաշտոնապես դրվածներն` ապահովագրված են «5+»-ով): Աղի լճի այցելուների ճնշող մեծամասնությունն անտարբեր է; Նրանց ձրի ջրափոսից բացի այլ բան չի հետաքրքրում: Միայն անտեր տարածք ու անվճար, տաք ջրափոս, որ ով, երբ, ինչ ուզենա`անի։
***
Շատերին էի զգուշացնում, որ Չռիկի սառը ջրի տակ գլուխ մտցնելը վատ հետևանքներ կարող է ունենալ, հատկապես, եթե այդ գլուխն` էն գլխից գլխի նման չէ: Ասածս` չուշացավ: Մեկ տարի առաջ առաջին անգամ Աղի լիճ այցելած ընկճախտով տառապող «ճլորած ու մոլորված գառը»` դարձավ համարձակ ու հանդուգն վանդալ:
Կասկած չունեմ, շուտով, կգտնվի այն իգիթը, ով «ուշքի կբերի», կլիցքաթափի, դիվահարված, օտարամոլ վանդալին` ուրիշ «սառը» ցնցուղով:
Սատանիզմով ու մոլագարությամբ տառապող վանդալներին պետք է հարկադիր բուժման տանել: Եթե դա էլ չօգնի`վտարել եկրից:
Վերջաբան
Հունիսի երեքին ընդհատեցի լճի բարեկարգման աշխատանքները, այդ առավոտյան օտարամոլ Սեդրակի դրդմամբ` քանդակագործ Արա Ալեքյանի գլխավորած ռաբիսկան բրիգադի` խունտայի նախապես ծրագրած «գյադայական ռազբորկից» զզված և որպեսզի, այլևս չտեսնեմ նրանց անդուր դեմքերն, անցա մեկ այլ բարեգործության`ավելի կիրթ ու հաճելի միջավայրում…
Աղի լիճը Հայաստանի «ամենաբառադի» մարդաշատ տարածքն է, քանի դեռ այնտեղ չկա պաշտոնական, մշտական, հսկողություն:
***
Նոր դավադրություններ նախապատրաստող օտարամոլ սողունները, «բրիգադ» կազմած, սպասում էին աշնան այս օրերին, իրենց սև գործերն իրականացնելու համար։ Թե մինչև հաջորդ ամառ այնտեղ ինչե՞ր կարող են կատարվել, դժվար է գուշակել; Ում լիճը պետք է, գնա՛, տեսնի այնտեղ ինչ է կատարվում, թո՛ղ տեր կանգնի…
Երեկ առավոտյան, աննկարագրելի ծանր աուրա էր նստած միայնակ, դատարկ, ամայի, սատանիստներից ու դիվահարվածներից «կրկնակի բռնաբարված», որբ ու անտեր մնացած, բննապահպաններից անտեսված ու մոռացվսծ և անցած ամռանը ՇՄՆ-ի կրկնակի «ուրացված» ՀՀ բնության ջրաերկրաբանական հուշարձան Աղի լիճը… մեր փոքր Հայրենիքի մի գողտրիկ անկյունը…
Արտյուշ (Արթուր) Խանջյան
լրագրող, ռադիոֆիզիկոս, տ.գ.թ., հայկական պանթեոններ և հուշարձաններ ուսումնասիրող, ՀՀ պանթեոնների մասին օրենքի նախագծի, 20-ից ավելի գրքերի ու սկավառակների, 100-ից ավելի հոդվածների հեղինակ, 2020-2022 թթ. Աղի լճի ափերի ու շրջակայքի բարեկարգման, 2022-ի աշնանը Վարդավառի լճափի «Լիոն» թիավարության մասնաճյուղի հարթակի և աստիճանաշարի աշխատանքների նախաձեռնող և իրականացնող