«1920թթ-ի ռուս-թուրքական համատեղ հարձակումը՝ Հայաստանի Հանրապետության վրա...». «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԿ նախագահ

«ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ  հիմնադիր նախագահ Արսեն Սարգսյանը նոր գրառում է կատարել. 

Բոլորը խոսում են ռուսական տարբերակից, ոչ ոք չգիտի ինչ տարբերակ է, մեկը չկա խոսի ի շահ Հայաստան աշխարհի և Ի շահ Համայն Հայ ժողովրդի տարբերակից, մեկը չկա պուԾինի պես սա իմն է, կանգնի ասի шնգերեզման լենինը և ստալինը միջազգային դարավոր անօրինական «մոսկովյան» և Կարսի «պայմանագրերով» մեր պատմական Հայկական հողերը բզկտելով արհեստածին «ադրբեջան» են ստեղծել, դե հիմա Նախիջևանը, Ղարսը, Արարատի նահանգը հետ պիտի տաք ատամ ցույց տան եթե չէ Միջազգային Վիեանայի կոնվենցիայի դարավոր կետերը խախտել եք, չեք տալի կդիմեմ Միջազգային Քրեական դատարան տո քեզ էլ պուԾին ագրեսոր տեռորիստ ու քեզանով վեր վեր թռնող ալիևիտ էլ Էրդողան քեզ էլ Հայոց Ցեղասպանության համար չես ճանաչում դե հիմա տես Փաստերի հիման վրա Միջազգային Քրեական դատարանում ոնց եք գալու խնդրեք, տո թուրք-ռուս-ադրբեջանական տանդեմին ՀՀ-ի դեմ դատարանով ոնց դեմ կտամ պատին էսպես թե էնպես ռուսին ամբողջ աշխարհն է սանկցիաներ կիրառել, իսկ երեկվա կօլխօզ լուկաշի հայտարարությունից հետո կթքեի «հապկ»-ի վրա դուրս կգայի, չէ «մարդիկ» ընտրել են ռուսական տարբերակը, դուք էդպես էլ 300 տարի տшկանք «դաշնակցի» վերաբերմունքից Հայոց Պատմությունից դասեր չքաղեցիք… նորից պատմական փաստերից օրինակ կբերեմ փաստով որի մասին արդեն խոսել եմ.

Թե՛ 1920թ. սեպտեմբերի համագումարի, թե՛ 2022թ. «Վալդայի» մտքերը Հայաստանի դեմ պատերազմ սկսելու կոչ էին:

1920 թ. Ռուսաստանի կազմակերպած համագումարի ավարտից ընդամենը 14 օր անց Մուստաֆա Քեմալի զորքերը, ընդունելով ռուսների հնչեցրած կոչը, հարձակվեցին միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության վրա, և սկսվեց հայ-թուրքական պատերազմը:

Երկու ամիս անց՝ 1920 թ. նոյեմբերի վերջին Ռուսաստանը ևս, առանց պատերազմ հայտարարելու, հարձակվեց միջազգայնորեն ճանաչված Հայաստանի Հանրապետության վրա (ռուսական զորքերի շարքում էին նաև այն ժամանակվա Լազարևյան ակումբի՝ Հեղկոմի ղեկավարները): Եվ 1920 թ. դեկտեմբերի 2-ին ռուսական զորքերը, գրավելով Երևանը, ստիպեցին կնքել «Դրո-Լեգրան» կապիտուլյացիոն պայմանագիրը:

Հ.Գ. Այսքան փաստերից գոնե եղեք Հայամետ ու Պետականամետ և Հայկական տարբերակը ընտրեք ի շահ Հայաստան աշխարհի ու ի շահ Հայ ժողովրդի, վիժվшծք պուԾինը լենինի պես մնալու է անգերեզման հերիք է Կրեմլներ վազեք սթափվեք վերջապես…

Ավելի մանրամասը՝  Ռուս–թուրքական համատեղ ագրեսիա (նախահարձակ պատերազմ), 1920 թվականին տեղի ունեցած ռազմական հակամարտություն մի կողմից՝ աշխարհում չճանաչված երկու պետությունների՝ «հեղափոխական» բոլշևիկյան «կարմիր» Ռուսաստանի և «հեղափոխական» քեմալական «կարմիր» Թուրքիայի, մյուս կողմից՝ Ազգերի Լիգայի անդամ պետության՝ Հայաստանի Հանրապետության միջև։

Արևմուտքից 1920 թվականի սեպտեմբերի 22-ի լույս 23-ի գիշերը քեմալական Թուրքիան առանց պատերազմ հայտարարելու հարձակվեց Հայաստանի Հանրապետության վրա։ Թուրք-հայկական պատերազմը տևեց շուրջ երկու ամիս։ Սեպտեմբերի 28-ից ծավալվեցին վճռական ռազմական գործողությունները։ Ի սկզբանե պատերազմն անհաջող ընթացք ունեցավ հայկական կողմի համար։ Ոսոխը գրավեց Սարիղամիշն ու Մերդենեկը։ Պատերազմն ավարտվեց մի քանի փաստաթղթերով՝ հայ–թուրքական Ալեքսանդրապոլի պայմանագրով, հայ–ռուսական Երևանի համաձայնագրով, իսկ ապա՝ երկու առավել անօրինական պայմանագրերով՝ ռուս–թուրքական Մոսկվայի պայմանագրով և մի կողմից՝ Թուրքիայի, մյուս կողմից՝ ՀայաստանիՎրաստանի և ադրբեջանի միջև կնքված Կարսի պայմանագրով։

Միաժամանակ, արևելքից, Հայաստանի դեմ ագրեսիվ՝ նախահարձակ պատերազմ ծավալեցին Ռուսաստանի զորքերը (11-րդ կարմիր բանակ)։ Ընդ որում, թե՛ պատերազմի ընթացքում՝ սեպտեմբեր–նոյեմբերին, թե՛ դրա նախապատրաստական շրջանում՝ գարնանը և ամռանը, ռուսական և թուրքական կողմերը լայնորեն օգտագործում էին ՀՀ ներսում իրենց «հինգերորդ շարասյունները», որոնց վառ արտահայտությունը դարձան հայ բոլշևիկների Մայիսյան ապստամբությունը և ՀՀ ներսում բնակվող թուրքերի գրեթե չդադարող ապստամբություններն ու ավազակային գործողությունները...

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.