«1918-20 թթ.-ի պաշտոնական քարտեզ գոյություն չունի, դա ագրեսոր ալիևի վառ երևակայություն է...».«ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԿ նախագահ

Ագրեսոր ալիևը ցանկանում է, որ 1918-20 թվականների քարտեզները օգտագործվեն սահմանազատման համար: Բայց նա մոռանում է, որ 2020-ի իր ագրեսիան 44-օրյա պատերազմի շրջանակներում արդարացրել է ՄԱԿ-ի Անվտանգության խորհրդի բանաձեւերով, այլ ոչ թե այսպես կոչված «պատմական» քարտեզներով։ Հայ-ադրբեջանական սահմանի վերաբերյալ միջազգայնորեն ճանաչված 1919-20 թթ քարտեզներ, որպես այդպիսին, գոյություն չունեն։

Armeniapress.net-ի զրուցակիցն է «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ,ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ,ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ՝ Արսեն  Սարգսյանը:  «Սահմանազատման եւ սահմանագծման գործընթացի մեկնարկը նաեւ հարմար առիթ է 1920 թ. բոլշեւիկյան Ռուսաստանի կողմից Հայաստանի Հանրապետությունը զավթելու հետեւանքով Ազգերի լիգայում Հայաստանի սահմանների ճանաչման կասեցված գործընթացը վերսկսելու համար: Այս տարբերակը բավականին իրատեսական է, քանի որ ներկայիս ադրբեջանն իրեն հռչակել է 1918-20 թթ. քեմալական ադրբեջանի իրավահաջորդը, այլ ոչ թե խորհրդային նախորդի, իսկ  20-րդ դարի սկզբում Ազգերի լիգայի հաստատմանը ԱՄՆ նախագահ Վուդրո Վիլսոնի ներկայացրած Հայաստանի սահմանները շատ ավելի իրականությանը մոտ էին եւ իրավական առումով հիմնավորված: Հետեւաբար, Հայաստանի ու ադրբեջանի միջեւ սահմանազատման եւ սահմանագծման գործընթացն սկսելու հիմնական փուլը պետք է լինի իրավապայմանագրային հիմքերի հստակեցումը՝ հաշվի առնելով այն փաստը, որ ադրբեջանն իրեն չի համարում Խորհրդային ադրբեջանի իրավահաջորդը: 1920 թ-ի օգոստոսի 10-ի Սեւրի դաշնագրով որոշվում էր, որ Հայաստանի եւ Ադրբեջանի, Հայաստանի եւ Վրաստանի միջեւ սահմանազատման խնդիրը պետք է լինի կողմերի համաձայնությամբ՝ շահագրգիռ հանձնաժողովների աշխատանքի արդյունքում։ Ինչպես հայտնի է, 1918 թ-ի վերջին, Հայաստանի Հանրապետությունը Փարիզի վեհաժողովին մասնակցելու հրավեր էր ստացել, իսկ ադրբեջանը նման հրավեր չի ստացել։ Ադրբեջանի պատվիրակությունը մեկնել էր Փարիզ՝ իր հետ տանելով մտացածին քարտեզներ՝ Ադրբեջանի սահմանների վերաբերյալ իրենց պատկերացումներով։

Այդ քարտեզները, մեղմ ասած, ֆանտազիայի ժանրից էին, դրանցում որպես Հայաստան, ըստ էության 12 հազար քառակուսի կիլոմետր տարածք էր ներկայացվում: Հայաստանի նկատմամբ լուրջ ճնշում է կիրառվում  ռուս-թուրք-ադրբեջանական տանդեմը: Կրկին վերադառնամ քարտեզների փաստին, որպես Հայոց Պատմությունից և Աշխարհագրությանը լավ տիրապետող հայ և որպես ԱՐԱՏՏԱ- ՎԱՆ ՀԲԻ ՀԿ նախագահ 1918-1920 թվականների պաշտոնական քարտեզ գոյություն չունի. առաջին քարտեզը, որ գոյություն ունի, 1926 թվականի Խորհրդային Միության շտաբի քարտեզն է, 1918-1920 թթ. ոչ մի սահմանագծում չի եղել, ոչ մի իրավական քարտեզ այդ ժամանակահատվածի համար գոյություն չունի: Առաջին պաշտոնական քարտեզը գծվել է 1922-23 թթ., դրանից առաջ որևէ քարտեզ գոյություն չունի, որը որևէ կերպ վավերական լինի: Մենք էլ կարող ենք և ես  նկարեմ այնպիսի քարտեզ, ըստ որի՝  ադրբեջանը  ամբողջովին  Հայաստանին կպատկանի և պատմական փաստերից ելնելով ՎԱՆԻ և ԱՐԱՏՏԱ Թագավորությունների օրոք մինչև 1918 թթ-երը ադրբեջան այդպիսի պետություն չի եղել: Թե՛ Հայաստանը, թե՛ ադրբեջանը ժամանակին անկախացել են հենց ԽՍՀՄ շտաբի քարտեզի հիման վրա, բայց այսօր ադրբեջանն ինքն իրեն հերքում է՝ ասելով, որ ուզում է 1919-20 թթ. քարտեզներով սահմանազատում իրականացնել: Մենք թե՛ պատմական, թե՛ իրավական միջազգային փաստերից ելնելով պետք է աշխատանքները սկսենք այն քարտեզներից, որոնց հիման վրա անկախացել ենք, հետո շեշտենք, որ որոշ տարածքներ, որոնք ժամանակին հանձնվել են ադրբեջանին, ապօրինի կերպով է եղել, և պիտի ձգտենք հասնել 1926թ.-ի քարտեզին, ըստ որի՝ ՀՀ տարածքը ոչ թե 29.800 քկմ էր, այլ՝ 31.000 ք/կմ էր: ադրբեջանն ընտրել է մեզ վախեցնելու եւ ստիպելու, որ մենք մեր ձեռքով՝  որոշում կայացնենք, որը երբեք թույլ տալ չի կարելի եւ այդ կրավորական վարքագիծը միմյան մեր դեմ է աշխատելու։ Վերջին շրջանում, հատկապես Արեւմուտքի ակտիվացման, Իրանի ակտիվացման պայմաններում ադրբեջանը հասկացել է, որ այդ մեծ ոսկորը չի կարող կուլ տալ, որ այն իր կոկորդին կանգ կառնի, ուստի, չպետք է կրավորական վարքագիծ դրսեւորել, մեր ժողովուրդը պետք է հաստատակամ լինի։  ադրբեջանը ՀՀ տարածք ներխուժելուց հետո չի համաձակվում կոնկրետ բնակավայրեր ռազմակալել, հուշում է այն մասին, որ նա միջազգային հանրության դիրքորոշումից զգուշանում է, այլապես դա կաներ, ուստի ընտրել է Հայաստանին սպառնալու և ռուս-թուրք-ադրբեջանական տանդեմի մարտավարությունը։ Այսպես չի կարող շարունակվել մենք պետք է ընտրենք ազգովի և համայն հայ ժողովրդի հետ միասին ի շահ Հայաստանի և ի շահ պետականության, ինքիշխանության և ժողովրդավարության համախմվելու և պետականամետ և հայամետ պայքարի ուղին»,- եզրափակեց «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ,ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ,ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ՝ Սարգսյանը:

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.