Lragir.am-ը գրում է. «Ռուսաստանի զգալի դուրս գալը տարածաշրջանից լարվածության նոր աղբյուր է ստեղծում Հայաստանի և Ադրբեջանի հարաբերություններում, ինչը կարող է արագ վերածվել գոյաբանական սպառնալիքի Հայաստանի համար։ Պետք է հստակեցնել, որ միջազգային իրավունքից շեղումները կունենան անմիջական հետևանքներ։ Ես մտադիր եմ այս հարցերը բարձրացնել եվրոպացի և ամերիկացի գործընկերների հետ իմ շփումներում»։ Այս մասին Proto Thema’s-ին տված հարցազրույցում հայտարարել է Հունաստանի արտգործնախարար Նիկոս Դենդիասը։
Հույն նախարարը հայտարարում է տարածաշրջանից Ռուսաստանի անխուսափելի հեռացման մասին։ Սեպտեմբերի 27-ին Դենդիասը Երևանում էր և անմիջական տեղեկություններ է ստացել իրավիճակի վերաբերյալ։ Հունաստանն ու Կիպրոսը ռազմական հակամարտության շեմին են Թուրքիայի հետ, որը փորձում է ամրապնդել իր միջազգային դիրքերը մինչև 2023 թվականի Լոզանի պայմանագրի 100-ամյակը, այդ թվում՝ Ռուսաստանից ստանալով Կովկասը։
ՀՀ կառավարությունը խոսում է սահմաններին միջազգային մեխանիզմների ներդրման անհրաժեշտության մասին։ Միաժամանակ հեռացող Ռուսաստանը տարածաշրջանը հանձնում է Թուրքիային։ ՌԴ ԱԳ նախարար Լավրովն ասում է, որ դիտարկվում է ՀԱՊԿ դիտորդների տեղակայման հնարավորությունը, որի ցուցանակի տակ էլ տեղի կունենա ընդունում-հանձնումը։
Հայաստանում ռուսանպաստ ուժերը եւս ընդունում են, որ Ռուսաստանը հեռանում է, բայց «խորհուրդ են տալիս» օգնություն խնդրել ոչ թե Արեւմուտքից, այլ Իրանից։ Իրանը չի համակերպվի իր սահմանների մոտ ոչ բարեկամ երկրների, մասնավորապես՝ ԱՄՆ-ի, Իսրայելի ռազմական կամ քաղաքական ներկայացուցիչների ներկայությանը, ասում են նրանք։
Երեկ ավարտվել է Իսրայելի պաշտպանության նախարար Բենի Գանցի պաշտոնական այցը Բաքու, որտեղ նա քննարկել է ռազմական համագործակցության, Թուրքիայի հետ հարաբերությունների հարցերը։ Իսրայելի ռազմական ենթակառուցվածքները տեղակայված են Իրանի հետ սահմանին՝ Բաքվի կողմից օկուպացված Արցախի տարածքներում, որտեղից Իսրայելը տարբեր բնույթի գործողություններ է կատարում Իրանի դեմ։
Մանրամասները սկզբնաղբյուրում