Հայաստանի դեմ ահաբեկչության հովանավորը հայտնվեց Մեծ Բրիտանիայի պատժամիջոցների ցուցակում

Lragir.am-ը գրում է. Նարիշկին եւ Նիսանով․ Պրոյեկտի կոլաժ

Երկուշաբթի օրը Մեծ Բրիտանիան պատժամիջոցներ է սահմանել ևս 92 ռուս անհատների և ընկերությունների, և չորս միլիարդատերերի նկատմամբ:

Պատժամիջոցների ցուցակում ընդգրկվածները, ըստ բրիտանական իշխանությունների, մասնակցում են Ուկրաինայի օկուպացված տարածքներում շարունակվող կեղծ հանրաքվեների կազմակերպմանը, իսկ ոմանք շարունակում են կազմակերպչական կամ ֆինանսական աջակցություն ցուցաբերել ռուսական ներխուժմանը։

Պատժամիջոցների ցուցակում են մասնավորապես անշարժ գույքի մագնատներ, Կիևսկի Պլոշչադ ընկերության համասեփականատերեր Գոդ Նիսանովը և Զարախ Իլիևը: Մինչ ուկրաինական պաշտոնական քարոզիչները գովերգում են Հայաստանի դեմ «ադրբեջանցի եղբայրների» գործողությունները, Մեծ Բրիտանիայի կառավարությունը այս երկու ադրբեջանցի մագնատներին ընդգրկում է պատժամիջոցների ցուցակում, Ուկրաինայի դեմ աշխատելու համար։

Նիսանովը պատահական մարդ չէ, ինչպես ցանկացած միլիարդատեր Ռուսաստանում, եւ տնտեսապես ու քաղաքականապես սերտ ինտեգրված է պուտինյան կլեպտոկրատիային։ Նրա անունը ջրի երես ելավ 2020-ի սեպտեմբերի 27-ին Հայաստանի դեմ ռուս-թուրքական ահաբեկչական ագրեսիայից հետո։ Ռուսական համացանցում տեղեկություններ հայտնվեցին, որ Ալիեւը 10 միլիարդ դոլար էր վճարել ՌԴ ղեկավարությանը՝ «հայերի երաշխավորված պարտությունը կազմակերպելու համար»: Նշվում էր, որ այդ գումարները փոխանցվել են Պուտինի մտերիմ ընկերոջ՝ կրկին ադրբեջանցի Իլհամ Ռահիմովի միջոցով, դրանց մի մասը վճարել են ՌԴ-ում աշխատող ադրբեջանցի բիզնեսմենները, մասնավորապես՝ Գոդ Նիսանովը: Նշենք, որ Ռահիմովը ժամանակին ֆինանսավորել էր հայ սպային կացնահարած սաֆարովին Հունգարիայից Բաքվին արտահանձնելու Պուտին-Ալիեւ-Օրբան գործարքը։

Նույն ժամանակ հրապարակվեց Проект հարթակի պատրաստած նյութը ՌԴ արտաքին հետախուզության ծառայության ղեկավար Սերգեյ Նարիշկինի, նրա ընտանիքի եւ Գոդ Նիսանովի առնչության մասին: «Այդ կապերն այնքան սերտ են, որ հակամարտության թեժ պահին ռուսական հետախուզության ղեկավար Սերգեյ Նարիշկինը ժամանակ էր անցկացնում Նիսանովի անձնական լողավազանում Ադրբեջանի փոխվարչապետի ընտանիքի անդամի հետ», գրում էր Проект-ը:

Ըստ Проект-ի նյութերի, Նարիշկինի ընտանիքի անդամները բազմիցս օգտվել են միլիարդատիրոջ անձնական բիզնես ջեթից, օրինակ՝ ուղևորվել են այդ բիզնես ջեթով դեպի Բաքու և Ավստրիա։ Իսկ Նարիշկինի դուստր Վերոնիկան աշխատում է միլիարդատիրոջ «Ֆուդ-կլաստեր դեպո»-ում և իր 30-ամյակը նշել է Նիսանովին պատկանող «Ռեդիսոն Ֆլոտիլիա» նավի վրա իր ընկերուհու՝ Ալիեւի դուստր Լեյլայի հետ։

Նիսանովը ոչ միայն Նարիշկինի, այլեւ Լավրովի գրպանն է՝ նրա մասնավոր կյանքի որոշակի դրվագներում, որոնք կապված են Թուրքիայում անցկացրած հանգստի հետ։ Հայտնի են նաեւ նրա կապերը Մոսկվայի պատրիարք Կիրիլի հետ, մասնավորապես՝ Արցախում հայկական կրոնական ժառանգությունը յուրացնելու հարցերում։

Աֆղանստանում Թալիբանի իշխանության գալուց հետո ՌԴ իշխանությունների հետ հարաբերությունների հաստատման մանրամասներն առարկայորեն են ցույց տալիս, որ Անկարայի, Բաքվի եւ Թել-Ավիվի հետ «կոմերցիոն» սերտ առնչություններ [Չեմեզով, 4] ունեցող Վլադիմիր Պուտինի մերձավոր շրջանակը, այդ թվում երկրի հատուկ ծառայությունների ղեկավարությունը [Նարիշկին, 5], աշխարհքաղաքական առումով «արդյունավետ» հարաբերությունների մեջ է նաեւ միջազգային տեռորի հետ: Պատահական չէ, որ Նարիշկինի անունը պարբերաբար հնչում էր Արցախ միջազգային ահաբեկիչների ու վարձկանների տեղափոխման համատեքստում։ Նրանց մի մասը հետագայում տեղափոխվեց ՌԴ՝ Ուկրաինայի դեմ օգտագործելու համար։ Մանրամասները սկզբնաղբյուրում

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.