Նովոֆեդորիվկայի ռազմական օդանավակայանում օգոստոսի 9-ին որոտացել են պայթյուններ / Getty Images
Ուկրաինայի Զինված ուժերի գլխավոր հրամանատար Վալերի Զալուժնին խոստովանել է, որ Ղրիմի Սակի քաղաքի մերձակայքում գտնվող Նովոֆյոդորվկայում ռուսական ռազմական օդանավակայանում պայթյունները ուկրաինացի զինվորականների հրթիռային հարվածի հետևանք են։ Այս մասին նա գրել է Ukrinform պետական լրատվական գործակալության հրապարակած հոդվածում։
Հոդվածում Զալուժնին պատմում է Ռուսաստանի հետ պատերազմի իր տեսլականի և այն մասին, թե ինչպես է դա տեղի ունենալու 2023 թվականի ընթացքում։ Մասնավորապես, Զալուժնին խոսում է թիկունքում ռուսական ռազմական օբյեկտներին հարվածելու կարևորության մասին, որպեսզի ռուսներն այս պատերազմը չընկալեն որպես «հեռավոր» մի բան։
«Այս մոտեցման ադարացիության համոզիչ օրինակ է Ուկրաինայի զինված ուժերի հաջող ջանքերը՝ ֆիզիկապես ռազմական գործողությունները ժամանակավոր օկուպացված Ղրիմի տարածք տեղափոխելու համար: Խոսքը հակառակորդի ուղղությամբ հաջող հրթիռային հարվածների մասին է: Ղրիմի ռազմաօդային բազաներին, առաջին հերթին Սակիի օդանավակայանում», գրել է նա։
Այս համատեքստում գեներալը խոսում HIMARS բազմակի հրթիռային համակարգի համար հեռահար ATACMS հրթիռներ ստանալու կարևորության մասին, որոնք ունակ են խոցել 150-300 կմ հեռավորության վրա գտնվող թիրախները։
Նախկինում Ուկրաինան ուղղակիորեն պատասխանատվություն չէր ստանձնել Նովոֆյոդորովկայում տեղի ունեցած պայթյունների համար, որոնք, ըստ արևմտյան ռազմական փորձագետների, ոչնչացրել են Ռուսաստանի Սևծովյան նավատորմի ավիացիայի զգալի մասը։ Ավելի վաղ ուկրաինացի պաշտոնյաները չէին հերքում, որ հարձակման հետևում կանգնած են ուկրաինական զինված ուժերը, սակայն դա հաստատելու խնդրանքին ի պատասխան՝ ռուս զինվորականներին խորհուրդ էին տվել «չծխել սխալ վայրերում»։
Չկա հավաստի տեղեկություն այն մասին, թե Ուկրաինան ինչ զինատեսակներով է հարվածել Նովոֆյոդորիվկային։ Բաց հասանելիության տվյալներ չկան Կիևում հրթիռների առկայության մասին, որոնք կարող են հաղթահարել Ուկրաինայի կողմից վերահսկվող տարածքից մինչև Սակի քաղաքի մերձակայքում գտնվող օդանավակայան ավելի քան 200 կմ տարածությունը։
Բացի Նովոֆյոդորովկայի օդանավակայանից, հարձակման են ենթարկվել նաև Ղրիմում ռուսական այլ ռազմական օբյեկտներ, այդ թվում՝ Ջանկոյի և Կերչի մերձակայքում գտնվողները։