«ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԿ՝ նախագահը նոր հայտարարություն է տարածել.

Հայտարարություն

Պահանջում ենք անհապաղ դադարեցնել ցանկացած գործունեություն Հատիսի հնավայր-ամրոցի տարածքում, հակառակ դեպքում ինչպես թշնամու (թուրք, ադրբեջանական)վանդալիզմից, բնաջնջումից պաշտպանելու համար դիմեցինք պաշտոնապես Եվրախորհրդարանի պատգամավոր Պիտեր Վան Դալենին և ՅՈՒՆԵՍԿՕ-ի գլխավոր տնօրեն Օդրի Ազուլային ԱՐՑԱԽՈՒՄ ՀԱՅԿԱԿԱՆ պատմամշակութային հուշարձանների և մեր ՔՐԻՍՏՈՆԵԿԱՆ ԵԿԵՂԵՑԻՆԵՐԻ պահպանման խնդրանք պահանջով, նույն կերպ անհապաղ փաստերի հիման վրա կդիմենք նշված միջազգային կառույցներին:

Պարզաբանում ենք. «Հիսուս Քրիստոս» մոնումենտալ արձանի տեղադրման և Հատիս լեռան տարածքում պատմության և մշակույթի հուշարձանների առկայության վերաբերյալ.

Որոշ անտեղյակ կառույցներին և այսպես ասած ում խնդրանքով «դաբռո տվողներին», որ Հատիս լեռան փեշերին ընդհանուր առմամբ առկա են պատմության և մշակույթի՝ պետական ցուցակում գրանցված շուրջ 20՝ տարբեր դարաշրջաններով թվագրվող հուշարձաններ:

Տեղեկացնենք նաև, որ դեռևս 2019 թ․ հայ-իտալական հնագիտական արշավախմբի ուսումնասիրությունների արդյունքում Հատիս լեռան գագաթին նախնական տվյալներով առկա է բրոնզ-երկաթեդարյան հնավայր-ամրոց (նորահայտ օբյեկտ), որի պարիսպները շատ լավ տեսանելի են օդային լուսանկարներից: ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅՈՒՆ

Ո Ր Ո Շ ՈՒ Մ

14 oգոստոսի 2008 թվականի N 967-Ն

ՀԱՅԱՍՏԱՆԻ ՀԱՆՐԱՊԵՏՈՒԹՅԱՆ ԲՆՈՒԹՅԱՆ ՀՈՒՇԱՐՁԱՆՆԵՐԻ ՑԱՆԿԸ ՀԱՍՏԱՏԵԼՈՒ ՄԱՍԻՆ

Հիմք ընդունելով «Բնության հատուկ պահպանվող տարածքների մասին» Հայաստանի Հանրապետության օրենքի 5-րդ հոդվածի 1-ին մասը և 8-րդ հոդվածի «է» կետը, ինչպես նաև Հայաստանի Հանրապետության ընդերքի մասին օրենսգրքի 53-րդ հոդվածի 1-ին մասին համապատասխան` Հայաստանի Հանրապետության կառավարությունը որոշում է.

1. Հաստատել Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը` համաձայն հավելվածի:

2. Հայաստանի Հանրապետության ֆինանսների նախարարին` Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների հաստատված ցանկի համալրման, պահպանական գոտու տարածքների ճշգրտման և հողամասերի առանձնացման ծրագրի իրականացման համար բյուջետային գործընթացի շրջանակներում Հայաստանի Հանրապետության 2014-2016 թվականների պետական բյուջեներում նախատեսել համապատասխան ծավալների ֆինանսական միջոցներ` համաձայն Հայաստանի Հանրապետության բնապահպանության նախարարի կողմից ներկայացված հայտերի:

(2-րդ կետը փոփ. 07.10.10 N 1301-Ն)

3. Հայաստանի Հանրապետության կառավարությանն առընթեր անշարժ գույքի կադաստրի պետական կոմիտեի նախագահին` երկամսյա ժամկետում քննարկել Հայաստանի Հանրապետության բնության հուշարձանների ցանկը և առաջարկություն ներկայացնել Հայաստանի Հանրապետության կառավարություն:

4. Սույն որոշումն ուժի մեջ է մտնում պաշտոնական հրապարակման օրվան հաջորդող տասներորդ օրը:Նախորդ գրառման մեր փաստաթղթում 42-րդ տողում ներառված է Հատիս՝ հրաբուխը:

ՀՀ կառավարության 2002 թվականի ապրիլի 20-ի «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների պետական հաշվառման, ուսումնասիրման, պահպանության, ամրակայման, նորոգման, վերականգնման և օգտագործման կարգը հաստատելու մասին» N 438 որոշման 43-րդ կետի՝ «Հիմնարկները, իրավաբանական և ֆիզիկական անձինք աշխատանքների կատարման ժամանակ պատմական, գիտական, գեղարվեստական և այլ մշակութային արժեք ունեցող հնագիտական և մյուս օբյեկտների հայտնաբերման պահից պարտավոր են դադարեցնել աշխատանքները և դրա մասին անհապաղ հայտնել լիազոր մարմնին»:

Համաձայն «Պատմության և մշակույթի անշարժ հուշարձանների ու պատմական միջավայրի պահպանության և օգտագործման մասին» ՀՀ օրենքի 20-րդ հոդվածի` «Պատմական, գիտական, գեղարվեստական կամ մշակութային այլ արժեք ունեցող նոր հայտնաբերված կամ նոր արժեքավորված օբյեկտն ստանում է նորահայտ հուշարձանի կարգավիճակ և պահպանվում է մինչև հուշարձանների պետական ցուցակում ընդգրկվելը` օրենսդրությամբ սահմանված կարգով: Հուշարձանի հայտնաբերման փաստը թաքցնող, այն հաշվառելու և ուսումնասիրելու համար արգելքներ ստեղծող, ինչպես նաև գտածոները ոչնչացնող կամ յուրացնող անձը պատասխանատվություն է կրում Հայաստանի Հանրապետության Սահմանադրությամբ, և Քրեական օրենսդրությամբ սահմանված կարգով»:

Հիշեցնենք, որ Հայ առաքելական եկեղեցին դեմ է արտահայտվել արձանի տեղադրմանը: ԵԿեղեցին Ծառուկյանին հորդորել էր նման նախաձեռնություն չիրականացնել, քանի որ այն հակասում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու ավանդույթին։ Չանյաած եկեղեցու դիրքորոշմանը՝ Ծառուկյանը նախագիծը չէր չեղարկել: Օրեր առաջ կառավարության նիստին վարչապետ Նիկոլ Փաշինյանը հայտնել էր, որ ստացել են փաստաթղթելը եւ դրական են գնահատում արձանի տեղադրումը: Փաշինյանի խոսքով՝ այն կխթանի զբոսսաշրջությունը:

Եվ ի վերջո ինչպես նախկին հայտարարության մեջ անրադարձել էինք, կրնկնում ենք, որ ենք կաթոլիկ չենք, հետևաբար Քրիստոսի արձան կամ Քրիստոսին պատկերող խաչեր չենք տեղադրում, մենք առաքելականներ ենք(միաբնակներ)` այսինքն հավատում ենք Հիսուս Քրիստոսի երեք աստվածային բնույթին, իսկ կաթոլիները երկու` մարդկային ու աստվածային բնույթին, հետևաբար տեղադրում են մարդ և Աստված Քրիստոսի արձանը, հակառակ դրան, մեր խաչերը ԱՄԵՆԱՓՐԿԻՉ ԵՆ, դրանց վրա խաչեցյալը չկա (հարություն է առել), փոխարենը կա հայկական հավերժության խորհրդանիշը.... Հանգիստ թողե՛ք ԱՍՏԾՈՒՆ:

Հարգանքով՝ «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ Արսեն Սարգսյան

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.