Փոխվեցին տեղերով

Ռուսաստանի քաղաքական եւ ռազմական ղեկավարության գործողություններն Արեւմուտքում ավելի ու ավելի են համեմատում անցյալ դարում գերմանական նացիզմի հետ։ Մայիսի 8-ին արեւմտյան առաջնորդների ուղերձներում այս հանգամանքն ընդգծվեց։ Հիշեցնենք, Արեւմուտքում հենց այդ օրն է նշվում որպես Ֆաշիզմի հանդեպ հաղթանակի օր։ Մոսկվան 77 տարի առաջ իր համար առանձին օր սահմանեց՝ առանձնացնելու իր դերը հաղթանակի գործում։

77 տարի անց Ռուսաստանը հարձակվել է Ուկրաինայի վրա՝ հայտարարելով, թե պայքարում է նացիզմի դեմ, հռչակելով Ուկրաինայի «դենացիֆիկացիայի» նպատակը։ Մեծ Բրիտանիայի պաշտպանության նախարարը հայտարարել է, թե Պուտինի շրջապատը ընդօրինակում է նացիստներին։ Միեւնույն ժամանակ, պատմաբաններն ու ռազմական փորձագետները նկատել են, որ ռուսական բանակի գործողություններում՝ սկսած մարտավարությունից մինչեւ ֆիլտրացիոն ճամբարներ, բավական «փոխառություններ» կան։ Զուգահեռներ են անցկացվում նաեւ ժամանակին Մոլոտով-Ռիբենտրոպ պակտով Լեհաստանի իրավիճակի հետ՝ Մոսկվան Ուկրաինայի դեմ իր արշավի սկզբին ուղիղ եւ անուղղակի առաջարկում էր «կիսել» Ուկրաինան։

Ռուսաստանի պետական քարոզչությունը եւ պետական «գաղափարախոսությունը» ենթարկած են մարգինալ տեսություններին եւ նույնպես կրկնում են 77 տարի առաջվա նացիստական բովանդակությունը, եւ ոչ միայն ուկրաինացիների հանդեպ։

Հայաստանի դեմ 1915-1923 թթ․ էթնիկ զտումների, ցեղասպանության, հայրենազրկման, Հայաստանի Հանրապետության ոչնչացման եւ տարածքները կիսելու, 1942-ին Կերչում հայ տղամարդկանց զանգվածային ոչնչացման, 1980-ականների վերջին-1990-ականների սկզբին երկու պատժիչ Կոլցո գործողությունները հայերի հայրենազրկմամբ ու սպանություններով, 2020-ին Հայաստանի դեմ արշավը, եւ այս ամբողջը՝ հակահայ ֆաշիստական քարոզչությամբ․ Ռուսական պետության եւ թուրքերի այս դարավոր «սիներգիան» ֆաշիզմի դրսեւորման ավելի վաղ օրինակ է եւ գուցե ոգեշնչման աղբյուր այլոց համար։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.



Նյութի աղբյուր՝ www.lragir.am