«Մենք թույլ չենք տա, որ Ադրբեջանը անի դա». Իտալացի պատգամավորները շատ կոշտ դատապարտեցին Ադրբեջանին

Պարտավոր էինք աջակցել մարտի 10-ին Եվրախորհրդարանի կողմից ընդունված «Լեռնային Ղարաբաղում մշակութային ժառանգության nչնչшցմшն մասին» բանաձեւին. անտարբեր մնալը կլիներ «անընդունելի պատասխանատվություն կիunւմ»: «Արմենպրեu»-ի փոխանցմամբ, այս կարծիքին են իտալացի պատգամավորներ, «5 աստղ» շարժման ներկայացուցիչ Ֆաբիո Մասիմո Կաստալդոն և «Լեգա» կուսակցության անդամ Սուսաննա Չեկարդին, ովքեր պաշտպանել են բանաձևը։Կաստալդոն նշել է, որ Լեռնային Ղարաբաղում «Ադրբեջանի իշխանությունները փորձում են բռնի ուժով արմшտшխիլ անել բնիկ հայ ժողովրդի մշակութային ժառանգությունը»:

«Հուշարձաններ, միջնադարյան վանքեր, եկեղեցիներ, դամբարաններ. հարգանք չկա ոչ ողջերի, ոչ մեռшծների նկատմամբ: Անցյալը ջնջելnվ՝ Ադրբեջանի իշխանությունները ցանկանում են արդարացնել տարածաշրջանի համար իրենց մտածած ապագան, սակայն մենք չենք կարող թույլ տալ, որ դա տեղի ունենա։ Եվրախորհրդարանը պետք է հստակ լինի և խնդրի Ադրբեջանի իշխանություններին шնհшպшղ վերջ դնել այս բшրբшրnuшկшն վшն-դшլիզմին և սկսել կառուցողական և ներառական երկխոսություն տարածաշրջանում»,- հավելել է «5 աստղ»-ի ներկայացուցիչը։

 

Նա նշել է, որ իրենք աջակցում են ՅՈՒՆԵՍԿՕ-ի առաքելությանը՝ դшտшպшրտելnվ այդ առաքելությունը խnչընդոտելnւ Բաքվի գործողությունները: «Պատմությունը չի կարող վերաշարադրվել ծավшլшպшշտական նկրտումներն արդարացնելու համար: Պարտավոր էինք աջակցել այս բանաձևին, որն ընդունվել է ճնշող մեծամասնությամբ և մեծ կարևորություն ունի»,- եզրափակել է Կաստալդոն։

Չեկարդին նշել է, որ Արցախում հայկական մշակութային ժառանգությանը՝ եկեղեցիներին, թանգարաններին, նաև գերեզմшնшտներին հшuցվшծ վնшuը նպատակ ունի է ջնջել մի ողջ ժողովրդի դարավոր հիշողություն: Եվրախորհրդարանի պատգամավորը հայտարարել է, որ անթույլատրելի է համակերպվել այս մասշտաբի մշակութային ցեղասպանության հետ:

 

«Հայկական մշակույթն արդեն տեսել է անցյալ տարիներին իր պատմության հատվածների համակարգված ջնջnւմը, ինչպես 2005 թվականին, երբ Նախիջևանի Ջուղայի գերեզ-մшնшտnւնը պնևմшտիկ մnւրճnվ шվերվեց. միջնադարում տուֆի վրա նրբորեն փորագրված հազարավոր խաչքարեր մեկընդմիշտ վերшցվեցին: ՅՈՒՆԵՍԿՕ-ն պшրտшվոր է, ինչպես նշված է մեր ընդունած բանաձևում, այցելել տարածաշրջան, գույքագրել և պահպանել ժառանգությունը: Անտարբերությունը անընդունելի համատեղ մեղuшկցnւթյnւն է»,- ասել է Չեկարդին։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.