Էրդողանը մերժե՞լ է Պուտինին Բաքվի հարցում

Lragir.am-ը գրում է.  Հունվարի 2-ին ՌԴ նախագահ Պուտինը հեռախոսազրույց է ունեցել Թուրքիայի նախագահ Էրդողանի հետ, որի ժամանակ, ըստ Կրեմլի հաղորդագրության, նրանք «ամփոփել են երկկողմ համագործակցության հիմնական արդյունքները եւ հաստատել Ռուսաստանի եւ Թուրքիայի միջեւ փոխշահավետ գործընկերության հետագա ակտիվացման մտադրությունը»։

Ըստ ռուսական ինսայդերական աղբյուրների, Պուտինը փորձել է ՆԱՏՕ-Ռուսաստան բանակցություններից առաջ իր աշխարհքաղաքական ծրագրերի համար ստանալ Թուրքիայի եթե ոչ դաշնակցային, ապա չեզոք դիրքորոշումը։ Այդ ծրագրերն առնչվում են մսնավորապես Ուկրաինային, Սիրիային, Լիբիային, Կենտրոնական Ասիային եւ Հարավային Կովկասին։ Ըստ տեղեկությունների, Էրդողանը չի արդարացրել Պուտինի ակնկալիքները։

Մասնավորապես, չնայած Հայաստանի դեմ համատեղ արշավին ու «հաջողված համագործակցությանը», ինչի մասին պարբերաբար խոսում են Կրեմլը եւ ՌԴ ԱԳՆ-ն, Էրդողանը Պուտինին ասել է, որ «հետպատերազմյա կարգավորման» բոլոր խնդիրները լուծելուց հետո Ադրբեջանին տեսնում է ՆԱՏՕ-ի կազմում։

Հետաքրքիր հանգուցալուծում է՝ ՆԱՏՕ-ի դեմ քաջաբար պայքարող Մոսկվան նախ ՆԱՏՕ-ի անդամ Թուրքիայի հետ «բարդ օպերացիա» է իրականացնում Հայաստանի դեմ, ապա հույսեր տածում, թե Բաքուն կարող է Ղարաբաղը Մոսկվայի օգնությամբ վերադարձնելուց հետո անդամակցել եվրասիական պրոռուսական բլոկներին, կամ գոնե դառնալ դիտորդ։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.