«Տիկի՛ն նախարար ո՞վ է պատասխան տալու ձեր ընդունած Հակասահմանադրական օրենքի համար...». «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԲԻՀԿ նախագահ

 «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ Արսեն Սարգսյանը անրադարձել է ՀՀ առողջապահության նախարարության տարածած հայտարարությանը և նախարար Անահիտ Ավանեսյանին. 

Հարգելի տիկի՛ն իրավաբան առողջապահության նախարար Անահիտ Ավանեսյան ո՞վ է պատասխան տալու ձեր ընդունած Հակասահմանադրական օրենքի համար, իսկ սահմանադրկան է՞ 68.000 ՀՀ դրամ աշխատավարձ ստացող քաղաքացուն, ով ակտիվ հարկատու է, պարտադրել շաբաթը մեկ թեստ հանձնել (40,000 դրամ) այն դեպքում երբ շատերը անչափահաս երեխա են պահում և որոշ մասը ժողովրդի վարձով է ապրում,

և ասում եք ՍԴ-ի ընդունած որոշման հետ կապված, որ հաշվի առնելով, որ պետությունը արտոնյալ և անվճար պայմաններով չի երաշխավորում ՊՇՌ թեստավորումը, աշխատողներն ամեն դեպքում պետք է իրականացնեն թեստավորում, տվյալ պարագայում ո՞ւմ հաշվին, Դուք հասկացաք ի՞նչ էք գրել առղջապահության նախարարության ձեր պաշտոնական էջում, Հատուկ ձեզ համար կրկին կարդացե՛ք ՀՀ սահմանադրական դատարանը հակասահմանադրական ճանաչեց ՀՀ առողջապահության նախարարի հրամանի այն հատվածը՝ ըստ որի չպատվաստված աշխատող քաղաքացիները որոշակի պարբերականությամբ պետք է իրականացնեն կորոնավիրուսի դեմ ՊՇՌ հետազոտություն՝ իրենց հաշվին:ՍԴ համապատասխան որոշումը հրապարակեց ՍԴ նախագահ Արման Դիլանյանը:

ՍԴ-ն ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքի 20.1 հոդվածի 3-րդ մասի, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերության և ՀՀ առողջապահության նախարարի համար 65N հրամանի Սահմանադրությանը համապատասխանության հարցով գործը քննել էր ՀՀ ազգային ժողովի պատգամավորների ընդհանուր թվի առնվազն 1/5-րդի դիմումի հիման վրա:

ՍԴ-ն արձանագրեց, որ ՀՀ բնակչության սանիտարահամաճարակային անվտանգության ապահովման մասին օրենքի 20.1 հոդվածի 3-րդ մասը, 22-րդ հոդվածի 3-րդ պարբերությունը համապատասխանում են Սահմանադրությանը:

Իսկ նախարարի որոշման մասով ՍԴ-ն որոշել է «ՊՇՌ հետազոտությունն իրականացնում է աշխատողն իր հաշվին նախադասության» «իր հաշվին» բառակապակցությունը ճանաչել Սահմանադրության 6-րդ հոդվածի 1-ի, 2-րդ մասերին և 39-րդ հոդվածին հակասող և անվավեր՝ նկատի առնելով, որ Covid-19 ախտորոշման ՊՇՌ հետազոտության ծառայությունից օգտվելիս դրա դիմաց վճարման պարտականություն ունեցող սուբյեկտների, աշխատողների շրջանակի սահմանումը դուրս է Առողջապահության նախարարի՝ օրենքով սահմանված լիազորությունների շրջանակից:

Որոշումն ուժի մեջ է մտնում հրապարակման պահից: Հա մեկ էլ որ գրել եք պետությունը արտոնյալ է, իսկ հարգելի իրավաբան Անահիտ ավանեսյան գիտե՞ք որ ՀՀ Սահմանադրության Հոդված 3-ով էլ 1. Հայաստանի Հանրապետությունում մարդը բարձրագույն արժեք է, իսկ Հոդված 2. Հայաստանի Հանրապետությունում իշխանությունը պատկանում է ժողովրդին: Հիշեցնեմ նաև հատուկ ձեզ համար եթե դուք տիկին շարունակեք այսպես, ապա հիշեցնեմ՝ 2021թվականի հունվարի 17-ի ԵՎՐՈՊԱՅԻ ԽՈՐՀՐԴԻ ԽՈՐՀՐԴԱՐԱՆԱԿԱՆ ՎԵՀԱԺՈՂՈՎԻ (ԵԽԽՎ) 2361 ԲԱՆԱՁԵՎԻ

(Հայաստանը կողմ է քվեարկել 2361 բանաձևին (ՀՀ ներկայացուցիչ` Հովհաննես Իգիթյան)

7.3. Պատվաստանյութերի կիրառման

7.3.1 ապահովել քաղաքացիների տեղեկացվածությունն այն մասին, որ ՊԱՏՎԱՍՏՈՒՄԸ ՊԱՐՏԱԴԻՐ ՉԷ, և որ ՈՉ ՈՔԻ ՉԵՆ ԿԱՐՈՂ ՊԱՐՏԱԴՐԵԼ ՊԱՏՎԱՍՏՎԵԼ`

քաղաքական,

սոցիալական

կամ այլ ճնշումների միջոցով, եթե քաղաքացին չի ցանկանում պավաստվել,

7.3.2 ապահովել, որ ոչ ոք ՉԵՆԹԱՐԿՎԻ ԽՏՐԱԿԱՆ ՎԵՐԱԲԵՐՄՈՒՆՔԻ` պատվաստված չլինելու պատճառով ՝ հնարավոր առողջության ռիսկերի կամ ցանկության բացակայության պատճառով,

Նմանատիպ կերպով եթե շարունակեք, ապա չեմ բացառում դիմենք ԵԽԽՎ-ին

Հարգանքով՝ «ԱՐԱՏՏԱ-ՎԱՆ» ՀԱՅՐԵՆԱՍԻՐԱԿԱՆ, ԲԱՐԵԳՈՐԾԱԿԱՆ, ԻՐԱՎԱՊԱՇՏՊԱՆ ՀԿ նախագահ Արսեն Սարգսյան

Հիշեցնենք, որ Առողջապահության նախարարությունը քիչ առաջ հայտնել էր, որ ՍԴ-ն հակասահմանդրական է ճանաչել Առողջապահության նախարարի հրամանի բոլոր հավելվածների միայն «իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին» ձևակերպումը. սակայն պետությունը արտոնյալ և անվճար պայմաններով չի երաշխավորում ՊՇՌ թեստավորումը, և աշխատողներն ամեն դեպքում պետք է իրականացնեն թեստավորում:  

«Արմենիապրես»-ի հաղորդմամբ՝ այս մասին հայտարարություն է տարածել ՀՀ առողջապահության նախարարությունը՝ անդրադառնալով Սահմանադրական դատարանի աշխատողի՝ իր հաշվին թեստավորվելու պահանջը հակասահմանադրական ճանաչելու որոշմանը:

«Սահմանադրական է համարվել առողջապահության նախարարության որոշումը` ՊՇՌ թեստավորման պահանջի առումով, քանի որ այն բխում է հանրային առողջապահական շահից: Հակասահմանադրական է ճանաչվել միայն նախարարի հրամանի բոլոր հավելվածների հետևյալ ձևակերպումը. «իրականացնում է աշխատողն՝ իր հաշվին»: Այնուամենայնիվ, հաշվի առնելով, որ պետությունը արտոնյալ և անվճար պայմաններով չի երաշխավորում ՊՇՌ թեստավորումը, աշխատողներն ամեն դեպքում պետք է իրականացնեն թեստավորում»,-հայտնել են նախա

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.