Քիչ առաջ հայտնաբերվել է անհայտ կորած անձանցից մեկը. արդեն ունենք 4 զոհ. Գնել Սանոսյան

Քիչ առաջ հայտնաբերվել է անհայտ կորած անձանցից մեկը, աղետի հետևանքով արդեն ունենք 4 զոհ: Այդ մասին ճեպազրույցի ժամանակ ասաց ՏԿԵ նախարար Գնել Սանոսյանը:

Ավելի վաղ հայտնել էինք, որ աղետի գոտում կար երեք զոհ։

Սանահինի կամրջի մոտակայքից փրկարարները դուրս են բերել անձը չպարզված քաղաքացու դի: Պտղավան բնակավայրի ֆուտբոլի դաշտի հարևանությամբ գետից դուրս է բերվել Հաղթանակ բնակավայրի բնակիչ (1948 թ.) Ավագ Ավագյանի դին։ Շնող գյուղի մոտակայքում գետից դուրս է բերվել Սարիբեկ Բալյանի (1985 թ․) դին:

 

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.