«Մեկ անգամ ևս կրկնում ենք Հ.Ժ.Պ.Կուսակցության ողջ անդամները պատրաստ են կանգնել Պետության և Լոռիում՝ աղետի հաղթահարման ...». նախագահ

Հանուն Ժողովրդավար Պետականության Կուսակցության  նախագահ Արսեն Սարգսյանն  նոր գրառում է կատարել.  

Մեկ անգամ ևս կրկնում ենք Հանուն Ժողովրդավար Պետականության Կուսակցության ողջ անդամները՝ պատրաստ ենք կանգնել Պետության և Լոռիում՝ Ալավերդի, Տաշիր քաղաքներին պատուհասած աղետի հաղթահարման աշխատանքներին պատրաստ ենք միանալ ողջ անդամներով։ Կխնդրենք տեղեկացնել՝ որտեղ և երբ...

Arsen Sargsyan

Տղեկացնենք նաև, 

Ըստ օպերատիվ դրության՝ որոնողափրկարարական և անհետաձգելի վթարավերականգնողական աշխատանքները շարունակվում են, որոնց արդյունքում Լոռու և Տավուշի մարզերում տարբեր բնակավայրերից տարհանվել է 190, փրկարարները փրկել են 73 մարդու:

Այս մասին հայտնում է ՆԳՆ խոսնակը՝ նշելով, որ Սանահինի կամրջի մոտակայքից փրկարարները դուրս են բերել 1 անձը չպարզված քաղաքացու դի:

ՆԳՆ փրկարար ծառայությունն իրականացնում է ուժեղացված ծառայություն:

ՆԳՆ փրկարար ծառայության 911 հեռախոսահամարը հայտարարվել է «Թեժ գիծ»: Անհրաժեշտ և հրատապ տեղեկատվություն ստանալու համար քաղաքացիները կարող են զանգահարել:

«Ներկա պահին Փրկարար ծառայության ուժերն ու միջոցները բավարարում են փրկարարական աշխատանքներն ամբողջ ծավալով իրականացնելու համար:

Հորդորում ենք հետևել միայն պաշտոնական տեղեկատվությանը, զերծ մնալ չճշտված և խուճապ առաջացնող լուրեր, միաժամանակ մանիպուլյացիոն նյութեր և ապատեղեկատվություն տարածելուց»,-նշել է խոսնակը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.