«Խորապես ցնցված ենք...». Հ.Ժ.Պ. Կուսացկության նախահահի՝ ցավակցական ուղերձը

Հայաստանի Հանուն Ժողովրդավար Պետականության կուսակցությունն իր ցավակցական ուղերձն է հղում Իրանի Նորին Վսեմություն գերագույն առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին և Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը և ժողովրդին:

Խորապես ցնցված ենք ուղղաթիռի վթարի հետևանքով Իրանի Իսլամական Հանրապետության նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող անձանց մահվան կապակցությամբ։

Ձե՛րդ Վսեմություն, Իրանի հոգեւոր առաջնորդ Այաթոլլա Ալի Խամենեին, ուղղաթիռի վթարի հետևանքով՝ այս դժվարին պահին մենք մտքով զոհերի և նրանց ընտանիքների հետ ենք, կորուստը չափազանց մեծ է, անկեղծ ցավակցության խոսքեր ենք հղում հարևան և բարեկամ նախագահ Սեյեդ Էբրահիմ Ռայիսիի, արտաքին գործերի նախարար Հոսեյն Ամիր Աբդոլլահիանի և նրանց ուղեկցող անձանց ընտանիքներին ու մերձավորներին մաղթում ենք տոկունություն և ոգու արիություն մահվան կապակցությամբ, Իրանի Իսլամական Հանրապետության կառավարությանը և ժողովրդին՝ այս ծանրագույն պահին մաղթում ենք տոկունություն և ոգու արիություն։

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.