Հայտնի է Վահագն Չախալյանի նկատմամբ կիրառված խափանման միջոցը

Ինչպես հայտնել էինք, «Կամք» նախձեռնության ղեկավար Վահագն Չախալյանի նկատմամբ կալանքը որպես խափանման միջոց կիրառելու միջնորդություն էր ներկայացվել դատարան:

Դատարանը մասնակի բավարարել է քննիչի միջնորդությունը։ Կիրառվել է այլընտրանքային խափանման միջոց: Չախալյանի նկատմամբ նշանակվել է տնային կալանք՝ 2 ամիս ժամանակով։

Ավելի վաղ տեղեկացրել էինք, որ ոստիկանները Կառավարության շենքի դիմացից բերման էին ենթարկել Վահագն Չախալյանին։

Քննչական կոմիտեն հայտնել էր, որ մայիսի 16-ին, ՀՀ կառավարության շենքի մոտ մի խումբ անձանց իրականացրած բողոքի ակցիայի ընթացքում դրա մի քանի մասնակիցների կողմից կատարվել է խուլիգանություն, մասնակիցների թվում է եղել նաև «Կամք» նախաձեռնության հիմնադիր Վահագն Չախալյանը:

Հավանեցի՞ք նյութը, կիսվեք մտերիմների հետ.